«Դա ֆեյք է». Մարիա Զախարովան՝ Երևանին միութենական պետությանը միանալ ստիպելու և արտատարածքային միջանցք տրամադրել ստիպելու մասին. Տեսանյութ

Դիտել նաև
Տարբեր դեպքերի արձագանքը տարբեր է և ոչ միայն հրապարակային. Զախարովան մեկնաբանել է հայ զինվորի որոնողական աշխատանքներին մասնակցած ռուս զինվորականների վիրավորվելու հանգամանքները. Տեսանյութ
Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության սրման, ԼՂ-ում միջադեպերի ավելացման և Լաչինի միջանցքի հարցում կողմերի՝ փոխզիջումներին պատրաստակամ չլինելու առնչությամբ. Զախարովա. Տեսանյութ
Բաքուն ու Երևանը պատրաստ չեն փոխզիջումների, հենց ԵՄ-ն հայտնվեց այնտեղ, սկսվեցին խնդիրները. Զախարովա. Տեսանյութ
Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը. ՌԴ ԱԳՆ. Տեսանյութ
Զախարովան « անպատկառություն» է անվանել Հարավային Կովկաս ներթափանցելու Արեւմուտքի փորձերը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հայ պաշտոնյաներին, ովքեր ասում են, որ Մոսկվան ստիպում է Հայաստանին դառնալ միութենական պետության անդամ՝ ներկայացնել փաստեր և ապացույցներ։
«Եթե նրանք նման հայտարարություններ են անում և պահանջներ ներկայացնում կոնկրետ երկրի դեմ, ապա պետք է փաստեր ներկայացնեն, հետո մենք կարող ենք լրացուցիչ մեկնաբանություններ անել և ինչ-որ բան ավելացնել նախագահի խոսնակի (Դմիտրի Պեսկով - խմբ.) արդեն իսկ ասածին:
Ոչ ոք Երևանին չի պարտադրում իր վերահսկողությունից դուրս որոշակի միջանցք տրամադրել։ Եռակողմ հաղորդակցությունների ապաշրջափակման խումբը քննարկում է տարբերակներ, որոնց համաձայն ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով են անցնում ճանապարհները», - ասել է Զախարովան:
Zham.am