Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան
12
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Պատերազմ Արցախում
Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ. Վահե Հովհաննիսյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան

Թուրքիայի մեջլիսում բարձրաձայնվել է Մուշի հին հայկական թաղամասի քանդման հարցը

Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը»  (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի:

Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից: 

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Մուշից ընտրված պատգամավորներ Շեվին Ջոշքունը և Գյուլյուսթան Քըլըչ Քոչյիղիթը Մուշի հայկական թաղամասի քանդված տների տեղերում բազմաբնակարանային համալիրի կառուցման հարցը տեղափոխել են խորհրդարանի (մեջլիս) օրակարգ: 

Նրանք գրավոր հարցապնդումներ են ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին: 

Ընդդիմադիր պատգամավորները, դիմելով նախարար Քուրումին, հիշեցրել են, որ Մուշի 3 թաղամասներում՝ Քալեում, Դերեում և Մինարեում, մինչև 2000-ական թվականների սկիզբը պահպանվում էին հայկական տները, որոնք, սակայն, 2012թ. ոչնչացվել և հիշողության բնաջնջման են ենթարկվել: 

Նրանք պահանջել են Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարին պատասխանել, թե ի՞նչ նպատակով են Մուշի հիշյալ 3 թաղամասերում շենքեր կառուցվում, ինչու՞ են թույլատրել շինարարությունը Քալե թաղամասի հայկական տների վրա:

Ջոշքունը և Քոչյիղիթը, դիմելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին, նշել են, որ այժմ Քալե թաղամասում միակ տունը, որը չի քանդվել և այժմ կանգուն է, գրանցվել է որպես «պաշտպանության ենթակա մշակույթի արժեք»: Նրանք նկատել են, որ չնայած այդ որոշմանը Մուշի քաղաքապետարանը տարիներ ի վեր խոչընդոտներ է ստեղծում և թույլ չի տալիս տան սեփականատիրոջը, որպեսզի այն վերականգնի: 

Ընդդիմադիր պատգամավորները բացի վերոհիշյալ հարցերից նաև հետևյալ հարցերն են հղել Էրսոյին.

Մուշի Քալե թաղամասում մնացած վերջին հայկական շենքը, չնայած որ գրանցված է, ինչու՞ չեն կարողանում վերականգնել: 

Արդյո՞ք Մուշի մշակութային արժեքների գույքագրման աշխատանքներ կատարվել են:

Մուշում քանի՞ գրանցված շենք կա: Այդ գրանցված շենքերից քանի՞սն են հայկական եկեղեցիներ:

Վերջին 5 տարում Մուշում քանի՞ շենք է վերականգնվել: Որո՞նք են այդ շենքերը և ընդհանուր առմամբ ո՞րքան բյուջե է դրանց համար հատկացվել:

Մուշի նահանգում գտնվող և Էրջան Չեթեին պատկանող հայկական տան գրանցման համարը ո՞րն է: 

Խնդրո առարկա շենքի (տան) հետ կապված աշխատանքներ կատարվե՞լ են Մուշի մշակութային և զբոսաշրջության նահանգային վարչության կողմից։

Այդ շենքի մասին մեր նախարարության կողմից զեկույց պատրաստվե՞լ է: Լուսանկարներով փաստաթղթավորվել, քարտեզագրվել և գրանցման կտրոն պատրաստվե՞լ է: 

Կա՞ արդյոք քաղաքում գտնվող հայկական տանն առնչվող մշակութային և բնական ժառանգության պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշումը: Եթե կա, ապա ո՞րն է որոշման ամսաթիվը ու համարը:

Հիշեցնենք, որ Էրջան Չեթեն, որը Քալե թաղամասում ծնված-մեծացած բնակիչ է ընդդիմացել է և ապամոնտաժողներին թույլ չի տվել քանդել 156 տարվա պատմություն ունեցող իր տունը:  Ավելի մանրամասն տե՛ս

Աղբյուր`  Ermenihaber.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan