Կեղծիքները չեն դադարում. Ադրբեջանը շարունակում է Դադիվանքը յուրացնելու փորձերը
Դիտել նաև
Դադիվանքի հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն․ Արցախի թեմ
Դադիվանքը խաղաղապահների վերահսկողության տակ է, դատապարտում ենք Ադրբեջանի հայտարարությունները
Հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները փաստագրված են. Մարգարյանը՝ ՄԱԿ-ում
Standup չի կարա անի Դադիվանքում, տո, դաժե, սելֆի՝ որպես զբոսաշրջիկ չի կարա անի...
Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների. Մայր Աթոռ
Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում Քարվաճառի Դադիվանքի հայկական տաճարը յուրացնելու փորձերը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «ալբանա-ուդիական կրոնական համայնքի անդամներն այցելել են վանք, կրոնական ծես կատարել տաճարում, աղոթքներ կարդացել եւ մոմեր վառել»:
Այցելությունը տեղի է ունեցել Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի շրջանակներում: Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայկական հինավուրց Դադիվանքը որպես «ալբանական» ներկայացնել՝ գործելով «ինչը չի կարելի քանդել, պետք է յուրացնել» սխեմայով։