Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Պէտք է տարբերել Հայաստան-Թուրքիա եւ հայ-թրքական յարաբերութիւններ հասկացողութիւնը. ՀՅԴ

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի Հաղորդագրութիւնը՝ Հայ-թրքական Յարաբերութիւնների Վերաբերեալ.

(Հայ-թրքական յարաբերութիւններ եւ մասամբ նորին)

Անցնող 30 տարիներուն, այսպէս կոչուած հայ-թրքական յարաբերութիւններու «բարելաւման» ուղղուած ցցուն փորձեր քանի մը անգամ տեղի ունեցած են Հայաստանի եւ Թուրքիոյ ներկայացուցիչներու միջեւ, երբեմն՝ բարձրագոյն մակարդակի: Ամէն անգամ, սակայն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր հիմնաւորուած վերապահութիւնը կամ ընդդիմութիւնը արտայայտած է իրաւամբ:

Վերջին շաբաթներուն, տուեալ «օրակարգը» դարձեալ շրջանառութեան դրուած է, սակայն ի տարբերութիւն նախորդներուն, շատ աւելի աշխուժ հոլովոյթով եւ շատ աւելի լուրջ վտանգներ պարունակելով: Պատերազմ պարտուած, արտաքին եւ ներքին առումով հեղինակազրկուած Հայաստանի վարչապետի աթոռին յայտնուած անձը եւ այսպէս կոչուած բանակցութեանց համար անոր նշանակած բոլոր առումներով անյարիր բանագնացը հրաժարելով առանց նախապայմանի հիմնական սկզբունքէն, կը ներկայանան սեղան՝ ի սկզբանէ պարտուած, անձնատուր, տը ֆաքթօ ընդունելով թրքական կողմի յայտնի երեք մշտական նախապայմանները՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումէն հրաժարում, Արցախի ենթակայութիւն Ազրպէյճանին եւ Հայաստան-Թուրքիա միջպետական ներկայ սահմանի իրաւական ամրագրում:

Այս ընթացքէն անմասն չի մնար նաեւ Արցախը: Վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը 24 դեկտեմբերի իր տխրահռչակ ասուլիսի ընթացքին հականէ անուանէ պարզեց արցախեան հիմնահարցի գծով հայկական շահերը ոտնակոխող իր դիրքորոշումները:

Էապէս ապազգային, թրքամէտ այս վարքագիծի հոլովոյթը կը մերժենք հիմնովին եւ հետեւեալ կէտերը կը վերընդգծենք ու կը յանձնենք հանրային կարծիքի ուշադրութեան.

1)Սկզբունքով մենք դէմ չենք ու չենք եղած յարաբերութեանց բնականոնացման: Սակայն այդ ուղղութեամբ երկխօսութիւնը հաւասարապէս երկու կողմերուն համար կը սկսի առանց նախապայմանի, ինչ որ այսօր էապէս խախտած է փաստօրէն, առ այդ մերժելի է ըստ ամենայնի:

2)Յստակ պէտք է տարբերել Հայաստան-Թուրքիա եւ հայ-թրքական յարաբերութիւններ հասկացողութիւնը: Այն ինչ տեղի կ‘ունենայ ներկայիս՝ Երեւան-Անգարա միջպետական յարաբերութիւն է: Մինչդեռ Հայ-թրքական յարաբերութիւնները, համազգային խնդիր են, հետեւաբար կրնան կարգաւորուիլ միայն համազգային համախոհութեամբ: Այդ բարդ
գործընթացը ոչ մէկ իշխանութեան մենաշնորհը չէ ու չի կրնար ըլլալ, մանաւանդ դաւադիր ու ապազգային ա՛յս իշխանութեան:

3)Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, ներառեալ՝ նոյնինքն ցեղասպանին կողմէ, Արցախի հողային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը, Հայ Դատի պահանջատիրութեան ամբողջական թղթածրարը կը մնան մեր յարատեւ ու աննահանջ պայքարի անզիջելի թիրախները:

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ
29 Դեկտեմբեր 2021
Փարիզ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan