Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի
10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա․ սա մեր հաջորդ հաղթանակն է․ Ալիև Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա․ սա մեր հաջորդ հաղթանակն է․ Ալիև Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ

Տարօրինակ թվեր. ՀՀ-Իրան առևտուրն աճել է 33%-ով, բայց բեռնափոխադրումների ծավալը չի փոխվել

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2022 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 246 մլն դոլար, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 33,7 տոկոսով:

Սակայն, ըստ ՊԵԿ-ից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ստացված տվյալների, նույն ժամանակահատվածում հայ-իրանական սահմանով բեռնափոխադրումների ծավալը գրեթե չի փոխվել։

Մասնավորապես, «Մեղրի» սահմանային անցակետով տեղափոխված բեռների ծավալը (բրուտտո) 2022 թ.–ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 368 927,5 տոննա։ 2021 թվականի այդ նույն ժամանակահատվածում փոխադրված բեռների ծավալը կազմել է 367 968,4 տոննա:

Սահմանը հատող բեռնատարների թիվն ավելացել է։ Դա նշանակում է, որ 2022 թվականին բեռների գրեթե նույն ծավալի փոխադրման համար ավելի շատ բեռնատարներ են պահանջվել։

Հնարավոր է` դա պայմանավորված է Գորիս-Կապան մայրուղու վրա Ադրբեջանի կողմից երթևեկության փակումով և հարկի գանձումով, որովհետև դրանից հետո բեռնատարների մեծ մասը գնում են Կապան-Տաթև ճանապարհով։ Իսկ մեծ ու երկար բեռնատարների համար այնտեղ շատ խոչընդոտներ կան՝ որոշ հատվածների նեղ լինելուց մինչև կտրուկ շրջադարձեր։

Էլեկտրաէներգիա և գազ

Բացի բուն բեռնափոխադրումներից, Հայաստանն ու Իրանը նաև գազ և էլեկտրականություն են փոխանակում (գազ` էլեկտրականության դիմաց ծրագրով)։ Երկու երկրների առևտրաշրջանառության հաշվարկի ժամանակ դրանք նույնպես հաշվի են առնվում։

2022 թվականի առաջին եռամսյակում (առայժմ միայն այդ ժամանակահատվածի տեղեկությունն է հասանելի) Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 258.1 Մվտ/ժ (2021 թվականի 209.7 – ի դիմաց). աճը` 18.8 տոկոս:

Հաշվի առնելով, որ 2021 թ.–ին էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է ընդհանուր առևտրաշրջանառության 17%-ը, ապա կարելի է պայմանականորեն այդ հարաբերակցությունը կիրառել նաև այս տարվա նկատմամբ։ Այդ դեպքում Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման 18,8% աճը հանգեցնում է Իրանի հետ ընդհանուր ապրանքաշրջանառության 3.2%-ի աճին։

Գազի դեպքում իրավիճակը հակառակն է։ 2022 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստան գազի ներկրումը կազմել է 77,2 մլն խմ, ինչը 22,3% –ով պակաս է 2021 թ.–ի նույն ժամանակահատվածից (99,4 մլն խմ):

Հայաստան-Իրան առևտրաշրջանառության մեջ գազի ներմուծման մասնաբաժինը 2021 թվականին կազմել է 22,7 տոկոս։ Հետևաբար, գազի ներկրման 22,3% - ով նվազումը հանգեցնում է ապրանքաշրջանառության 5% նվազման։

Այսպիսով, եթե հաշվի առնենք միայն գազն ու էլեկտրաէներգիան, ապա (2021 թ.–ի մյուս բոլոր պայմանների պահպանման պայմանով) ապրանքաշրջանառությունն առաջին եռամսյակում պետք է նվազեր 1,8 տոկոսով։

Սակայն, ինչպես մայիսին հայտարարել էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար–մարտին աճել է 37,4 տոկոսով:

Այսպիսով, առայժմ անհասկանալի է, թե ինչի հաշվին է նման զգալի աճ գրանցվել։

Մանրամասները՝ Sputnik Արմենիայում։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan