«Ոչ ոք իրավունք չունի արգելելու ղազախ ժողովրդին իրագործելու իր իղձերը». Երվանդ Վարոսյան
«Ոչ ոք իրավունք չունի արգելելու ղազախ ժողովրդին իրագործելու իր իղձերը։ Ժողովուրդն ուզում է իր աչքով տեսնել, թե ինչ է իրական բռնապետությունը, ինչ է իրական ոստիկանապետությունը, ինչպիսին է իրականում լինում կամակատար դատական համակարգը, ինչպես են իրավապահ մարմինները խամաճիկ դառնում խամաճիկի ձեռքերում, ինչպես են մեկ անհավասարակշիռ մարդու քիմքին հաճելի խելապակաս օրենքներ գրվում, նրանք ուզում են տեսնել, թե ինչպիսին կարող է լինել իսկական գեբելսյան պրոպագանդան ու ինչպես այն կիրականացնեն հիմա դեռ խոսքի ազատության ջատագով թվացող «լրագրողները», նրանք ուզում են զիջել իրենց երկրի «ավելորդ» տարածքները, նրանք ուզում են զոհվել խաղաղության մասին դատարկ հեքիաթների ներքո, նրանք ուզում են իրենց նախկինների թալանի մասին լսելով, զարմացած տեսնել նորերի շռնդալից հարստացումը... Թողեք թող տեսնեն, ժողովրդի կամքն անկասելի է, ցանկություններն անքննարկելի»։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից