Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Le Point. «Դանդաղ քայլ, տատանվող խոսք». արդյո՞ք ամերիկացիները ճշմարտություն են ասում Էրդողանի հիվանդության մասին

Թուրքիայի նախագահը վաղուց և հաստատապես դուր չի գալիս արևմտյան էլիտան: ԱՄՆ-ի և ԵՄ-ի մամուլում չկա ոչ մի բարի խոսք Էրդողանի մասին: Այս իրավիճակը պահպանվել է այն բանից հետո, երբ Էրդողանը հրաժարվեց հետամուտ լիներ Սիրիայում «ռեժիմի փոփոխությանը» 2015-2016 թվականներին: Այդ օրերից Էրդողանը մտերմացավ Ռուսաստանի եւ նույնիսկ Իրանի հետ: Եվ ահա` Միացյալ Նահանգների ճնշման փորձ. Հոդված Էրդողանի վատառողջ լինելու մասին: Ամերիկյան Foreign Policy ամսագրի հոդվածը քննարկվում է ֆրանսիական Le Point  թերթում ՝ Գիյոմ Պերիերի կողմից:

Էրդողանը դեռ կարո՞ղ է կառավարել: Մինչ համացանցում պտտվում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջության մասին ամենախենթ լուրերը, ամերիկյան Foreign Policy ամսագիրը հոկտեմբերի 1-ին հրապարակված հոդվածում հեղինակը անդրադառնում է Թուրքիայի 67-ամյա նախագահի փխրուն առողջությանը, որը երկիրը ղեկավարում է 2003 թվականից, և նրա կարողությունը պահպանել իշխանպւթյունը մինչև 2023 թվականի ընտրությունները: Հեղինակի անունը Ստիվեն Կուկ է, նա Մերձավոր Արևելքի հետազոտող է: Եվ նա պատմում է ընթերցողներին, որ Էրդողանն ավելի ու ավելի է խնդիրներ ունենում հիշողության, շնչառության, սրտխառնոցի և «իմպլանտացված դեֆիբրիլյատորի հետ»: «Նախագահը, ենթադրաբար, ավելացրել է իր շրջապատում բժիշկների թիվը, նվազեցրել է մամուլի հետ շփումը և շատ ցավազրկողներ է խմում յուրաքանչյուր հանրային իրադարձությունից առաջ», - շարունակում է հեղինակը:

«Դանդաղ քայլ, տատանվող խոսք»

Պետք է ասել, որ թուրք առաջնորդի վերջին ելույթները սոցիալական ցանցերում քննարկումների պատճառ են դարձել նրա առողջության հարցի համատեքստում: Դանդաղ տեմպը, տատանվող ու կոտրված խոսքը ավելացրեց թուրքերի անհանգստությունը: Փետրվարին նա դժվարությամբ իջավ աստիճաններով՝ հենվելով կնոջ՝ Էմինայի թևին: Օգոստոսին, Անկարայի Աթաթուրքի դամբարանում շքերթի ժամանակ, նա կարծես հոգնածությունից սայթաքեց կիզիչ արևի տակ:

Ամառային արձակուրդի կեսին, խոսելով Կիպրոսում տիրող իրավիճակի մասին, նա չկարողացավ գտնել ճիշտ բառերը և, կարծես, թեթև անհանգստություն զգաց:

Վարչակազմը խստորեն վերահսկում է պետության ղեկավարի կերպարը: Սակայն կուլիսների հետևում աճում է Էրդողանի՝ ընտրություններին ընդառաջ իր զորքերը ղեկավարելու ունակության և 2023 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակի տոնակատարության հարցը, հաղորդում է Foreign Policy-ն: Բացի այդ, ավելի ու ավելի շատ է խոսվում ղեկին մեկ այլ ուժեղ անձնավորության՝ Էրդողանի ընտանիքին հավատարիմ և երկիրը կառավարող կլանի այլ ներկայացուցչի մասին: Պոտենցիալ իրավահաջորդներն են թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Բայց «թուրք սուլթանը» դեռ մտադիր չէ պաշտոններ զիջել:

Իհարկե, ինչպես իր հոդվածում իրավացիորեն նշում է Ստիվեն Կուկը, նման խոսակցությունները հիմնականում գալիս են արտերկրում բնակվող ընդդիմությունից, որոնք նրան ամեն օր չեն տեսնում:

Պետության ղեկավարի առողջական վիճակի վերաբերյալ արևմտյան թափանցիկության բացակայությունը մեկ տասնամյակ շարունակ բորբոքում է խոսակցությունները: Կասկածները ցրելու համար պաշտոնական բժշկական եզրակացություն չի հրապարակվել: 2011-ին Էրդողանը՝ այն ժամանակվա վարչապետը, գրեթե չորս ամիս անհետացավ էկրաններից (ինչը թուրքական մասշտաբով հավերժություն է)՝ հաստ աղիքի վիրահատությունից հետո: Վիրաբույժ Մեհմեդ Ֆուզունը բացատրեց, որ իր մոտ հեռացվել են պոլիպներ` աղիքներում պոտենցիալ չարորակ նորագոյացություններ: Հետո վիրահատությունը ներկայացվեց որպես «կանխարգելիչ»: Եվ շատ արևմտյան լրատվամիջոցներ սա անմիջապես մեկնաբանեցին որպես քաղցկեղի հայտնաբերում:

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan