Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի
![Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի](/timthumb.php?src=/disc/13-08-22/d2e69586eb7c2056e09d1a2c6693f2c1.jpg&w=450)
Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սա պայմանավորված է Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։