Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Իմ որդին միակ գեներալի որդին է, որ այս պատերազմի ժամանակ վիրավորվել է

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնելու ամբողջ մեղքը անամոթաբար նախկինների ու գեներալիտետի վրա բարդելուն զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ խորհրդարանում նաև առանձին դրվագներով էր մեղադրանքներ հնչեցնում այս կամ այն զինվորականի, նախկին պաշտոնյաների ուղղությամբ, թե ում մեղքով են, օրինակ, ձախողել Լելե Թեփեն հետ բերելու օպերացիան։ Հիշեցնենք, հրապարակավ մեղադրանքներ են հնչել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով հետ բերել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու կողմից գրավված Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տա՝ Սերժ Սարգսյանը տվեց, ինքը՝ հետ վերցրեց, սակայն ձախողել է օպերացիան՝ տալով հարյուրավոր զոհեր։ Երեկ Փաշինյանը այդ ամենի պատասխանատվությունը ուղղակիորեն բարդեց գեներալների վրա, նաև ուղղակի ակնարկներ արեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ։

«Օպերացիան սկսել է, և մի քանի ժամ չհաջող իրագործվել է, և չի իրագործվել էն պատճառով, որ տանկային միավորումներից մեկը իր անելիքի մի մասը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Հիմա, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, ես չգիտեմ։ Հիմա էդ միավորումը, որի հրամանատարն ա եղել , էսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտակաությունները։

Հիմա ես չգիտեմ, էս խառը ժամանակները կանցնեն, կհետաքննենք, կարող ա 17-ը հենց իրանա զանգել, ասել ա՝ էդ ի՞նչ ես անում, ըտեղ չի քո թշնամին, Երևանում ա, էդ օպերացիան թարգեք եկեք կառավարության շենքը գրոհեք։ Կարո՞ղ ա նորահայտ ընդդիմադիր գործիչը ինքն ա զանգել որդուն, իրան էլ զանգել ա իրա քաղաքական հայրը , ասել ա՝ ձեր հակառակորդը էնտեղ չի, տանկերը պտտեք դեպի Երևան։ Կպարզենք»,-դեմագոգիկ ձևով մանիպուլացրեց Նիկոլ Փաշինյանը։ Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում նախ տարակուսանք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրը խոսել է ամեն ինչից, բացի կառավարության ծրագրի 2020 թվականի զեկույցը ներկայացնելուց, ինչի համար նա եկել էր խորհրդարարան։ Ապա նկատեց, որ նա հերթական անգամ արդարացման, հերյուրանքներ տարածելու և ոչ ճիշտ ինֆորմացիա հրապարակելու մասին խոսքեր էր հղում ԱԺ ամբիոնից, քանզի նա, իրականում, չի տիրապետում իրավիճակին։ Անդրադառնալով իրեն և իր որդուն ուղղված ակնարկ-մեղադրանքներին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես ամբողջ կյանքում ծառայել եմ պետությանը, և որ ինձ ասում է՝ նորահայտ ընդդիմադիրը, ընդդիմություն ասելով՝ Փաշինյանն առաջին հերթին պետք է հասկանա իրեն և իր կողմից կառավարող համակարգը։ Իրենք են ընդդիմություն մեր պետությանը, իրենք են ընդդիմություն մեր բոլոր արժեքներին։ Թող ինքը դրա մասին մտածի։ Իսկ ինչ վերաբերում է իմ որդուն ուղղված ակնարկներին, իմ որդին, ինչպես ես, իր ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի և Արցախի հանրապետություններին։ Ես երբևիցե իրեն չեմ օգնել առաջխաղացման այդ աստիճաններում։ Ինչի հասել էլ ինքն է հասել։ Եվ ինքը եղել է այդ հայտնի օպերացիայի հրամանատարներից մեկը։ Եվ այստեղ էլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իրավիճակին չի տիրապետում։ Նախևառաջ մենք տանկային մի քանի միավորում չունենք, որ ինքն ասում է՝ տանկային միավորումներից մեկը։ Իմ որդին եղել է մոտոհրաձգային միավորման հրամանատար։ Այդ երկու միավորումներն էլ իրենց առջև խնդիրները հիմնականում կատարել են, բայց, քանի որ համակողմանի ապահովում և մինչև վերջ ծրագրավորված չի եղել, հանգուցալուծումն այդպիսին է եղել։

Թող պարզեն՝ ինչ է եղել։ Ի դեպ, ես ասեմ, որ իմ որդին վիրավորվել է այդ օպերացիայի ժամանակ, վիրավորվելուց հետո իր կառույցը հիմնականում հասել է այն խնդրի վերջնական կետին իր ստորաբաժաումներով։ Թե որքա՞ն չեն հասել, ի՞նչ կորուստ ենք ունեցել, թող իրենք քննեն և պարզեն»,- ասաց Սեյրան Օհանյանը։ Նա նաև հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ինքն իր մի քանի գործընկեր գեներալների մոտ հետևյալ արտահայտությունն է արել, որը ցանկացավ կրկնել նաև մեզ հետ զրույցում․ «Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր գործընկեր գեներալներից, ևս մեկ անգամ և բազմակի անգամ եմ ներողություն խնդրում։ Թող բոլորի զավակները լինեն առողջ և անվտանգ, թող ոչ մեկը չզոհվի, չվիրավորվի։ Բայց իմ որդին միակ գեներալի որդին է, և ես միակ գեներալն եմ, որի որդին այս վերջին պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Ես հպարտանում եմ իմ որդով, և որևէ մեկը չի կարող շահարկի և վստահ չլինի, որ իմ որդին ծառայել է հայրենիքին և կատարել է բանակի ղեկավարության հրամաններն, ու ոչ ոք կողքից՝ ո՛չ 17 պլյուսը, ո՛չ 107 պլյուսը, ոչ էլ ես նույնիսկ, որ չեմ ունեցել որևէ պետական կամ ռազամական գործառույթ կամ լծակ, ազդեի իմ որդու՝ իր առջև դրված պետական կամ ռազմական խնդիրը իրականացնելու հարցում»։

Մանրամասն՝ վաղը, թերթի հերթական համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan