ՀԱՊԿ չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում

Դիտել նաև
ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ. Տ. Աբրահամյան
ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ ՌԴ փոխարտգործնախարար
Նախկին ԱԱԾ-ականները պահանջում են Փաշինյանից ստորագրել ՀԱՊԿ-ի ռազմական օգնության մասին փաստաթուղթը
Փաշինյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Ալիևի նախօրեին արված հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) 2023 թվականին նախատեսված չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում։ Այս մասին կիրակի STV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։
«Ռազմական գծով՝ կազմակերպության տարեկան անցկացրվելիք չորս զորավարժությունից երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում. դրանք ժարագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժություններն են»,- ասել է նա։