«ժողովրդավար» քաղաքացիներն արդեն մի քանի օր է զանգահարում են ռուսական այս ռեստորան և սպառնում են,որ կսպանեն, բայց զավեշտալին այն է,որ սա իրականում հայկական ռեստորան է,տերն էլ հայ է

«Կալինկա»անունով ռեստորան կա Գլենդելում,սա շատ համով ուտեստներ հրամցնող ռեստորան է,միշտ լեփ լեցուն և հարգի է եղել մինչև վերջին 8 օրը,ինչ սկսվել է ռուս֊ուկրաինական պատերազմը։ Ուրեմն «ժողովրդավար» քաղաքացիներն արդեն մի քանի օր է զանգահարում են այս ռեստորան և ահաբեկում սեփականատիրոջը,աշխատակիցներին,
սպառնում են,որ կսպանեն,կջարդեն,կսատկացնեն ու պետք է այս ռեստորանի տերերը ռադ լինեն Ամերիկայից։
Բայց,ամենազավեշտալին այն է,որ սա իրականում հայկական ռեստորան է,տերն էլ հայ է,բայց ռեստորանի անունն է ռուսական։Դե,արդեն կարող եք պատկերացնել,թե ինչ է կատարվում։ Ֆաշիզմը,անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին,իսկ մարդիկ ահ ու սարսափով փորձում են ելքեր գտնել այս ամենից......
#երեսպաշտներ #կեղծ_արժեքներ
Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից