Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Բանակցությունները փակուղի են մտել․ Բենիամին Մաթևոսյան

Ադրբեջանի հետ բանակցությունները փակուղի են մտել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նման տպավորություն է ստացել Նիկոլ Փաշինյանի` նոյեմբերի 10-ի կառավարության նիստում ունեցած ելույթից, որտեղ վերջինը բազմաթիվ լուրջ մեղադրանքներ էր հնչեցրել Ադրբեջանի ու Ալիևի հասցեին։

«Ցավոք, այս բոլոր հայտարարություններն ու ամբողջ գործընթացը շատ նման է այն ամենին, ինչ մենք տեսել ենք մինչև 2020թ–ի պատերազմի մեկնարկը։ Այն ժամանակ էլ ՀՀ իշխանությունները որոշակի ակնարկներ էին անում առ այն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պահպանվում, որ կա ֆիզիկական գոյության լուրջ սպառնալիք։ Պատերազմի օրերին էլ Փաշինյանն ասում էր, որ Թուրքիան եկել է այստեղ` ավարտելու այն, ինչ սկսել է 1915թ–ին, և մենք հասկանում էինք, որ դիվանագիտական բոլոր հնարավոր լծակներն արդեն սպառված են»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը`վերլուծելով վարչապետի ելույթի հիմնական ուղերձները։

Մաթևոսյանի խոսքով, իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ պատերազմին հաջորդած 2 տարիներին բացառապես խաղաղության ու խաղաղության դարաշրջանի մասին խոսող Փաշինյանն այսօր բացահայտ խոսում է Արցախին սպառնացող ցեղասպանության, Ադրբեջանի` իսլամիստներին հատուկ քաղաքականության մասին։

«Քաղաքականության մեջ նման հայրենասիրական պոռթկումները, որպես կանոն, նախորդում են շատ լուրջ պատմական, քաղաքական ձախողումների»,– նկատում է քաղաքագետը` միաժամանակ եզրակացնելով, որ Փաշինյանի երեկվա ելույթը խոսում է խաղաղության դարաշրջանի քաղաքականության տապալման մասին։

Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ, Ադրբեջանն այդ առաջարկը չի ընդունել ու չի էլ ընդունի։ Բացի այդ, նրա դիտարկմամբ, Փաշինյանի այդ առաջարկն ու իր իսկ մատնանշած ցեղասպանության վտանգի առկայության փաստը հակասում են միմյանց։

«Եթե դու գեղեցիկ ձևակերպում ես տալիս Արցախի բանակի զինաթափման գաղափարին, ապա պետք է հիշեցնենք ելույթի այն հատվածը, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանություն իրականացնել։ Ի՞նչ ապառազմականացման ու զինաթափման մասին կարող է խոսք լինել, եթե դու հայտարարում ես, որ կա նոր ցեղասպանության վտանգ»,– ասաց Մաթևոսյանը։

Այդուհանդերձ, քաղաքագետը նկատում է, որ վերջին երկու տարիներին ՀՀ իշխանությունները վարում են Արցախի ոչ միայն բանակի, այլև ինստիտուցիոնալ կառույցների վերացման քաղաքականություն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan