ՀՅԴ ԳՄ-ն որոշել է, որ մանդատս վայր չեմ դնելու. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
Դիտել նաև
Հույս ունեմ, որ առաջիկա ժամերին Արցախի ներքաղաքական հարցերը կկարգավորվեն, և կկենտրոնանանք գլխավոր անելիքի վրա. Իշխան Սաղաթելյան
Հայաստանը նոր քաղբանտարկյալ ունի
Բնական է՝ մեզ հայրենիքից զրկած իշխանությունը ընդդիմադիրներին էլ մանդատից կզրկի․ Իշխան Սաղաթելյան
«Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին»․ Սաղաթելյան
Ճանապարհը Փակել է Նիկոլը՝ Ալիևի հետ համատեղ. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը որոշում է ընդունել, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի բոլոր դաշնակցական պատգամավորները՝ այդ թվում և Իշխան Սաղաթելյանը, մանդատները վայր չեն դնելու։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ինքը՝ Սաղաթելյանը։
«Չեմ թաքցնի, որ նման քննարկումներ եղել են, բայց ՀՅԴ-ի ներսում անհատական մոտեցումներ չկան, եղել է որոշում, որ բոլոր դաշնակցական պատգամավորները մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին ու չեն վայր դնելու մանդատները», - ասել է նա։
Ինչ վերաբերվում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշմանը՝ վայր դնել մանդատներն ու դադարեցնել խորհրդարանական աշխատանքները, Սաղաթելյանը հրաժարվել է մեկնաբանել իրենց նախկին գործընկերների որոշումը։