ԱԺ-ն պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսի հետ

Դիտել նաև
Ոստիկանությունը մոտ 600 մլն դրամի բենզին է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից. Hetq.am
Դատախազությունը «Սիլ Պլազա»-ի գործով կռվի մեջ է մտել դատավորի հետ
Կոռուպցիոն մրցավազք՝ պետական համակարգում
Կառավարությունը պարզաբանում է, թե ինչու է ընտրել հենց ՔՊ պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունը. Տեսանյութ
Ըստ Գռզոյի ավիաընկերության, տոմս ունենալը, դեռ չի նշանակում, որ կթռնես
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ՍՓԲԸ-ի հետ։
Պայմանագրի համաձայն՝ ԱԺ հաշվեկշռում գրանցված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750 LI XDRIVE LIMOUSINE մակնիշի մեքենան կապահովագրվի. ԿԱՍԿՈ ապահովագրության արժեքը կազմում է 1․602․000 դրամ։
Հիշեցնենք` Փաշինյանի Կառավարությունը չզեկուցվող հարցերից մեկով 90 միլիոն դրամ էր հատկացրել Սիմոնյանի համար նոր մեքենա գնելու նպատակով։ Հիմնավորելով այդ թանկարժեք գնումը՝ Փաշինյանը նշել էր՝ նախկին ծառայողական մեքենան հին էր և ծախսատար։
Աղբյուրը՝ 168.am