Փաշինյանը, Միշելն ու Ալիևը կրկին կհանդիպեն․ հայտնի է օրը Չգիտեմ՝ Փաշինյանը փաստաթուղթ կստորագրի, թե ոչ, բայց բոլորի համար այդ բանակցությունների ելքը վճռված է․ Վարդան Օսկանյան Դուրս շպրտել Նիկոլ Փաշինյանին․ այս պահի միակ նպատակը․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Բորիս Մուրազի. Տեսանյութ
2
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումն ավարտվեց Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը տևեց 10 րոպե, նրանց են միացել Շոլցը և Մակրոնը «Հանրության մեջ այս կառավարության հրաժարականի պահանջ կա. մեր նպատակն է հասնել այդ հրաժարականին ու ձևավորել ժամանակավոր կառավարություն». Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Արցախը պետք է հստակ ուղերձներ ունենա և դրանք փոխանցի Հայաստանի հանրությանը. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքը և «ժողովրդավարության ֆորումը» Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք. Լուսանկար «Ժամանակին Ղարաբաղը մտել էր ոչ թե Ադրբեջանի, կամ Հայաստանի կազմ, այլ ռուսական կայսրության կազմ». Վլադիմիր Սոլովյովը՝ այն մասին թե որ երկիրն իրավունքներ ունի Ղարաբաղի նկատմամբ. Տեսանյութ Պուտինը հաստատել է. Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության շտաբը Կիևում. Տեսանյութ, լուսանկար Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն այժմ կենսական նշանակություն ունի. Միշել Պատերազմ Արցախում
Եկեք չգերագնահատենք Տիգրանաշենի կամ Արծվաշենի հարցերը. Փաշինյան. Տեսանյութ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները վաղը կհանդիպեն ՀԱՊԿ-ը պիտի ապահովեր ՀՀ անվտանգությունը, հիասթափված ենք․ Փաշինյանը՝ CNN primanews-ին. Տեսանյութ Եվ եթե 1 տարի շարունակ ազգային լրատուներս ամեն օր հիշեցնեինք Ապարանի եղերական սպանդի մասին, միգուցե Տավուշում այս դեպքը չլիներ. Տեսանյութ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ որ շատ խնդրեմ ինձ` անկիրթ մարդուս, հասարակ քաղաքացուն կբացատրե՞ք, թե սա ինչ է, ի՞նչ լոգոտիպ է, ո՞վ է հեղինակը, ո՞վ է տվել սրա տպելու համաձայնությունը Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան Տեր Միքայել Աջապահյանը միացել է «Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին Լավ մեկնարկ էր սպասվող հաջորդ հանդիպման համար․ Միշելը մանրամասներ է հայտնում եռակողմ հանդիպումից Անչափահասին ծեծի ենթարկած քրեականի պետի դեմ գործ չի հարուցվի Ես վստահ չեմ, որ սա սովորական ծեծ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոլդովայում ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը կրկին կհանդիպեն․ հայտնի է օրը Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումն ավարտվեց Եվ ահա օկուպացիոն վարչակարգը, ի դեմս Դիլիջան քաղաքի քրեականի պետի, որոշել են պատկերավոր ցույց տալ երեխաների իրավունքների պաշտպանության մակարդակը Հայաստանում ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է 44-օրյային Մատաղիսում կռված փոխգնդապետ Կարեն Հակոբյանին Ադրբեջանի ռմբակոծություններից զոհված Վաղարշակի և Վիկտորյայի օրը պետք է լիներ նաև այսօր․ Արցախի ՄԻՊ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը տևեց 10 րոպե, նրանց են միացել Շոլցը և Մակրոնը Ռուստամ Բադասյանը 3 օրով արձակուրդ կմեկնի Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 14 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ Արամ Mp3-ն ու Գարիկ Մարտիրոսյանը համատեղ երգ են հրապարակել Հայտնի տեսանյութում պատկերված ոստիկանն է, սրա պատասխանատուն նիկոլական ռեժիմն է Ռուբեն Մելիքյան. Տեսանյութ Շուտով անպայման խոսելու եմ. բոլոր հարցերին կանդրադառնամ. Արամ Նիկոլյան «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ Փաշինյանի ընտանեկան թերթում աշխատող չմնաց, որ պաշտոն չստանա Փաշինյանի մոտ «Կասանդրայի» սինդրոմ է․ միակ օրակարգը այս կառավարության հեռացումը պետք է լինի. Տեսանյութ Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային. Տեսանյութ Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Երևանում 11 ամսական երեխան վայր է ընկել բարձր հարկից և մահացել Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով հիմնավորել քաղաքացիների ուղղությամբ կրակոցները Չգիտեմ՝ Փաշինյանը փաստաթուղթ կստորագրի, թե ոչ, բայց բոլորի համար այդ բանակցությունների ելքը վճռված է․ Վարդան Օսկանյան

Նիկոլ Փաշինյանը պետական պարտքը ավելացրել է 2,45 մլրդ դոլարով

Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը ավելացել է 2 միլիարդ 450 միլիոն ԱՄՆ դոլարով կամ 35,8 տոկոսով։ Ներկայումս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտք է մոտ 3200 դոլար։

Նախկինում այս իշխանությունները, երբ ընդդիմություն էին, հաճախ հայտարարում էին պետական պարտքի ավելացման վտանգների, հնարավոր ֆինանսական անկայության և դրանց անարդյունավետ ծախսելու մասին։ Սակայն իշխանությունը ստանձնելուց հետո նրանք շարունակեցին նույն ֆինանսական քաղաքականությունը, այն է՝ կապիտալ ծրագրերի իրականացման անվան տակ նոր պարտքեր ներգրավել առանց գնահատելու և վերահսկելու այդ ծրագրերի արդյունավետությունը։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ճանապարհաշինության, ոռոգման, դպրոցաշինության և այլ ենթակառուցվածքների կառուցման անվան տակ վերցվում են խոշոր վարկային փաթեթներ, որոնք հիմնականում թերակատարվում են կամ ամբողջությամբ ձախողվում, այսինքն՝ խախտում են հաստատված ժամանակացույցը, վատ վերահսկողության կամ կոռուպցիայի հետևանքով անորակ աշխատանք է կատարվում և այլն։

Սրա վառ օրինակը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն է․ նախկին և գործող իշխանությունների կողմից մինչև այժմ փոշիացվել են շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնք ձեռք էին բերվել Ասիական զարգացման բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, Եվրոպական զարգացման բանկից և այլ աղբյուրներից։ Առանց համապատասխան գնահատումներ և հետևություններ անելու՝ փորձում են սկսել Սիսան-Քաջարան ճանապարհահատվածի աշխատանքները։

Իրավիճակը չի փոխվել նաև վերջին տարիներին, մասնավորապես՝ 2021 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը թողարկեց 750 մլն ԱՄՆ դոլարի պետական պարտատոմսեր, որոնցից ստացված գումարները հիմնականում ուղղեց ասֆալտապատման ծրագրերին։ Անշուշտ, այդ ծրագրերը քաղաքական օգուտներ բերեցին նախընտրական շրջանում, բայց դրանցտնտեսական արդյունավետությունը փաստացի շատ ցածր է։

Ուշագրավ է, որ միայն 2021 թվականին տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով գործող իշխանությունները պետական պարտքն ավելացրել են 1,26 մլրդ ԱՄՆ դոլարով։ Այն դեպքում, երբ համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով այսինքն՝ նոր վերցված պարտքն ավելի շատ դարձել է բեռ․ դրա բերած օգուտն անհամեմատ քիչ է։

2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված է, որ բյուջեի պակասուրդը կազմելու է 242,2 մլրդ ՀՀ դրամ կամ մոտ 500 մլն ԱՄՆ դոլար։ Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտությունն ու տնտեսական պատժամիջոցների պատերազմը՝ 2022 թվականի համար Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները վերանայվում են։ Մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկի նոր կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմելու է 1,6 տոկոս նախկին 5,3 տոկոսի փոխարեն։ Հետևաբար, ՀՀ կառավարությունը պարտադրված է լինելու լրացուցիչ վարկեր ներգրավել։

Հարկ է նշել, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական պարտքը արդեն իսկ ավելացել է 98 մլն դոլարով, և սա դեռ տարվա սկիզբն է։

Ամփոփելով առկա իրավիճակը՝ կանխատեսելի է, որ 2022 թվականի ընթացքումարագ տեմպերով շարունակելու է աճել ՀՀ պետական պարտքը, որն էլ ավելի է վատթարացնելու երկրի ֆինանսական կայունությունը և պարտադրելու է ավելացնել հարկային բեռը։

Արամ Աճեմյան

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan