Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Հերոսի պապիկ կեղծողի ընկերուհին տիրացել է նախարարությանը․ Politik.am

Politik.am-ը գրում է․  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը այս անգամ չէինք անդրադառնա, եթե մեր ականջին չհասնեին պետական կառավարչական այդ կարևոր հիմնարկում հենց հիմա տեղի ունեցող անօրինական գործընթացների մասին հավաստի լուրերը։ Ըստ մեր աղբյուրի, սոցապ նախարարությունում, որտեղ վարչապետի թեթև ձեռքով վերջին չորս տարում առնվազն չորս նախարար է փոխվել, միայն ձախողումներ են։ Ձախողումների պատճառը ոչ պրոֆեսիոնալ նախարար կոչվածներն են, որոնք իրենց հետ նախարարություն են բերում իրենց չորս-հինգ տեղակալներին, տասնյակ տարբեր հաստիքներով խորհրդականների և այլն։ Որպես կանոն, այս նախարարներն ու իրենց հետ նախարարություն եկածները տարբեր ՀԿ ներկայացուցիչներ են, որոնց մեծ մասը սնվել ու սնվում են Սորոսի հիմնադրամի լափամանից և նախարարությանը վերաբերում են որպես իրենց սեփական ՀԿ-ի։ Սովորաբար այս մարդիկ պետական կառավարման համակարգում աշխատելու փորձ չունեն, աշխատել չգիտեն և չեն էլ ուզում սովորել։ Ասել է թե նախարարության քաղաքականության մտքի կրողները դատարկ են և օրենքներից ու իրավական դաշտից կիլոմետրերով հեռու։ Այս ամենի փոխարեն նրանք միանգամից զինվում են 150-160 տոկոսի հասնող պրեմիայով՝ որի հիմքում օրենք չկա, պադավատներով, քարտուղարուհիներով ու խորհրդականներով՝ որոնք կոչվում են ԿՍԱԳՀ խորհրդականներ։ Ի միջիայլոց, երբ նախարարի տեղակալները այս ԿՍԱԳՀ խորհրդականներին աշխատանքի են ընդունում, միանգամից խոստանում են հարյուր տոկոսանոց պրեմիա, կարծես այդ գումարները իրենց տնից են բերել ու թքած բյուջեի վրա էլ, նախարարության աշխատակազմի խեղճ քաղաքացիական ծառայողների վրա էլ։ Արդյունքում իրար են հաջորդում ձախողումները ու այստեղ սկսվում է մեղավորներ նշանակելու գործընթացը։ Այս ամենի մասին ավելի մանրամասնորեն կխոսենք հետագա հրապարակումներում։

Հիմա անդրադառնանք նախարարությունում այս օրերին տեղի ունեցող գործընթացներին․

Տխրահռչակ Զարուհի Բաթոյանից ու ընդամենը 6-7 ամիս աշխատած Մեսրոպ Առաքելյանից հետո նախարար նշանակվեց Նարեկ Մկրտչյանը՝ որը մինչև այսօր աչքի է ընկնում իր բացարձակ անտեղյակությամբ, լոդրությամբ ու հեռախոսամոլությամբ։ Մեր զրուցակիցն ասում է, որ անգամ ինչ որ քննարկումների ժամանակ, նախարարը կարող է հինգ րոպե հետո ուղղակի մտնել հեռախոսի մեջ՝ չմասնակցելով խոսակցությանը։ Ահա նախարարի այս որակներից էլ օգտվում են արտոնյալները՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, խորհրդական Վիկտորյա Այդինյանը՝ Դիջեյ Էդոյի ընկերուհին, որն ասում են նախարարության գորշ կարդինալն է դարձել և ոմն Շուշան, որի հաստիքը մեր զրուցակիցը չգիտեր, գիտեր միայն, որ մինչ նախարարություն գալը՝ ԱԺ-ում Արարատ Միրզոյանի օգնականն է եղել։ Այս երեքով, չնայած այն հանգամանքին, որ այս ծանր նախարարության կառուցվածքը Բաթոյան Զարուհու կողմից փոփոխվել է մեկ երկու տարի առաջ, նախաձեռնել են նախարարության կառուցվածքի նոր փոփոխություն, բացառապես նպատակ ունենալով Կառավարության ծրագրի ու միջոցառումների նախարարության հատվածի ձախողումը և նախարարությունում տիրող քաոսը կապել նախարարության որոշ քաղաքացիական ծառայողների հետ և ազատվել նրանցից։ Եվ սա տեղի է ունենում նաև նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանի աչքի առաջ, նրա մասնակցությամբ ու թողտվությամբ։ Ի միջի այլոց, այս վերջին պաշտոնյան ըստ մեր զրուցակցի համարվում է նախարարությունում տիրող քաոսի հեղինակներից։

Եթե պատկերը ամբողջացնենք, ապա ստացվում է հետևյալը, որ այս չորս հոգով, որոնց ղեկավարում է նախարարի տեղակալը, դիջեյի ընկերուհու համակարգմամբ քանդում են նախարարության վերջին փշրանքները։ Մեզ փոխանցեցին նաև, որ չնայած այն բանին, որ նոր կառուցվածքը գրվում է ահավոր գաղտնիության պայմաններում նախարարության աշխատակազմում արդեն որոշ բաներ գիտեն և այս անգամ որոշել են բոլոր վարչությունների պետերով, կարծես բացառությամբ մեկի, նամակով հիմնավորված դիմել ՀՀ վարչապետին՝ խնդրի էությունը նրան ցույց տալու, անօրինականության մասին հիմքերով ասելու և նախարարության վերջնական գահավիժման գործընթացը կասեցնելու նպատակով։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ հենց այս պաշտոնատար անձանց և մյուս փոխնախարար Տ․ Ստեփանյանի պատճառով է սոցապ․ նախարարությունը վերջերս խայտառակվում ու դատարանների վճիռներով մի քանի տասնյակ նախկին քաղաքացիական ծառայողների վճարում 4-5 միլիոն դրամների հասնող գումար հարկադիր պարապուրդների համար ինչպես նաև վճարում աշխատավարձի չափ գումար մինչև նրանց համապատասխան հարմար աշխատանքի նշանակելը։ Բանը նրանում է, որ զբաղվածության ծառայության և մի քանի այլ պետական հիմնարկների լուծարումը և դրանց հիմքի վրա միասնական սոցիալական ծառայության ստեղծումը նույնպես ուղեկցվել է աղաղակող անօրիննություններով։ Հարյուրների հասնող փորձառու քաղաքացիական ծառայողների տարբեր կամայական քասթինգներով դուրս են թողել համակարգից իրենց համախոհներին տեղավորելու համար։ Եվ այդ քաղաքացիական ծառայողներից դատարան դիմածներն էլ իրար հետևից շահում են դատերը, օրենքի համաձայն, և ինչպես վերևում ասեցինք նախարարությունից ստանում իրենց հասանելիք գումարները ու այս ամենի,այդ թվում ՀՀ բյուջեին պատճառվող մեծածավալ վնասի համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում։ Այս ամենի մասին էլ ավելի մանրամասը կխոսենք մեր հետագա հրապարակումներում։


Ըստ մեր աղբյուրի, այս ապօրինությունները զզվացրել են նախարարության աշխատակիցներին և նրանք վարչապետին բաց նամակ են պատրաստում՝ տեղի ունեցածը ուշացումով, բայց կանխելու համար:

Ինչ վերաբերում է վարչապետին ուղարկվող նամակին, ապա նամակի տեքստը ըստ մեր զրուցակցի՝ մշակման փուլում է։ Այն պատրաստ լինելուն պես, կառուցվածքի նոր տարբերակի հետ միասին, կփոխանցեն մեզ՝ խմբագրության կողմից հրապարակման համար։

Իսկ փոխնախարարների ու գլխավոր քարտուղարի պրեմիաների, նախարարության համակարգում գործող «Նորք» հիմնադրամի ու տարբեր կամայականությունների մասին՝ հաջորդիվ ․․․

Շարունակելի ․․․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan