«Դիմադրություն» շարժումը երթով գնում է դեպի Կառավարություն. ՈՒՂԻՂ
Դիտել նաև
Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին
Կառավարությունը մերժեց՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրամադրելու ընդդիմադիր պատգամավորի առաջարկը
Կառավարությունը երկամսյա վարժական հավաքներ հայտարարեց
Իսկ գուցե գները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է
Կառավարությունը 6 ամսով արգելեց գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը Հայաստանից
«Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության երթ են սկսել Ֆրանսիայի հրապարակից դեպի Կառավարություն, որտեղ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։
«Գնում ենք ասելու, որ այդ անձը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Իր հետ ցանկացած բանակցություն պայմանավորվածություն առ ոչինչ է և ոչ լեգիտիմ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համկարգող Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այսօր 15։30 շարժման մասնակիցները պետք է երթով գնային և շրջափակեին ԲԱղրամյան 26-ը, որտեղ Չեռնոգորիայի նախագահի հետ հանդիպում էր նախատեսված, բայց անհայտ պատճառներով այդ հանդիպումը չեղարկել են, հետևաբար, պլանները փոխվել են և երթը տեղափոխվել է 16։30-17։00։
Երեկոյան ժամը 19-ին նախատեսված է հանրահավաք: