Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է. Տեսանյութ
![Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է. Տեսանյութ](/timthumb.php?src=/disc/03-07-22/94b1521da6eee010ca4b4629a33af395.jpg&w=450)
Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը պարգեւատրության արարողության ընթացքում Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից ու հեռացվել։ Տեղի է ունեցել նոր պարգևատրություն, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայկ Պապիկյանը 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Սաբիր Ջաֆարովին հաղթել էր 3։2 հաշվով։
Հայկ Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10։0 հաշվով հաղթելով լատվիացի Վիլիամս Լուտկեւիչսին։ Քառորդ եզրափակիչում նա 10։0 հաշվով հաղթել էր մոլդովացի Պավել Անդրուսկային։ Կիսաեզրափակիչում 12։2 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Մարցել Նագիին։
Աղբյուրը՝ sport.news.am