Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Դիտել նաև
Ամենից հաճախ պաշտոն փողած «հեղափոխական» պաշտոնյաները․ Ինֆոգրաֆիկա
Արգիշտի Քյարամյանի վարձատրությունը կկազմի է 1մլն 916 հազար դրամ
Արգիշտի Քյարամյանն իր մտերիմ ընկերոջն իրեն տեղակալ չկարողացավ նշանակել, նրան ԱԱԾ-ից «տեղավորեցին» Վարդապետյանի տեղակալի պաշտոնում
Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ նախագահների հետ
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Ռաֆայել Զաքարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան», - նշված է հրամանագրում։