Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Կորոնապատվաստման «կացնայնության» և կորոնաթեստային թալանի մասին

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում կորոնավարակային համաճարակի դեմ պայքարի նոր քաղաքականությունը, որի համաձայն՝ աշխատանքի ներկայանալիս կա՛մ պետք է պատվաստված լինել, կա՛մ երկու շաբաթը մեկ թեստ հանձնել։ Եթե գործատուն իր աշխատողներից չպահանջի հետևել այս կանոններին, ապա կարող է տուգանվել։

Հարցի վերաբերյալ մի քանի դիտարկում, գնահատական ու հարցադրում եմ ուզում ներկայացնել։

1. Ինքս կողմ եմ պատվաստումների իրականացմանը։ Պատվաստումն այս պահին միակ տարբերակն է, որի միջոցով կարելի է կանխարգելել վարակի տարածումը, բայց պատվաստումը պետք է լինի մարդկանց գիտակցված ընտրության արդյունք, այլ ոչ թե պետական բռնության հետևանք։

2. Կառավարությունն` ի դեմս Առողջապահության նախարարության, կորոնավարակի տարածման կանխարգելման առումով որոշել է «կացնային» մեթոդ կիրառել։ Սա հերթական դեպքն է, երբ ականատեսն ենք դառնում փնթի, թերի, կասկածելի, չվերլուծված, չտրամաբանված որոշման։

Այո՛, կորոնավարակից հնարավորինս պաշտպանվելու այս պահին աշխարհում առկա միակ տարբերակը պատվաստումն է։ Մարդիկ պատվաստվում են, որպեսզի հակամարմիններ ձեռք բերեն։ Հիմա հարց․ եթե կան մարդիկ, ովքեր արդեն վարակվել են, առողջացել և ունեն հակամարմիններ (Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 259.779 է, որոնցից արդեն ապաքինվել են 240.730–ը), ապա ինչո՞ւ պետք է նրանք պարտադիր պատվաստվեն։

Ճիշտ կլինի, եթե վարակված-բուժվածները արյան անալիզ հանձնեն, և եթե պարզվի, որ անհրաժեշտ հակամարմիններն ունեն, ապա այդ մասին հավաստագիր ներկայացնեն և որոշակի ժամկետով (6 ամիս) ազատվեն պատվաստվելու և թեստավորվելու պարտավորությունից։

Ի՞նչ իմաստ ունի պատվաստել կորոնավարակից հակամարմիններ ունեցողին։ Այս մասով «կացնային» քաղաքականությունը սխալ է ոչ միայն մարդու իրավունքների, այլ նաև առողջապահական տեսանկյունից։

3. Կորոնաթեստերը թալանի աղբյուր են դարձել կառավարության, մասնավորապես՝ Առողջապահության նախարարության անգործության կամ էլ՝ համաձայնության պայմաններում։

Բանն այն է, որ գնային առումով առկա է մեծ տարբերություն։ Սկզբում թեստի գինը 20.000 դրամ էր, հետո դարձավ 15.000։ Մի պահից սկսած կային բժշկական կենտրոններ, որոնք 9.000 դրամով էին թեստավորում։ Օդանավակայանում թեստավորվելու գները տատանվում էին 11.000-ից մինչև 15.000։ Հիմա պարզվում է, որ աշխատանքային կոլեկտիվներին «X» քանակով թեստավորվելու դեպքում կարող են 7.000 դրամ գին առաջարկել, այսինքն՝ թեստավորման մեծածախ գին սահմանել։ Սա հուշում է, որ կորոնաթեստերի գների պահով չկա պետական վերահսկողություն և կա թալան։

Եթե հնարավոր է 7.000 դրամով թեստավորել, ուրեմն այս երկու տարվա ընթացքում գերշահույթներ են ստացել թեստ անողները։ Թեստ անելը դարձել է թալանչիություն։ Եվ սա «ժողովուրդ» բառը մշտապես օգտագործող և ժողովրդի անունից հանդես եկող կառավարության օրոք։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի Ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan