Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
5
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Պատերազմ Արցախում
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ

Փաշինյանն ուզում է հանդիպել Էրդողանի հետ, սակայն վերջինս պայման է դնում այդ հանդիպման համար

Անդրկովկասում ընթացող գործնըթացներից արևմտյան շրջանակներում,  ամենաքննարկվող թեմաներից է դարձել Նիկոլ Փաշինյանի համառ ցանկությունը հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններն այս անշարժ վիճակից դուրս բերվեն: Այդ խնդրի լուծման համար, ռուսական շրջանակները պնդում են, որ Փաշինյանը նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է խնդրել, հաշվի առնելով Պուտինի և Էրդողանի լավ հարաբերությունների առկայությունը: Սակայն, ըստ թուրքական շրջանակների, Էրդողանը պայման է դրել այդ հանդիպման համար, որ «...հայկական կողմը համաձայնվի բացել զանգեզուրյան միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի համար...»:

Ըստ նույն շրջանակների, Փաշինյանն պատասխանել է, որ այդ պայմանի կատարման դեպքում, նա կարող է կորցնել իր իշխանությունը: Զարմանալին այն է, որ Փաշինյանը հիմնավորել է իր այդ ցանկությունը հանդիպել Էրդողանի հետ Պուտինին այն տեսակետով, թե Ադրբեջանի հետ հաշտեցումը չի ստացվում, և ինքը՝ Փաշինյանը ուզում է Էրդողանի հետ լավ հարաբերություններ հաստատելով չեզոքացնի ադրբեջանական վտանգը: Համենայն դեպս այդպես են պնդում ռուսական շրջանակները: Մինչդեռ Փաշինյանի այս մոտեցման վրա գրեթե բաց ձևով ծիծաղում են ոչ միայն թուրքերն ու ադրբեջանցիները, այլև ռուսները: Վերջիններս զարմացած են, որ Փաշինյանը մինչ այսօր չի հասկացել, որ Ադրբեջանի այսօրվա ռազմատենչ հռետորաբանությունը համաձայնեցված է Անկարայի հետ: Վերջինս Հայաստանի հետ կոշտ լեզվով հարաբերվում է Ադրբեջանի միջոցով, քանզի ներկա աշխարում «մեծ» երկրի կողմից «փոքր» երկրի հանդեպ  բացահայտ ճնշումը չէր  ընկալվի: Ահա, թե ինչու Անկարան իր այդ մոտեցումը Հայաստանի նկատմամբ կիրառում է Ադրբեջանի միջոցով:

Ադրբեջանն ու Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունները փորձում են կառուցել   «բարի» և «չար» ոստիկանի կոնցեպտի միջոցով: Իսկ Փաշինյանն էլ մինչ այսօր չի հասկացել այս տարրական ճշմարտությունը և բողոքում է այդ մոտեցումից մեկ Պուտինին, մեկ Արևմուտքի ներկայացուցիչներին և ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ, որպեսզի չեզոքացնի Ադրբեջանի վտանգը: Փաշինյանը վախենում է Ադրբեջանի ռազմատենչ պահվածքից և փորձում է դա կանխել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելով, իսկ վերջինս քմծիծաղով նշում է, որ իրենք Հայաստանի հետ հարաբերությունները հաստատելու են Ադրբեջանի շահերը հաշվի առնելով:

Փաստորեն, կարելի է ասել, որ Փաշինյանը հայտնվել է փակուղու առջև, իր իսկ վարած ծիծաղելի աստիճանի պարզունակ քաղաքականության պատճառով և անկեղծորեն չի հասկանում, թե ինչպես կարող է դուրս գալ այս իրավիճակից:

Ինչ վերաբերվում է Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավին, ապա կարող ենք արձանագրել, որ  ներկայումս միակ գործոնը որն առկա է, դա այն է, որ գրեթե բոլոր շրջանակները իրենք իրենց դրել են դիտորդի կարգավիճակում, փաստացի հրաժարվելով մտածել իրական օրակարգային խնդիրների մասին, մտածելով, որ ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է Փաշինյանի վրա: ինչ վերաբերվում է վերջինին, ապա նա էլ արդեն կորցրել է գրեթե բոլոր հնարավորությունները, զերծ պահել Հայաստանը վտանգներից, քանզի իր անսկզբունքային պահվածքի պատճառով կորցրել է իր հանդեպ վստահությունը մեր պոտենցիալ բոլոր գործընկերների մոտ և որպես հետևանք ամրապնդել է մեր պոտենցիալ հակառակորդների մոտ այն համոզմունքը, որ  այս պայմաններում Հայաստանի պետականության փլուզման հարցը դառնալու է ժամանակի հարց, և պարզապես ճիշտ պահին պետք է օգտվել այդ իրավիճակից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan