Հայաստանում դատվող ու հանրության համար անհասկանալի կերպով Թուրքիայում հայտնված քուրդ 2 մարտիկների թեման հիշու՞մ եք
Դիտել նաև
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար
Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն
Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն
Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան
Հայաստանում դատվող ու հանրության համար անհասկանալի կերպով Թուրքիայում հայտնված քուրդ 2 մարտիկների թեման հիշում եք։ Նաև հիշում եք, երևի, որ քրդական աղբյուրները մեղադրում էին Հայաստանի իշխանություններին, որ իրենք են արտահանձնել այդ երկու հոգուն Թուրքիային։
ՀՀ գերատեսչական աղբյուրների արձագանքը հիստերիկ էր ու մեծ հաշվով զբաղված էին ամեն ոք իր վրայից գցելով, թե բա մենք կապ չունենք, քրդերին ազատ էինք արձակել, իսկ հետո չենք կարողացել իրենց հետ կապ հաստատել...
Բայց այդ աղմուկում այդպես էլ անպատասխան մնաց մի պարզ հարց. Հայաստանում ազատ արձակվելուց հետո և մինչև Թուրքիայում հայտնվելը այդ 2 հոգին ՀՀ սահմանը հատե՞լ են, թե ոչ։
Այդ հարցի պատասխանը բնականաբար ունի ԱԱԾ-ն, բայց չգիտես ինչու պատասխանն այդպես էլ չիմացանք...
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից