Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
28
ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրությունում պատկերված անձը Դոլարի առքի միջին գինը 385.39 դրամ է, վաճառքինը՝ 391.72 դրամ Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում «ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան Կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը Բաքվում «ռազմական ավարի այգի» ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է Արցախում «սաֆարի պարկ» ստեղծել՝ հայերին վտարելով Շատ մարդիկ համոզվել են, որ ստախոսների հետ գործ ունեն, որոնք մեր երկիրը տանում են կործանման․ Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ադրբեջանցիները երեկ կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան ԱԺ նախագահի լեզվից ո՞վ է քաշել․ էստեղ Պուտինի ձերբակալման մասին խոսեց, գնաց, մարզվեց, ձեռքը կոտրեց. Տեսանյութ ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին կմեկնի Բաքու Իրական էլիտա VS «օսլայած օձիքավորներ» Հերթական միջադեպը պարեկների մասնակցությամբ Ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ Նեթանյահուի փաստաբանը չի պաշտպանի նրան դատարանում, եթե դատական բարեփոխումները շարունակվեն «Երկիր Մեդիան» հնարավորություն կունենա մոտակա ժամանակները վերադառնալ հանրապետական եթեր․ Հեռուստաընկերության տնօրեն Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Ոչ միայն կտուգանեն ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց, այլ նաև կառգրավեն ապրանքը․ ՔՊ-ական ՔՊ-ական պաշտոնյա գիտեմ, որ մինչև 2018 թ-ը պարտքերի տակ էր․ հիմա 4 բնակարան ունի՝ 2-ը Երևանում, մեկական՝ Սոչիում և Մոսկվայում․ լրագրող

Իսկ ինչու՞ «հավաստի աղբյուրը» չի նշում, թե ի՞նչ է առաջարկում Արևմուտքը հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը թաքնվելով սեփական թերթի «հավաստի աքղբյուրի» հետևում, հրապարակեց, թե ինչ է ուզում Հայաստանից և Արցախից Ադրբեջանը: Ըստ Փաշինյանի, Ադրբեջանի ախորժակները անսպառ են, նա ցանկանում է ոչ միայն Արցախը, այլև Զանգեզուրը, Սևանը և նույնիսկ Երևանը:

Հետո նույն Փաշինյանը, թաքնվելով նույն կեղծանունի տակ, հրապարակեց, թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը:

Պարզվեց, որ Մոսկվան ցանկանում է անորոշ թողնել Արցախի կարգավիճակը, ցանկանում է վերահսկել Հայաստանի՝ Զանգեզուրի տարածքով  անցնող ճանապարհը դեպի Նախիջևան, և վերջապես ցանկանում է Հայաստանին միացնել Ռուսաստան-Բելառուս դաշինքին:

Այդ հրապարակումից մեկ ժամ չանցած, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքեց Փաշինյանի այդ «տեղեկությունը», նշելով, որ Մոսկվան նպատակ չունի Հայաստանը միացնել այդ դաշինքին:

Պեսկովին ոչ Փաշինյանը, ոչ էլ իր «հավաստի աղբյուրը» չի հերքում, ինչը հաստատում է, որ Փաշինյանը իր թերթում ստել էր այն մասին, որ Մոսկվան ցանկանում է միացնել Հայաստանը ռուս-բելառուսական դաշինքին:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Փաշինյանի «հավաստի աղբյուրը» չի նշում, թե ինչ է առաջարկում Արևմուտքը: Կամ Արևմուտքը դեռ չի կողմնորոշվել այս հարցում, կամ էլ նա ունի առաջարկ, սակայն Փաշինյանի «հավաստի աղբյուրը» չի ցանկանում հրապարակել այն:

Սակայն տեսակետ չունեցող Արևմուտքը չէր ցանկանա այդ համառությամբ նպաստել հայ-ադրբեջանական երկխոսությանը: Ինչը նշանակում է, որ Արևմուտքը ունի իր տարբերակը և դրա մասին տեղյակ է նաև Փաշինյանի «հավաստի աղբյուրը»:

Այդ դեպքում ստացվում է շատ անհարմար բան: Փաշինյանը նշում է, թե ինչ են իրեն առաջարկում Ադրբեջանն ու Ռուսաստանը, սակայն խուսափում է նշել, թե ինչ է իրեն առաջարկում Արևմուտքը:

Միգուցե վերջինս մեզ ավելի լավ առաջարկ է անու՞մ, այդ դեպքում ինչու՞ է լռում Փաշինյանի թերթի «հավաստի աղբյուրը»:

Կարծում ենք, որ ամեն ինչ ակնհայտ է, Փաշինյանը հասկացել է, որ իր էժանագին խաղերը գերտերությունների հետ մոտենում են ավարտին: Բոլոր կողմերն էլ հասկացել են, որ գործ ունեն անկանխատեսելի և ոչ հավասարակշռված մարդու հետ, որ երկրի կառավարումը շփոթում է լրագրողական էժանագին և աննպատակ ինտրիգներ կազմակերպելու հետ:

Սակայն Փաշինյանի պարագայում, նրա որոշման վրա ազդում է ևս մի գործոն: Նրա անփառունակ կառավարման արդյունքում Հայաստանը ստացավ պարտված պատերազմ, վտանգի տակ դրվեց ոչ միայն Արցախի կարգավիճակը, այլև այնտեղ ապրող հայերի անվտանգության ապագան:

Ավելին, կասկածի տակ է դրված նույնիսկ Հայաստանի պետականության ապագան: Այս պայմաններում, Փաշինյանին չի կարող չհուզել նրա անձնական անվտանգ ապագայի հարցը: Եվ այս պարագայում, նրա որոշման մեջ առաջնային դեր է կատարելու, ոչ թե երկրի, այլ իր հեռանկարի հարցը: Իսկ նրա «վստահելի աղբյուրի» տեղեկատվական արտահոսքի տրամաբանությունը հուշում է, թե ինչ վերջնական որոշում է նա կայացրել: Բայց քաջ գիտակցելով, թե ինչ արհավիրքի  մեջ է գցելու այդ որոշմամբ Հայաստանը, դեռ վախենում է այդ քայլը կատարել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan