Ամերիկահայերը բողոքի ակցիա են արել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ

Դիտել նաև
«1.5 մլն հայերը բավական չէի՞ն». Բողոքի ակցիա Լոս Անջելեսում
Դադարեցնել Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը Արցախի դեմ. Բուենոս Այրեսի հայության բողոքի ցույցը
«Մի՛ վհատիք, Լաոն արդէն արթուն է»․ Սիրիայի պատանեկան միությունը իր աջակցությունն է հայտնում «Դիմադրության» շարժմանը
Մտահոգված ենք ՀՀ-ում ցուցարարների ձերբակալություններով, կոչ ենք անում ապահովել հավաքների հիմնարար ազատությունը․ ԵԺԿ
«Դավաճաններ, դո՛ւրս եկեք»․ Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքից հետո ԱՄՆ–ում հայերն ակցիա են իրականացել դեսպանատան դիմաց
ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ, հայտնում է «Արմենպրեսը»։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Նյու Յորքում Ադրբեջանի, այնուհետև Թուրքիայի ներկայացուցչություն:
Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման դեմ:
Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները Հայաստանի կողքին կանգնելու կոչ են հնչեցրել:
Երթի մասնակիցները պարզել են Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների լուսանկարներ, պարզել են «Հեռացրեք Թուրքիային ՆԱՏՕ-ից», «Իմ հայրենիքը խաղաղություն է ուզում», «Շուշին Հայաստան է» և այլ գրություններով պաստառներ: