Վրաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին բախումներով
Դիտել նաև
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար
Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները:
Այսօրվա ճեպազրույցի ժամանակ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
«Մեզ համար ամենակարևորը տարածաշրջանում խաղաղության ապահովումն է: Սա մեր գլխավոր ցանկությունն ու խնդիրն է։ Եթե այս հարցում կարող են դեր խաղալ Վրաստանը և մեր երկրի պաշտոնյաները, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք դրան»,-նշել է Կոբախիձեն:
Նրա համոզմամբ, բոլորի համար գլխավոր խնդիրը, անկասկած, պետք է լինի հակամարտության դադարեցումը: