Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա
14
Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 2) Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) Պատերազմ Արցախում
Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան «Պահի զգայնության» բացակայության գինը. ՀՀ իշխանությունները հարվածում են տարածաշրջանի կայունությանը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Երևան «հարս» բերած ու հետ տարած ավտոբուսի մասին (տեսանյութ) Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև Փաշինյանը Գարեգին Բ–ին հեռացնելու ժամկետ է դրել. «Էլ չլսեմ ձեր լացուկոծը» «Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան Ով է «վերբովկա» արել արցախցի գեներալին․ Բացառիկ մանրամասներ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության Քաղաքացին՝ տուգանքի ու թալանի մատերիալ (տեսանյութ) 18-ամյա տղայի մարմինը դուրս է բերվել Հրազդան գետից․ նոր մանրամասներ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել «Հրապարակ է մտնում Կճոյանի մաֆիան. վայ Կճոյան, Կճոյան». Ալիսա Գևորգյան Ձնագնդիով խփելnւ համար վեճն ավարտվել է դանակահարությամբ Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած 2025 թ.-ի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող. Սուրեն Պապիկյան Մկրտիչ սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. փաստաբան «Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք. փաստաբան Ինչպե՞ս են Իրանի բողոքի ակցիաներն անդրադառնում հնդկական զենքի հնարավոր մատակարարումների վրա. ՀՀ ՊՆ-ի պարզաբանումը Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. Նախաքննությունն ավարտվել է Ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ Միքայել սրբազանը գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ. փաստաբանական թիմ

Հայկական ֆուտբոլի ողբալի վիճակը՝ թվերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրո-2024»-ի նախընտրական Հայաստան-Թուրքիա խաղից, կարծես թե, հույսեր չունեն ո՛չ երկրպագուները, ո՛չ էլ անգամ ֆուտբոլի մասնագետները: ՀՖՖ-ի մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արդեն նշանակվել է գլխավոր մարզիչ, բայց իրավիճակը ողբալի է հատկապես բարոյահոգեբանական իմաստով: Մամուլը բազմիցս գրել է, որ ֆեդերացիայի փաստացի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չէ այնտեղի որոշում կայացնողը, այլ առաջին պլանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը, որն իրականացնում է կառավարության հետ կապը ու կատարում Նիկոլ Փաշինյանից կամ նրա կնոջից եկող հանձնարարականները:

Մեզ հետ կապ հաստատող աշխատակիցներն անդադար պնդում են, որ ֆեդերացիայում ու ենթակա կառույցներում աննկարագրելի «բառդակ» է, իսկ աշխատակիցների գերակշիռ մասը սկսել է երանի տալ նույնիսկ «հանրապետական» շրջանին: Ինչեւիցէ, Արմեն Մելիքբեկյանի, ավելի ճիշտ՝ նրա տեղակալի ժամանակաշրջանում հայկական ֆուտբոլի ցույց տված արդյունքները ներկայացնում ենք թվերով. երեք տարում Հայաստանի բարձրագույն խմբից հեռացել են 5 ակումբներ` «Երեւան», «Գանձասար», «Կապան», «Լոռի», «Սեւան» ու «Նորավանք»։ Այս 5 ակումբներից 4-ը մարզերից էին, ու պետք չէ նկարագրել, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական նշանակություն ունի մարզերում թեկուզ մի քանի աշխատատեղ ու ժամանց ապահովող ցանկացած թիմի գոյությունը, բայց այս մարդկանց դա չի հետաքրքրում:

Ուրեմն այսպես, Հայաստանի՝ մինչեւ 15 տարեկանների ազգային թիմը 2021-22թթ. ՈՒԵՖԱ զարգացման մրցաշարում խփել է 7, իսկ բաց է թողել 18 գոլ (չհաշված Հայաստանի՝ 14 տարեկանների դեմ անցկացրած խաղի). պարտվել ենք, օրինակ, Վրաստանին ու Մալազիային։

17 տարեկանների հավաքականը նույն ժամանակահատվածում բաց է թողել 52 գոլ՝ խփելով ընդամենը 4 գոլ: Այստեղ ուշագրավ են այնպիսի խաղեր, ինչպիսիք են Նորվեգիա- Հայաստան (7:0), Իռլանդիա-Հայաստան (4:0), Պորտուգալիա-Հայաստան (7-0) եւ այլն:

Մինչեւ 19 տարեկանների հավաքականի մասով պատկերը հետեւյալն է. բաց են թողել 43 գոլ, իսկ խփել՝ 19 գոլ. այս հավաքականը 2021-2022թթ.-ին միջազգային եւ ընկերական խաղերում պարտվել է, օրինակ, Վրաստանին` 5-1 հաշվով, եւ Իռլանդիայի իրենց հասակակիցներին՝ 4-0 հաշվով:

21 տարեկանների ազգային թիմի (որը համարվում է ազգային հավաքականի շատ մոտ ապագան) ռեզերվը նույնպես ողբալի վիճակում է։ 2020, 2021, 2022թթ.-ին անցկացրած միջազգային հանդիպումներում այս թիմը պարտվել է նույնիսկ Լյուքսեմբուրգին՝ 2:1 հաշվով («Եվրո-2021» ընտրական փուլ), Ֆարերյան կղզիներին՝ 2:0 հաշվով. թերեւս ամենախայտառակ հաշիվը Շվեդիայի իրենց հասակակիցներից կրած գերխոշոր հաշվով պարտությունն է (10:0):

Կանանց հավաքականների մասին թերեւս լավ կլինի՝ լռենք. ասելիք չկա: Չխոսենք նաեւ գլխավոր թիմի ոդիսականներից, քանզի այս ամենը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ. հիշեցնենք միայն Նորվեգիայի հավաքականից կրած պարտությունը՝ 9:0 հաշվով, որը միջազգային խաղերում մեր կրած ամենախոշոր պարտությունն է: Նիկոլ Փաշինյանը, սակայն, խոսում էր 2050թ.-ից, ու հենց այդ մարդու թիմակիցները եկան ու սպանում են հայկական ֆուտբոլը:

Բացահայտումները դեռ առջեւում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan