Լեոնիդ Սլուցկին մերժել է Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը
Դիտել նաև
ԵՄ անդամակցություն, թե՞ տարածքների օտարում. ինչ է իրականում կատարվում ՀՀ-ի հետ (տեսանյութ)
Այսօրվա թրքաբոլշևիկները ՔՊ-ականներ են՝ Փաշինյանի գլխավորությամբ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Ոչնչացնում են ազգային մշակույթը. չկա ազգային մշակույթ, չկա հայ (տեսանյութ)
Լավրովի վերջնագիրը Փաշինյանին և ուղերձը հայ ժողովրդին
ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը․ Բորդյուժա
Ռուս մասնագետ Լեոնիդ Սլուցկին մերժել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը, հաղորդում է «РБ Спорт»-ը:
51-ամյա մասնագետը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկ է ստացել Կազանի «Ռուբինը» գլխավորելու ժամանակ: Սլուցկին «Ռուբինից» հեռացել էր նոյեմբերի 15-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ-ն առաջարկով դիմել է նաև «Ռոստովի» և Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին, որը ևս մերժել է:
Լեոնիդ Սլուցկին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է ռուսական, անգլիական և հոլանդական թիմեր, իսկ 2015-2016 թվականներին աշխատել է Ռուսաստանի ազգային հավաքականում:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին է: