«Ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում». Արայիկ Հարությունյան

Դիտել նաև
Ժողովուրդ ջան սա հաղթանակ է․ ոստիկանությունը չի կարողանում վերահսկել իրավիճակը․ Հարությունյան
Սթափվեք վերջապես, գրողը տանի՝ ՍԹԱՓՎԵՔ
Պատգամավորներին կոչ եմ անում նախագահի ընտրության հարցում չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների. Արայիկ Հարությունյան
Արցախը վերջին մի քանի հարյուրամյակների հայ ժողովրդի միակ ձեռքբերումն է՝ շատ բաղձալի և միաժամանակ շատ թանկագին. Խոսրով Հարությունյան
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ պետնախարարին, գործընկերներին հորդորել է սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության։
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում նախագահ Հարությունյանը, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը որպես դրանց երաշխավոր:
«Կարող է հարց առաջանալ այն մասին, որ պարբերաբար Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում էին՝ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, սակայն կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ: Այստեղ, ցավոք, արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա` Ադրբեջան-Թուրքիա, 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունը, որը տարածաշրջանում վաղուց շատ ավելին է, քան մինչ պատերազմն էր: Դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելությունն ենք պատկերացնում, այլ նաև շատ ավելի վստահելի այլ երաշխիքներ էլ ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք այսօր, իհարկե, ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը, և նաև նշում, որ Ադրբեջանի հետ մեր հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը կարևոր է, բայց ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»,-հավելեց Հարությունյանը:
Մանրամասներն՝ այստեղ:

Zham.am