Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

ՀՀ նախագահի աշխատակազմը՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի և կից օրենքների փաթեթի վերաբերյալ

Հանրապետության նախագահը ստորագրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և հարակից օրենքները` «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը ` որպես օրենքների փաթեթ, միաժամանակ դիտարկելով ապագայում ՔԴՕ փոփոխությունները և Բանկային գաղտնիքի մասին օրենքը, ինչպես նաև ՔԴՕ առանձին դրույթները Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցին անդրադառնալու հնարավորությունը: Այդ մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

««Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (ՔԴՕ) և հարակից օրենքները` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՔԴՕ փոփոխություններ) ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը (Բանկային գաղտնիքի մասին օրենք)` որպես օրենքների փաթեթ (այսուհետ՝ Օրենքների փաթեթ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021 թվականի հուլիսի 7-ին:

Բարեխիղճ իրավական մշակույթը ենթադրում է, որ փաթեթով ներկայացված օրենքները պետք է առնվազն լինեն տրամաբանորեն և կարգավորման առարկայով փոխկապակցված, հարակից օրենքների ընդունումը պետք է պայմանավորված լինի հիմնական օրենքի ընդունմամբ: Այսպիսով, պարզ չէ, թե ինչ նպատակով կամ ինչ տրամաբանությամբ է օրենսդիրը համարել ՔԴՕ-ն փոխկապակցված Օրենքների փաթեթում ներառված մյուս երկու օրենքների հետ` ներկայացնելով վերոնշյալ օրենքները փաթեթով:

Անհրաժեշտ է նշել, որ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունվեցին քրեական գործերի շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք կազմող, ինչպես նաև արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների բացահայտման ընթացակարգը վերանայող օրենքներ, որոնց սահմանադրականությունը վիճարկվեց Հանրապետության նախագահի կողմից 2020 թվականի փետրվարի 6-ին: Բարձր դատարանը տվյալ հարցով որոշումն ընդունեց 2020 թվականի հունիսի 18-ին` ճանաչելով վիճարկված դրույթները Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող: Օրենքների փաթեթով Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ՔԴՕ փոփոխություններն ու Բանկային գաղտնիքի մասին օրենքը` համեմատած 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված տեքստի, զգալիորեն փոփոխվել են` մոտարկվելով Սահմանադրությանը, այնուամենայնիվ առանձին կարգավորումներ առերևույթ խնդրահարույց են համաչափության սկզբունքի տեսանկյունից:

Ինչ վերաբերում է ՔԴՕ-ին, ապա Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից բազմաթիվ հայեցակարգային փոփոխություններ նախատեսող այդ ծավալուն փաստաթղթի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս գալ եզրահանգման, որ այն ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են, իսկ որոշ փոփոխություններ` հայեցակարգային առումով վիճելի և իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում գործնական ռիսկեր պարունակող:

Հանրապետության նախագահը ստորագրել է փաթեթով ներկայացված օրենքները, միաժամանակ դիտարկելով ապագայում ՔԴՕ փոփոխությունները և Բանկային գաղտնիքի մասին օրենքը, ինչպես նաև ՔԴՕ առանձին դրույթները Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցին անդրադառնալու հնարավորությունը: Այս նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը ներկայումս իրականացնում է Օրենքների փաթեթում ներառված օրենքների լրացուցիչ խորքային և բազմակողմանի ուսումնասիրություն»,– ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan