Պայքարի նախնական արդյունքների մասին Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
12
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Պատերազմ Արցախում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Պայքարի նախնական արդյունքների մասին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ սրբազան Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան «Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»,-Արտակ Զաքարյան Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ. Վահե Հովհաննիսյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել

Լաչինի միջանցքը արտաքին աշխարհի հետ ԼՂ-ի կապի ապահովման միակ ուղին է. Իրանում ՀՀ դեսպան

Իրանում ՀՀ դեսպան Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել «Թասնիմ» լրատվական գործակալությանը:

Դեսպանը, անդրադառնալով Իրան-Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, ընդգծել է՝ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես եղել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը:

«Վերջին ժամանակահատվածում մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմը, դրանում ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից էլ ավելի ցայտուն են դարձնում Հայաստանին և Իրանին ուղղված համատեղ մարտահրավերները, ինչպես նաև առավել քան երբևէ կենսական են դարձնում ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների առավել խորացումը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»,- ասել է դեսպան Ավագյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե որն է լինելու Հայաստանի փոխադարձ քայլը Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումից հետո, դեսպանը պատասխանել է, որ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության և Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հարցը գործնական փուլ է մտել վերջին երկու տարում:

«Իրանի կողմից Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը հստակ կերպով ընդգծում է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը ՀՀ-ԻԻՀ ցամաքային կապի ապահովման տեսանկյունից։ Նշված տրամաբանության մեջ հայկական կողմն իր հերթին շահագրգռված է ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսության բացմամբ, ինչի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում Հայաստանի համար Թավրիզն ունի առանձնահատուկ նշանակություն՝ նկատի ունենալով այդ քաղաքի տնտեսական, արդյունաբերական և լոգիստիկ հնարավորությունները։ Հետևաբար, ՀՀ և ԻԻՀ կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի զարգացնել և ամրապնդել հայ-իրանական սահմանով անցնող հազարամյա երթուղին, որի կարևորության մասին իր խոսքում հիշատակել է նաև Իսլամական հեղափոխության հարգարժան առաջնորդը»,- ասել է դիվանագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը և սահմանազատման և սահմանագծման գործընթացին, դեպանն ընդգծել է՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ինչպես նաև իրականացնել սահմանազատման և սահմանագծման գործընթաց: «Միջազգային հանրության կողմից կա հստակ հորդոր՝ շարժվելու խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու փոխարեն Ադրբեջանը դիմում է նորանոր սադրանքների: Նման գործելաոճը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։ Ադրբեջանը իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ՝ շարունակաբար ահաբեկելով տեղի բնակչությանը՝ զուգորդված զինված գործողություններով ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում անկյունաքարային է տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը»,- մասնավորապես ասել է Իրանում ՀՀ դեսպանը:

Ավագյանի խոսքով՝ Հայաստանը հավատարիմ է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը՝ ապահովելու հուսալի ցամաքային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել ավտոճանապարհային և երկաթուղային նոր ուղիների շինարարության հնարավորությունը, սակայն այս ուղղությամբ հայկական կողմի ներկայացրած մի շարք առաջարկներ Ադրբեջանը մերժել է՝ փորձելով զուգահեռներ անցկացնել Լաչինի միջանցքի հետ։ «Այս կապակցությամբ պետք է ընդգծել, որ բացի նրանից, որ Լաչինի միջանցքի գործունեությունը հստակ համաձայնեցված է եռակողմ հայտարարությամբ, այն նաև արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի կապի ապահովման միակ և կենսական ուղին է, առանց որի այն կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, ուստի և տեղին չէ որևէ զուգահեռ անցկացնել «Զանգեզուրի միջանցքի» և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային երթուղու միջև»,- պատասխանել է դեսպանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan