Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ. ԱԻՆ
![Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ. ԱԻՆ](/timthumb.php?src=/disc/17-08-22/a4fe40999f32598731eb40e0197d5db0.jpg&w=450)
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
«Շարունակվում են որոնողա-փրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները։ Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ։ Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։
Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։ Այս բարդ պայմաններում փրկարարները , Կարմիր Խաչի ներկայացուցիչները, ՈՄԱ-ի կամավորները ահռելի աշխատանք են իրականացնում։ Շնորհակալություն բոլորին իրենց կատարած աշխատանքի համար և համբերություն զոհված և անհետ կորած քաղաքացիների ընտանիքներին։ Հատուկ շնորհակալություն լրագրողներին օբյեկտիվ և օպերատիվ լուսաբանման համար»։