Ձեր ամեն մի լուման պահպանվում է. Փաշինյանը՝ 500 հազար դոլարով ամենագնաց գնելուց առաջ. Տեսանյութ Ինչպես է «Հավաստի Աղբյուրը» հանձնում Ղարաբաղը․ «գառների» լռությունը Փաշինյանը կարծել է, թե Արցախը բեռ է Հայաստանի ուսերին․ քաղաքագետ
7
Անդրանիկ Թևանյան․ «Ադրբեջանը համալրում է իր բանակը, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը համալրում է իր պահակախումբը». Տեսանյութ Հյուսի-Հարավ տրանսպորտային ծրագրից հրաժարվելով Իրանը փաստացի որշել է խզել Ադրբեջանի հետ իր ծրագրերը Բաքուն առաջարկել է Երևանում անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում Բաքուն չի էլ թաքցնում որ թուրք-ադրբեջանակա զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է այլև Հայաստանը Չավուշօղլուն բնական է համարում նախապայմանը հայ–թուրքական հարաբերություններում Վճռորոշ նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները. Լավրով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն Այսօր մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված Հայատանի և Իրանի դեմ. Տեսանյութ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են իրականացնում «Երեխուդ սպանողի առաջ տանդ դուռը բացե՞ս». Մարգարայի Արմիկը զգուշացնում է. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան. պաշտպանական խումբ Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի Երևանի ավագանու նախկին անդամը դիմել է ոստիկանապետին ու դատախազին Արցախի ապագան, անվտանգությունը, հաջողությունը ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է. կայացել է ԱՀ պետնախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստը Եթե ուզում ենք խաղաղ ապրել, ուրեմն պետք է պայքարենք Արցախի ինքնորոշման իրավունքի համար. Արմենուհի Կյուրեղյան. Տեսանյութ Հունագարիայի հետ հարաբերությունների վերականգնումը լինելու է հայ ժողովրդի հերթական նվաստացումը. Աննա Գրիգորյան. Տեսանյութ Ինքնորոշման իրավունքի փոխարեն խոսում են ինչ որ ընդհանրական իրավունքների մասին. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Վարչապետ, ՊՆ, մարզպետ, պոկե՛ք ձեր մի տեղը փափուկ աթոռներից և լուծեք զոհվածի ընտանիքի հարցը. Աղվան Վարդանյան. Տեսանյութ Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում. Տեսանյութ Ձերբակալվել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը Անդրանիկ Թևանյան․ «Ադրբեջանը համալրում է իր բանակը, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը համալրում է իր պահակախումբը». Տեսանյութ Լևոն Արոնյանն ու նրա ընտրյալը իրենց աղջկան անվանել են Զաբել Զուգահեռ իրականություններ 36 ժամ ջուր չի լինելու «Օրենքով գող» Պզոն հիվանդանոցից ազատ է արձակվել. դատարանի որոշումը Արցախում նախատեսվում է զինծառայությունից ազատել նաև 44-օրյա պատերազմում զոհվածների եղբայրներին Թուրքիայում F-5 մարտական ինքնաթիռ է կործանվել Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխան առաջարկները. Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները միասին հետևել են Իրանի սահմանի մոտ համատեղ զորավարժություններին Ձեր ամեն մի լուման պահպանվում է. Փաշինյանը՝ 500 հազար դոլարով ամենագնաց գնելուց առաջ. Տեսանյութ Ադրբեջանում ամուսինը կացնահարել է կնոջը ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Ուրուգվայի նախագահին է ներկայացրել ՀՀ-ի և ԱՀ-ի նկատմամբ ագրեսիայի հետևանքը Լաչինում ադրբեջանցիներն անցակետ չեն տեղադրի․ արցախցիները հանդիպել են Վոլկովին Հյուսի-Հարավ տրանսպորտային ծրագրից հրաժարվելով Իրանը փաստացի որշել է խզել Ադրբեջանի հետ իր ծրագրերը Քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ Բաքուն առաջարկել է Երևանում անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում Ո՞ր կազմակերպությունն է պատասխանատու Հալիձոր-Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհի ձմեռային սպասարկման համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ դուռը փակվել է 2-ամյա երեխայի վրա, փրկարարը ճոպանով 9-րդ հարկից իջել է ու մտել բնակարան Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի ԱԽ

Մենք պետք է հանրությանը հասցնենք մեր հայկականը. Չիբուխչյաններ

Անուշ և Դոնարա Չիբուխչյանները տավուշեցիներ են, ապրում և ստեղծագործում են Իջևան քաղաքում: Կիրառական արվեստով զբաղվում են սկսած 1998 թվականից: Նրանք հիմնադրել են «Չիբուխչյաններ» բրենդը, որը ներկայացնում է կիրառական արվեստի անկրկնելի  նմուշներ:

Անցնելով բազում դժվարությունների միջով՝ նրանք կայացրել են հայտնի բրենդը, որն այսօր հավակնում է դուրս գալ միջազգային մրցակցային շուկա:

Չիբուխչյանների հետ զրույցը կայացավ նրանց փոքրիկ և զարմանահրաշ արվեստանոցում, որտեղ  ամեն մի անկյուն հայկական արվեստի կենդանի պատմություն է. Անուշը եւ Դոնարան պատմում են իրենց ստեղծագործության և անցած ուղու մասին:

-         Ամենահետաքրքիրը սկսվել է հենց մանկությունից: Մենք կողք կողքի շենքերում բնակվող երեխաներ էինք, իրար հետ խաղում էինք, նույն դպրոցը հաճախում, և չգիտեինք, որ մենք հեռավոր բարեկամներ ենք: Ընդունվել ենք նույն բուհը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որակավորվել նույն մասնագիտությամբ, դասավանդում ենք նույն առարկաները՝ կիրառական արվեստ և դիզայն:

Դա մեզ ձևավորել և հնարավորություն է տվել մասնագիտության մեջ էլ նույն տեսակետով թեմաների, ծրագրերի շուրջ քննարկումներ անել: Մեր հիմքը նույնն է, մեր ստեղծագործական մտածողությունն էլ է նույնը:

Ցանկացած արվեստի գործ, էսքիզ, նախագիծ, մտահաղացում ունենալու դեպքում էլ, երբ որ մենք միասին էինք, զգում էինք, որ մեր հայացքների ուղղությունը նույնն է, սկսեցինք բազամբնույթ ժանրերում ստեղծագործել,  պարբերաբար ցուցադրվել՝ պարզապես որպես անհատ ստեղծագործողներ:  

Մի անգամ մեր ընկերներից մեկն ասաց՝ ինչու, օրինակ, այդ շնորհները միայն ձեզ համար եք պահում: Ինչու չեք ներկայացնում հանրությանը՝ դարձնելով այն եկամտի աղբյուր։ Իհարկե,  մենք դա մեզնից շատ հեռու պատկերացրեցինք, որովհետև մտածում էինք՝ արվեստն ուր, շուկան՝ ուր: Բայց մի գեղեցիկ օր մեզ հրաշալի առաջարկ արեցին՝ աղջիկներ, երկու օր ժամանակ ունեք, այսպիսի մի հնարավորություն կա՝ խոսքը կին ձեռներեցներ նախաձեռնության մասին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը: Մենք հայտը ներկայացրեցինք։

Ի զարմանս՝ հայտն ընդունվեց և մենք ընդգրկվեցինք այդ ծրագրում: 2018թ․ նոյեմբեր ամիսն էր, բացարձակապես ոչ մի գիտելիք չունեինք բիզնես ծրագրի մասին, ինչ է այն իրենից ներկայացնում, և ինչպես են զարգացնում: Եռամսյա դասընթացները հաջողությամբ  ավարտեցինք գիտելիքի մեծ պաշարով։ ՀԲԸՄ-ն հավաքագրել էր հայ արտադրողների, կանանց, ովքեր ոչ միայն ունեն գործող ընկերություններ, նաև նրանց, ովքեր պարզապես ունեն գաղափարներ, որոնք ուզում են զարգացնել և ստեղծել պրոդուկտ:  Նրանց տված գիտելիքների շնորհիվ առաջին իսկ դասին մասնակցելուց հետո, հղացավ միտքը՝ ստեղծելու մեր թռչնատառ վիտրաժները, որը հանդիսացավ մեր բրենդի անդրանիկ ծնունդը: Ստեղծեցինք ընդամենը 6 օրինակ թռչնագիր վիտրաժ, ընտրեցինք կամայական տառեր, և հաջորդ դասընթացին ներկայացանք մեր նոր արտադրանքով:

Լսարանի արձագանքը ոգևորող էր, տառերը վաճառվեցին, ստացանք նոր պատվերներ։

Երեք ամիս դասընթացներին մասնակցելուց հետո մեր ամբողջ ուշքն ու միտքը մեր նոր ծնվող տառերն էին: Թռչնագիր տառերը մեզ ճանաչում բերեցին:

Թռչնագրերին հաջորդեցին մեր մյուս պրոդուկտները:

Այսպիսով, մեր մասնագիտական  կարողությունները, հմտությունները և ստացած բիզնես գիտելիքները նպաստում են  պրոդուկտիվ մտածողությանը ` միտված լինելով  նոր արտադրանքի զարգացմանը:

Մենք մեր հեղինակային ստեղծագործությունները սկսեցինք վերածել թողարկվող արտադրանքի:

Պարբերաբար մասնակցեցինք էքսպոների, ցուցահանդեսների: Սա մեզ փորձառություն տվեց, մեզ սկսեցին ճանաչել։

Ընդգրկվեցինք  MyArmenia -ի <<Իմ ձեռագործ Հայաստան>> ամենամյա ծրագրում, որը հավաքագրում էր մարզերում ստեղծագործող կանանց և վարպետների, ովքեր  շատ կարևոր մի հենք ունեին՝ վեր հանել իրենց տատերից եկած ավանդականը, կիրառել  և փոխանցել հաջորդ  սերնդին` պահպանելով ազգային ժառանգությունը:

Արդեն գիտեինք և հասկանում էինք՝ ինչի վրա շեշտադրումներ անել, և՝ թե ով է մեր գնորդը, ով է մեր հաճախորդը։ 

Մեր նպատակն ու խնդիրն  է՝  պրոպագանդել ազգային մշակույթը, ինչու չէ, նաև՝ Տավուշինը, Իջևանինը և հանրությանը հասցնել հայկական արհեստի և արվեստի շնչով ստեղծված  արտադրանքը, և սկսեցինք նաև կարպետագործությունը և հենքային գործվածքները զարգացնել: Իջևանը ուներ շատ հայտնի Գորգագործական կոմբինատ, որը մեր ուսանողական տարիների պրակտիկայի վայրն էր, մենք տեսել ենք՝ ինչպես են գործվում շքեղ գորգերը: Մի  օր հայտնաբերեցինք, որ այդ գորգերն այլևս չեն արտադրվում, քանդվում էր ամեն բան, և այդ շքեղությունը` Իջևանի գորգկոմբինատ անունով, մնաց մեր հուշերում: Մեր մոտ առաջացավ գաղափար, որ որպես դասավանդողներ և ստեղծագործողներ, մենք պետք է հանրությանը հասցնենք մեր հայկականը, հայկական թեմատիկայով  ստեղծագործությունները, հայկական անկրկնելի հարուստ գույների հագեցած կոլորիտը:

Ընդհանրապես, ամեն մի արտադրատեսակ իր ձևով առաջինն ինքն է հուշում, թե իր հետ ինչպես աշխատես, մասնագիտությունը թույլ է տալիս իմանալ ստեղծագործության հենքը՝ ազգային նախշազարդերը, դրանց նշանակությունը,  կարպետի մեջ ինչ տեսակ զարդանախշեր և գունային համադրություններ կիրառես, հիմքում դա կա, սակայն մոտեցումը  պետք է լինի ստեղծագործական։ Տարիների փորձառությունը մեզ թույլ է տալիս մեր զարդաձևերը ստեղծել, կիրառել թեմատիկ ստեղծագործություններում՝ հիմք ընդունելով ազգայինը, ժողովրդականը:

Օրինակ, ազգային զարդանախշերի համադրությամբ ու կիրառմամբ՝ «Գինարբուք» հաշվարկային գոբելենը, կամ՝ ծիսական և ժողովրդական նշանակությամբ՝  «Համբարձման տոն»-ը:

Անուշ Չիբուխչյան «Գինարբուք», գոբելեն

Դոնարա Չիբուխչյան «Համբարձման տոն», գոբելեն

Սրանք հաշվարկային գոբելեններ են, այս տեսակը Հայաստանում քիչ ճանաչում ունի, որովհետև ոչ գոբելեն է, ոչ՝ կարպետ , այլ՝ երկուսի համադրությունն է:

Գործում ենք կարպետներ, որոնք 100 տոկոսանոց բրդյա թելերից են հյուսվում: Կիրառում ենք թելեր, որոնք ինքներս ենք ներկում՝ ստանալով մեր նախընտրած գույնը, ներկանյութն էլ մենք ենք պատրաստում՝ ներկելով բնական հումքի ներկերով, օրինակ՝ ընկույզի, նռան, սոխի կեղևով, տերևով, ծաղկի և քրքումի թուրմերով… 

-Ազգային  բնավորությունը ընդգծված է  ձեր գործերում, եւ  միշտ ինչ –որ պատմություն կա գործերի մեջ:

-Արվեստն իրականում համայնալեզու է, դու կարող ես ստեղծագործել ծաղկեփունջ, և դա տարբեր ազգերի համար նույնն ընկալվի, բայց կան թեմատիկ մոտեցումներ, որոնք հենց հայկական մտածողության արմատներն ունեն:

Ազգային, ավանդական, ծիսական, ժողովրդական և հոգևոր  ներկայացման դրսևորումներն  ազգային դիմագիծ ունեն, դրանցում ամփոփված է մեր ինքնությունը, մենք դա շատ ենք կարեւորում:

Մենք ոչ միայն գործում ենք կարպետներ, այլև  ստեղծում ենք կիրառական նշանակության կարպետագործ իրեր, որոնք նաև ինտերիերային հարդարանքի  բաղկացուցիչ մասն են  կազմում կամ դառնում հագուստի մոդելավորման տարր, կիրառվում որպես աքսեսուար:

Գործվածքի արտադրանք ունենք. օրիգինալ նմուշի տեսակներ են, փոխադրվում են մասսայական տպագրության և  պրոդուկտի տեսքով կիրառվում են  որպես սփռոցներ, ծածկոցներ, հագուստի և պայուսակի  կտորներ, բարձի երեսներ:

Մեր ամենապահանջված արտադրատեսակներից են նաև  մետաքսյա շարֆերը. կնոջ զգեստապահարանի անբաժանելի ատրիբուտներից մեկը, որն ընդգծում է նրա ինքնատիպությունը, հաղորդելով և ջերմություն, և նրբություն, և էսթետիկ հաճույք…

Մետաքսե շարֆիկների գաղափարը ծնվել է  հայկական թռչնագրերից: Երբ որ մեր առաջին վիտրաժային ապրանքատեսակը ստեղծեցինք, հասկացանք որ այն կարող ենք կիրառել նաև հենց մետաքսի վրա:

Վիտրաժի տեխնիկայով նաեւ կենցաղային իրեր ենք արտադրում, դեկորատիվ ափսեներ, սուրճի բաժակներ, ծաղկամաններ, մոմակալներ, շաքարամաններ՝ շատ գեղեցիկ, քնքուշ, նուրբ, ծաղկային թեմատիկայով, ապակու վրա  փորձում ենք նաև հայկական կարպետագործության զարդանախշերը կիրառել, դա ոսկերչության պես մի բան է, շատ նուրբ եւ  գեղեցիկ։

Մենք նաեւ մոդելավորում ենք, կարում ենք, ասեղնագործում, նկարում և դաջում ենք կտորի  վրա, արտադրում ենք կտորի և գործվածքի համադրությամբ պայուսակներ, ստեղծում ենք հելունագործ ժանյակներ, զարդեր, հագուստի տարրեր, վզնոցներ, թևնոցներ…   

-Այսօրվա կյանքի տեմպը, թվայնացումը օգնում թե խանգարում է ձեզ:

-Արվեստը խորշում է քաղաքակրթության ճնշումներից, նա կենդանի շփում է սիրում,  սակայն այսօր թվայնացման գործընթացների մեջ չմտնել՝ գրեթե անհնար է:

Օրինակ, պատերազմի ժամանակ, քովիդի շրջանում, մարդիկ տնից դուրս չէին գալիս, ամայացած էին, կենդանի շփման կարիքը շատ էր, սակայն  հնարավորություն կար նրանց կարևորելու, հիշեցնելու, որ նրանք մեր կյանքում  մեծ դեր ունեն, եւ դրանում օգնության էր գալիս օնլայն տիրույթը` ապահովելով քո ստեղծագործական գործունեությամբ հետաքրքրվողի կամ հաճախորդի հետ շփում, հաղորդակցում, որն էլ բերում էր ցանկալի փոխադարձ արդյունքի:

-Ծննդավայրը ձեր ստեղծագործության մեջ դեր ունի՞։

-Հետաքրքիր մի զգացողություն կա, այս կանաչապատ գողտրիկ անկյունը` Տավուշը, որն ամբողջությամբ կլանում և պարուրվում է քեզ, մխրճվում սիրտդ, ստիպում է ձուլվել և ողջ էությամբդ նմանվել իրեն և դրոշմվում է քո ստեղծագործություններում:

Մեր էկոպայուսակների արտադրությունը ներկայացնում ենք Տավուշը խորհրդանշող լեռնային խոյերի, Իջևանի հայտնի քարայծի ձեռանկար պատկերով։

…Երբ որեւէ պրոդուկտի էսքիզ ենք անում, մտածում ենք, որ այն ձեռք բերողին հաճույք պատճառի, պիտանի լինի, գրագետ արված լինի ու ջերմացնի մարդուն։ Հոգեբանական ազդեցությունը պետք է կարողանանք տեղ հասցնել, երբեք չենք մտածում բաժակ արտադրել՝ ուղղակի ապրանք վաճառելու համար, ամեն հաճախորդի արձագանքը, հետադարձ կապը ամենակարևորներից մեկն է մեզ համար, որովհետև եթե մարդն իր հետ չի տանում ստեղծողի  ջերմությունն ու դրական լիցքերը, կարող ենք համարել, որ ոչ մի բան չի ստացվել, դա անպայման մի օր կմարի, իսկ մենք այդ կրակն ու կայծը, ջերմությունն ու քնքշությունը ամեն նմուշի հետ հաղորդում ենք հենց այն մարդուն, ով ձեռք է բերում դա, և նա զգում է, որ դա հենց իր համար է ստեղծվել, որ հենց ինքն է կարևորվել:

Դրական էմոցիաները կարևոր են ստեղծագործելու ընթացքում, որովհետև եթե  տրամադրություն չկա, աշխատանքը չի ստացվի: Դու ծնում ես մի բան, որը կրում է քո բջիջը․ դրական էմոցիաներով ստեղծիր, որովհետև մարդը դա տանելու է իր հետ: Գեղեցկությունը կարող է ուղղակի ծնվել հանդիպումից, քո ներաշխարհից, տավուշյան բնությունից, մի փոքրիկ ծաղկի ծիլն արդեն մտահաղացում է տալիս և ներշնչանք:

-Ինչի մասին եք երազում:

-Երազում ենք սեփական անկյուն ունենալ՝ Իջևանում՝ <<Չիբուխչյաններ>> արվեստանոց, որտեղ կստեղծագործենք, կարտադրենք, կհյուրընկալենք, կկազմակերպենք  վարպետաց դասեր:

Ցանկացած հայի համար առաջնային է կայուն խաղաղությունը։

Մենք ընտրյալ ազգ ենք և որպես հայ առաքելություն ունենք անելու, բայց միակ և ճշմարիտ ճանապարհից շեղվել ենք։ Սթափվել է պետք, միաբանվել հանուն մեր վեհ արժեքների:

Արվեստասեր մարդիկ, ովքեր կցանկանան կապ հաստատել Անուշ եւ Դոնարա Չիբուխչյանների հետ, կարող են հետեւել Chibukhchyans'_art_studio ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ  զանգահարել  +374 93 934 263, +374 77 77 62 32 համարներին, Էլ. փոստ` [email protected], իսկ ավելի լավ է՝ այցելել Տավուշի մարզ,  Իջևան, Անկախության 26/14 հասցե։ 

Մետաքսյա Ղեւոնդյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan