Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
29
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)

Հայ-վրացական սահմանով ցամաքային ուղևորափոխադրումը վերականգնվել է

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ից աշխույժ եռուզեռ է. կանոնավոր բեռնափոխադրումներին զուգահեռ վերականգնվել է նաև ուղևորափոխադրումների հոսքը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վրաստանը օտարերկրյա քաղաքացիների համար բացել է ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Բագրատաշենի մաքսակետը առավոտյան ժամը 10-ից սկսել է սպասարկել Հայաստանից Վրաստան մեկնող և հակառակ ուղղությամբ ժամանող քաղաքացիներին: Ուղևորների հոսքի ավելացման դեպքում մաքսակետը պատրաստ է 24 ժամյա ռեժիմով, պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով վերապահված մաքսային գործառույթները` մատուցելով որակյալ և արագ սպասարկում:

Նշենք, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է առցանց դիմում լրացնեն: Իսկ երկիր մուտք գործել հնարավոր կլինի՝ լիարժեք պատվաստման (երկու դեղաչափ) փաստաթղթի և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, սակայն, քաղաքացիները ստիպված կլինեն ևս մեկ թեստ հանձնել արդեն Վրաստանում՝ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում:

Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ին սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի: Հայ-վրացական սահմանով քաղաքացիների տեղաշարժը իրականացվում է նաև Բավրայի մաքսակետով: Անցակետերը բաց են ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև 20։00-ն։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ թուրքական ծագման ապրանքների ժամանակավոր ներմուծման արգելքը տարածվում է ոչ միայն իրավաբանական, այլև Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: «ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում ենք իրենց ուղեբեռներում չունենալ թուրքական ծագման անձնական օգագործման ապրանքներ և զերծ մնալ արգելված ապրանքների ներմուծումից` հետագայում խնդիրներից խուսափելու համար»,-նշում է Հայկ Ավետիսյանը:

Բագրատաշենի մաքսակետում անդրադառնում են նաև օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական համարանիշերով բեռնատար տրանսպորտային միջոցների Հայաստան մուտքի խնդրին, ընդգծելով, որ մաքսային մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է խիստ վերահսկողություն: Հայկ Ավետիսյանի վստահեցմամբ՝ օտարերկրյա, այդ թվում թուրքական բեռնատարներով ապրանքների ներկրման դեպքում մաքսային մարմինը հետևում է բացառապես տրանսպորտային միջոցներում առկա ապրանքների մաքսային ընթացակարգի պատշաճ կատարման ընթացքին. «Իսկ տրանսպորտային միջոցի և այն տնօրինող անձի սահմանահատումների հետ կապված սահմանափակումների հարցը ՊԵԿ տիրույթից դուրս է, և ըստ էության, չկան այդպիսի սահմանափակումներ: Թուրքական բեռնատարներով, օրինակ, կարող են միջազգային բեռնափոխադրումներ իրականացվել, ու բացարձակ պարտադիր չէ, որ այդ ներմուծումը լինի հենց Թուրքիայից, այն կարող է լինել ցանկացած այլ պետությունից»:

Մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը: 2021թ. հունվար-մայիս ամիսներին մաքսակետով սահմանը հատել է ավելի քան 70 հազար բեռնատար, թողունակությունը ամսական միջինը կազմել է մոտ 15 հազար մեքենա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan