Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Որդուս ոտքից 5 կգ ասկոլկա են հանել, ու ոտքը էդքան ծանր՝ հասել է ՀՀ սահման. պատահաբար են նկատել՝ ուժասպառ ընկած․ զոհվածի մայր

«Azatnewstv.am»-ը գրում է․

«Բռնցքամարտիկ Դավիթ Ղազարյանը մարզաշխարհի հետ կապված մեծ հեռանկարներ ուներ: Մարզական կազմվածքով թիկնեղ դյուցազունը ապագայում նաև մտադիր էր զբաղվել մարտեր առանց կանոնների մարզաձևով: Բայց երազանքն անկատար մնաց, 44-օրյա պատերազմը ընդհատեց տղայի կյանքը 21 տարեկանում:

Դավիթ Ղազարյանի մայրը՝ Ալվարդ Քեշիշյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է, որ որդին Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության բաժնի 2-րդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ Դավիթ Ղազարյանի պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Նոյեմբերյանի զորամասում, տանկիստ է եղել, ջոկի հրամանատար:

Նրա զորացրվելուց հետո քովիդի համաճարակը սկսվեց, ու քանի որ դասերը հեռավար էին, Դավիթը նաև աշխատում էր շինարարությունում: Մայրը հիշում է, որ պատերազմից 1 թե 2 ամիս առաջ որդուն զանգել էին զինկոմիսարիատից, ասել, որ փաստաթուղթ կա ստորագրելու: Ըստ Ալվարդ Քեշիշյանի, փաստաթղթում ասվում էր՝ եթե պատերազմ լինի, առաջինը Դավիթը պետք է գնա: Ասում է՝ այն ժամանակ ինքը ի՞նչ իմանար, թե ինչ է լինելու: Մայրը կարծում է, որ այդ փաստաթղթով որդուն պարտավորեցրել են, որ պատերազմին մասնակցի: Ասում է՝ երբ պատերազմը սկսվեց, որդին զինկոմից ծանուցագիր ստացավ: Ընդ որում, մոր խոսքով, որդու զորացրված համադասարանցիներից և ոչ մեկին ծանուցագիր չէր եկել:

Դավիթը մեկնեց ռազմաճակատ այն ժամանակ, երբ նրա զորացրման 1 տարին չէր լրացել, ու կրտսեր եղբայրը, ով այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր, արդեն առաջնագծում էր՝ «Եղնիկներ» կոչվող զորամասի իր ծառայակիցների հետ:

Ալվարդ Քեշիշյանի խոսքով՝ Դավիթը 3 օր Գուսաննայի զորամասում մնալուց հետո իր համագյուղացի տղաների հետ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին մեկնեց Ջրական:

«2-3 օր էր անցել, ես նոր իմացա, որ Դավիթս Ջրականում է, գյուղի բնակիչներից ասացին: Ես որ հեռախոսով խոսում էի Դավիթիս հետ, ռումբերի պայթյունների ձայն էր գալիս, ասում էր՝ մա՛ ջան, ուսումնավարժանք է, մենք ենք կրակում, որ ես չանհանգստանայի ու կարողանայի գիշերները հանգիստ քնել»,- պատմում է մայրը:

Դավիթն ամեն օր զանգել է, հոկտեմբերի 15-ին էլ հայտնել էր, թե այլևս չի կարող շուտ-շուտ զանգել: Նրա վերջին հեռախոսազանգը եղել է այդ օրը, մորն ասել էր, որ իրենց ծառայության 2 շաբաթը լրացել է, և կարող է տուն ուղարկեն:

«Հոկտեմբերի 16-ին ամբողջ օրն անհանգիստ էի, գիտեի, որ այդ օրը թեժ մարտեր են եղել, տաքսու մեջ համագյուղացիներիցս մեկն էլ ասել էր, թե Բասեն գյուղի տղաների մասին լավ բան չի իմացել: Երևի արդեն գիտեր դեպքի մասին, ինձ չասաց,- շարունակում է մայրն ու ավելացնում,- Հարևանի հարսն ասել էր, որ Դավիթի հագուստները պատրաստիր, տղաներին բաց են թողել, գյուղից գնալու են, բերեն: Դավիթս էլ այսպիսի բնավորություն ուներ, ինձ չէր ասում, որ անակնկալ լինի: Հագուստ, կոշիկ, անձնագիրը, ամենը պատրաստեցի ու սպասում էի, զանգ չկար…»։

Անհանգիստ էր, քանի որ Դավիթը գոնե մի լուր կհայտներ, այսքան երկար լուռ չէր մնա: Հետո կնոջը զանգում է բարեկամներից մեկն ու ասում, որ Դավիթը վիրավոր է, հիվանդանոցում է, ռազմի դաշտից նրան տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ալվարդ Քեշիշյանի պատմելով՝ Դավիթին ռազմի դաշտում պատահական էին գտել: Գիշերային ռմբակոծությունից հետո տղաներից մի քանիսը տեղում մահացել էին, իսկ նրանք, ովքեր վիրավոր էին, ամեն մեկն իր համար առանձին, մի կերպ շարունակել էր ճանապարհը:

«Դավիթս ոտքից էր վիրավորվել, նա այդպես վիրավոր մի քանի կիլոմետր մենակ գնացել է: Որդուս ոտքից 5 կիլո ասկոլկա են հանել, ու ոտքը էդքան ծանր՝ ինքը գնացել է, հետո ընկել: 15 ժամ մնացել է ընկած, արնաքամ է եղել: Դավիթս տեղանքում կողմնորոշվելուց լավ էր, պարզվում է՝ ինքը դեպի Հայաստանի սահմանն էր գնացել ու արդեն Հայաստանի տարածքում էր: Շտապ բուժօգնության մեքենան պատահաբար այդտեղով անցնելիս է եղել, բժիշկներն են տեսել նրան՝ ուժասպառ ընկած»,- շարունակում է մայրը:

Նրան հետո պատմել է շտապօգնության մեքենայում գտնվող վիրավորներից մեկը, ասել, որ իրենք ահագին հեռացել էին, հետո նոր բժիշկը նկատեց Դավիթին ու մեքենան ետ դարձրեց: Դավիթին սկզբում տեղափոխել էին Գորիս, հետո՝ ուղղաթիռով Երևան:

Մոր խոսքով՝ Դավիթի գիտակցությունը տեղն է եղել, երբ իրեն տեղափոխել են, բժիշկների հետ խոսել է, իր տվյալները տվել, դրա համար էլ ընտանիքին շուտ են գտել:

«Ոտքն էին անդամահատել, հնարավոր չի եղել այն պահպանել, 6 ժամ վիրահատել էին որդուս ներքին օրգանները, բացի սրտից, բոլոր օրգանները կտրատված են եղել բեկորներով, երիկամների անբավարարություն է եղել: Մեզ բժիշկն ասաց, որ այդ ասկոլկաները թունավոր են եղել, իր մահվան վկայականի մեջ էլ գրված է՝ բեկորային թունավորում,- ասում է Դավիթի մայրն ու ավելացնում,- բժիշկն ինձ հույս չտվեց, ասաց, ընդհանրապես շանս չկա: Իրեն արհեստական դեղերով պահում էին, որ ես հասնեի, տեսնեի գոնե իմ երեխային: Ո՛չ կարողացավ հետս խոսել, ո՛չ էլ… Բժիշկն ասաց՝ հրաշք կլինի, որ փրկվի»:

«Առաջին անգամ որ Դավիթիս մոտ մտանք, բժիշկն ասաց՝ հանկարծ չհուզվեք, ինքը ճիշտ է, շատ թույլ է, բայց ուղեղն արթուն է, ձեզ կլսի: Ասի՝ Դավո՛ ջան, եթե ինձ լսում ես, աչքերդ կբացե՞ս: Էդ վիճակում աչքերը բացեց, բայց արդեն խամրել էին: Ասացի՝ ջանի՛դ մեռնիմ, դու ինձ խոստացար, որ կգաս, չեկա՛ր, ե՛ս եմ եկել: 2-րդ անգամ որ մտա, էլի աչքերը բացեց, 3-րդ անգամ արդեն դժվարությամբ էր շնչում, ինձ դուրս բերեցին: Դավիթս հոկտեմբերի 17-ին մահացավ»,- պատմում է մայրը:

Դավիթի մահից հետո եղբորը 10 օր արձակուրդ էին տվել:

«Կամավորների մեքենայով թե ինչպես էր եկել, ռմբակոծությունների միջով, դա էլ Աստված գիտի»,- ասում է մայրը:

Համարյա 1 ամիս էլ Ալվարդ Քեշիշյանի կրտսեր որդին է կռվել պատերազմում՝ «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի զորամասի զինծառայողների հետ:

«Դավիթի հուղարկավորությունից հետո կրտսեր որդուս մի քանի անգամ զանգում, ետ էին կանչում դիրքեր, մենք հետո իմացանք, որ եղբոր մահից հետո օրենքով նա կարող է ազատվել պարտադիր զինծառայությունից: Այդ մասին մեզ չէին ասում, բայց մենք հետաքրքրվեցինք ու 8-ամսյա զինծառայությունից հետո մյուս որդուս ազատեցինք»,- ավելացնում է մայրը:

Դավիթի հայրը՝ Սմբատ Ղազարյանն է շարունակում. «Դավիթս մարզական կազմվածքով, թիկնեղ երիտասարդ էր, բռնցքամարտի Շիրակի մարզի պատանեկան առաջնության հաղթող էր: Նրան շատ էր խանգարում այն, որ անգինայով հաճախ էր հիվանդանում: Վերջապես վիրահատվեց ու գնաց բանակ, պիտի գար ու շարունակեր իր կարիերան արդեն ոչ թե որպես մարզիկ, այլ մարզիչ: Պիտի մեկներ Կուրգան, որտեղ պետք է աշխատեր որպես մարտեր առանց կանոնների մարզաձևի մարզիչ, բայց պատերազմը սկսվեց, ոչինչ չհասցրեց…»։

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում այդ օրվա պայթյունի հետևանքով զոհվեցին Բասեն գյուղի 4 մարտիկներ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan