«Տարածքներ՝ մանկական Եվրոտեսիլում հաղթանակի դիմաց». Գեղամ Նազարյան
«Տարածքներ՝ մանկական Եվրոտեսիլում հաղթանակի դիմաց։ Ժողովուրդը երջանիկ է, անգամ հուզված, անգամ արցունքներ աչքերին։ Ու ոչ ոք չհարցրեց թե...
Գիտեմ, կասեք, թե ոչնչով չեմ ուրախանում, ամեն ինչի մեջ վատն եմ տեսնում, բայց սխալվում եք։ Ես ուրախանում եմ, երբ հաղթանակներն իրական են և ոչ թե դրված մկան թակարդում։ Ես ուրախանում էի, մեր իրական հաղթանակներով և ես շատ կուզեի, որ մենք միշտ այդ մրցույթում վերջին տեղը գրավեինք, միայն թե տղերքը մեր կողքին լինեին, Շուշին մերը լիներ, Կապանի ու Գորիսի գլխին թուրք չլիներ... Միամիտները կասեն՝ մի՞թե մենք չէինք հաղթի, եթե Շուշին մերը լիներ... Ուրախացեք։ Շարունակեք ուրախանալ իմ միամիտ ու ինքնաոչնչացման մեխանիզմը միացրած անհայրենիք ժողովուրդ։
Հ. Գ. Փաստորեն Աբգարս ու Հայկազս, Դավիթս ու Գևորգս, Շիրակս ու Կարենս, Արամս ու Մխիթարս էին խանգարում, որ ադրբեջանուհի փոքրիկ երգչուհին գրկի հայ երգչուհուն։ Վա՜խ, իմ միամիտ ժողովուրդ»:
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից