Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Անդրանիկ Թևանյան․ «Ալիևը ոգևորվել է Փաշինյանի վերջին ասուլիսից ու անցել գրոհի». Տեսանյութ

Աժ հայտարարությունների ժամին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին ու մարտահրավերներին։

Թևանյանի ելույթը ստորև։

․ ․ ․

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեր երկրի հյուսիս–արևելյան հատվածում օրերս տեղի ունեցած ռազմական բախման արդյունքում ունեցանք 3 զոհ։

Ալիևը մեղքը բարդեց Հայաստանի վրա։ Ի պատասխան՝ Հայաստանից հնչում է՝ «Մեզ ամուր նյարդեր են պետք՝ խաղաղության դարաշրջան բացելու համար» տխրահռչակ ձևակերպումը։ Փաստորեն, ամուր նյարդերը ՀՀ քաղաքացիներին պետք են զոհվելու կամ անվտանգության կորստին ըմբռնումով մոտենալու համար։

Որքան օպերատիվ ու աղմկոտ էր Փաշինյանը ղազախական գործընթացների ժամանակ, նույնքան դանդաղկոտ ու լուռ է նա Ալիևի քայլերին արձագանքելիս։ Շատ հաճախ այդ արձագանքը նույնիսկ բացակայում է։

Ալիևն օգտվում է Երևանի, այսպես կոչված, ամուր նյարդերից ու անցնում գրոհի՝ օգտագործելով ուլտիմատումների ու շանտաժի լեզուն։ Բաքուն Երևանին առաջարկում է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներն իրականացնել ատրճանակի փողի տակ։ Դատելով ամենից՝ Երևանը դեմ չէ, քանզի ամուր նյարդերի տեսությամբ է առաջնորդվում։

Նույնն է պատկերը նաև Արցախի հետագա ճակատագրի մասով։ Ալիևը, թերևս ոգևորված Փաշինյանի տարեվերջյան ասուլիսից, հարցը համարում է փակված ու Երևանից պահանջում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմի մեջ՝ հակառակ դեպքում սպառնալով գրավել Զանգեզուրը, Սևանա լիճը, Երևանը։ Պաշտոնական Երևանը կրկին լռություն է պահպանում։ Ավելի ճիշտ՝ Փաշինյանը հիմնավորում է Ադրբեջանի չակերտավոր իրավունքները Ղարաբաղի մասով՝ զուգահեռաբար բավարարելով թուրքական նախապայմաններից մեկը։

Ալիևը խոսում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու մասին, իսկ Փաշինյանը հիմնավորում է, որ, իբր, «էն գլխից» էլ Ղարաբաղը տված պրծած էր, պարզապես իր մեղքն այն է եղել, որ ինքն այն հանձնել է ոչ թե թղթով, այլ արյամբ։ Ահա այսպիսի հեռակա փոխըմբռնում է արձանագրվում Արցախի հարցում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Եվ միայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահող միջնորդներն են հայտարարում, որ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ և չի կարելի հայ–ադրբեջանական սահմանագծման աշխատանքները կապել Ղարաբաղի հարցի հետ։

Այս պայմաններում բնական է, որ Արցախի խորհրդարանից պետք է ռեակցիա լիներ պաշտոնական Երևանի դիրքորոշման կապակցությամբ, և այդ ռեակցիան եղավ, ինչը ողջունելի է։

Հարգելի հայրենակիցնե՛ր

Հայաստանը հիմա ծանր վիճակում է հայտնվել։ Շատ ավելի ծանր, քան 2020–ի նոյեմբերի 9–ին։ Եթե այն ժամանակ մարդիկ շոկ ապրեցին ու դուրս եկան փողոց, ապա հիմա արտագաղթում են կամ ինքնաօտարվում պետությունից։ Այս պահի գլխավոր խնդիրը, հետևաբար, հասարակական–քաղաքական լայն համախմբմամբ իշխանափոխություն իրականացնելն է։ Դա է Հայաստանի փրկության գլխավոր նախապայմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan