Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում

Ինչպես ձախողել «ձեթ՝ հայրենիքի դիմաց» ծրագիրը. Վահե Հովհաննիսյան

Ընտրությունների արդյունքները գրեթե հայտնի են. Մաս 2

Ընտրությունների հնարավոր արդյունքներից մեկը հայկական վերածնունդն է։ Սա նշանակում է, որ Հայաստանում փոխվում է կառավարությունը և ձևավորվում է հայկական էլիտաների կոնսոլիդացված իշխանություն, որի առաջին քայլը երկրում մթնոլորտի փոփոխությունն է.

  • Թշնամանքը՝ հանդուրժողականությամբ
  • Սուգը՝ աշխատանքով
  • Սուտը՝ աշխատանքային ճշմարտությամբ
  • Անճարությունը՝ գործելու և լուծումներ գտնելու վճռականությամբ

Այս՝ ներքին մթնոլորտի խնդիրը լուծելու համար պահանջվելու են ընդամենը շաբաթներ, բայց պահանջվելու է նաև կամք և խոհեմություն՝ մոռանալու համար անձնական բոլոր լարվածությունները։ Բացառվում են տարբեր մակարդակներում վենդետաները և հիշաչարությունը։Երկրում մնում է մեկ խնդիր՝ իսկապես փրկել երկիրը։

Ձևավորվում է էֆեկտիվ, աշխատունակ կառավարություն, որի խնդիրն ամենասեղմ ժամկետում պետական համակարգի էֆեկտիվության կտրուկ բարձրացումն է։ 3 տարի շարունակ անգործության մատնված պետական համակարգը պետք է միացնել, պայմանական ասած, 3 շաբաթում։

■ Նոր կառավարությունը շատ արագ պետք է հասկանա տնտեսության իրական վիճակը և ձեռնարկի կտրուկ քայլեր՝ դրա փլուզումը կանգնեցնելու համար։

■ Նոր իշխանությունը պետք է Ռուսաստանի Դաշնության հետ փորձի գտնել ոչ ստանդարտ լուծումներ էապես բարձրացնելու համար Հայաստանի անվտանգության մակարդակը։

■ Նոր իշխանությունը պետք է Ռուսաստանի և Մինսկի խմբի աջակցությամբ հասնի տարածաշրջանում լարվածության էական թուլացմանը, կայուն խաղաղության ապահովմանը և սկսի արժանապատիվ բանակցություններ՝ բոլոր հարևանների հետ։

■ Նոր իշխանությունը հստակ ձևավորված մեխանիզմներով (ոչ վերացական) պետք է երկրի վերականգնման պրոցեսին մասնակից դարձնի բոլոր ունակ շրջանակներին ու անհատներին։ Ամեն ոլորտում կա ահռելի աշխատանքի ծավալ։

■ Նոր իշխանությունը պետք է կազմակերպի համահայկական համաժողով՝ համահայկական նոր օրակարգ մշակելու և ստեղծված իրավիճակից կոնսոլիդացված ելքեր գտնելու համար։

■ Նոր իշխանությունը պետք է ձևավորի նոր կառույց, որը կզբաղվի Հայաստանի զարգացման հեռանկարային փաթեթների մշակմամբ։ Ոլորտ առ ոլորտ պետք է մշակվեն բարեփոխումների և արդիականացման ծրագրեր։ Պետք է ուղղակի միասին աշխատել։

Եթե ընտրությունների արդյունքում հայկական դեֆոլտի պարագայում մենք կստանանք Սաունա-պետության կարգավիճակ, ապա հայկական վերածննդի քվեի հաղթանակի դեպքում՝ անհավանական աղետից հետո Վերածնվող պետության կարգավիճակ։

Բացակայող գործոնի գերխնդիրը

Փաշինյանն ու իր թիմի առանցքային դեմքերը ներկայացնում են Թուրքիայի հետ հարաբերությունների իրենց մոդելը։ Դա մոտավորապես «ձեթ՝ հայրենիքի» դիմաց բանաձևն է, որտեղ գավառական պարզունակության և թուրքական գործակալական ցանցի համատեղ իդեան հանգում է հետևյալին՝ տոտալ և անվերապահ կապիտուլյացիա՝ բացվող կոմունիկացիաների և որոշակի տնտեսական ակտիվության դիմաց։

Բայց ողբերգությունը սրա մեջ չէ։ Ի վերջո, սա քաղաքական գիծ է, որը կարելի է մերժել, բացառել և ժողովրդի քվեով իրականացնել մյուսը։

Ողբերգությունը նրա մեջ է, որ այդ մյուս բանաձևը ձևակերպված չէ։

Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններից հետո Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն էր, և ի՞նչ հակադրեց այն իշխանության թեզին՝ ոչինչ։ Թերևս՝ սուլոց, վանկարկումներ և այլն։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ լայն հասարակությունը, որոշակի կրթված շերտերը և հարևանները ուզում են լսել, թե ո´րն է ընդդիմության կոնցեպտը հայ-թուրքական հարաբերությունների, հայ-արդբեջանական հարաբերությունների, տարածաշրջանայինհամագործակցության, երկարատև խաղաղության հաստատման և այլ կարևոր հարցերում։Եվ դա ուզում են լսել արդեն 4-րդ ամիսն է։ Սակայն լսվում են միայն սուլոցներ։

Երբ Փաշինյանի մոդելին ի պատասխան մենք միայն սուլում ենք, ապա նա սկսում է տիրաժավորել իր սուտը ու մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե հայ-թուրքական սահմանը չի բացվել 1-3 նախագահների պատճառով, թե այսօրվա ընդդիմությունը դեմ է խաղաղությանը, տարածաշրջանային անվտանգությանը, կոմունիկացիաների բացմանը։
Ընդհանրապես՝ Փաշինյանի ելույթներից կարող է տպավորություն ստեղծվել, թե իր մեղքով նահատակված մի ամբողջ սերունդ դեմ էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, և ահա հիմա «վերջապես» կարող են սկսել բացել կոմունիկացիաները, քանի որ խոչընդոտները վերացել են։

Ակնհայտորեն՝ Փաշինյանն իր թուրք-արևմտյան խորհրդատուների աջակցությամբ սկսել է հրեշավոր ստի իր 2-րդ սերիան, որը պակաս ողբերգական վերջաբան չի ունենալու մեզ համար։ Բայց այդ սուտը, լավ փաթեթավորման դեպքում, կարող է մասսայական սպառման լավ «ապրանք» դառնալ։

Անկախ Հայաստանում 30 տարի շարունակ, իսկ հիմա՝ ավելի սրությամբ, զգացվում է մի կարևոր ինստիտուտի բացակայությունը՝ ստրատեգիական մտքի, զուսպ հավասարակշիռ գաղափարի։ Քաղաքական դաշտում քաղաքական միտքը և գաղափարները երբևէ չեն բանավիճել, միտքն ի սկզբանե ստորադասվել է պահի կոնյունկտուրային և ծագող խնդիրների արագ լուծումներին։ Որպես հետևանք՝ քաղաքական դաշտին զուգահեռ՝ որակապես չհասունացավ նաև հասարակությունը։ Այն չվարժվեց՝ կարևոր հարցեր տալ քաղաքական ուժերին և ակնկալել պատասխաններ։ Հետևանքը՝ «ազատ և արդար քվեարկության» արդյունքում՝ պոպուլիզմի դատարկ ուսապարկի ընտրությունը։

Ի վերջո, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունները։Եթե այսօր Հայաստանում լիներ ուժ, որը կներկայացներ հստակ ձևակերպումներ՝ Փաշինյանի էժան-կապիտուլյացիոն մոտեցումից էապես տարբերվող, այդ ուժը շատ արագ հաջողության կհասներ։

Ողջ հարգանքով հանդերձ՝ այսօրվա իրավիճակում ո´չ դաշնակցության հայդատական մոդելն է լայն հասարակության համար ընկալելի և ընդունելի, ոչ՝ Վ. Մանուկյանի՝ «մենք մաս կկազմենք հակաթուրքական կոալիցիաներին» ձևակերպումը։ Լինենք ավելի անկեղծ՝ այս թեզերն ընդունելի չեն նաև մեր անվտանգությունն այս պահին ապահովող Ռուսաստանի համար։ Հետո էլ զարմանում ենք, թե Ռուսաստանն ինչո´ւ ավելի ինտենսիվ չի աջակցում հայաստանյան պրոցեսներին։

Մինչ արցախյան բանակցություններն անորոշ հեռանկարով հետաձգվել են, Հայաստանի ներսում այսօր ամենուր ընթանում են բանակցություններ՝ դաշինքային ցուցակների շուրջ՝ մեկը 50 տոկոս է ուզում, մյուսը՝ 30, հաջորդը՝ 25։ Շատ լավ, բոլոր տոկոսները ձեզ, բայց ո՞ր նպատակի համար։ Որ էլի մեր երկրում բոլոր հաշվարկները կամ տեսլականներն առավելագույնը մեկ ամսվա կտրվածքո՞վ լինեն։ Չխրատվեցի՞նք։ Հայաստանն ունի հաջողության մի հնարավորություն. եթե ուժեղանա մտածելու, գրագետ և ռացիոնալ հաշվարկի, հեռանկարային քաղաքականության գործոնը։ Մենք պետք է սովորենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարդ թեմայում փաշինյանական գավառականության այլընտրանքը սուլոցն ու քայլերթը չէ, այլ՝ ճշգրիտ ձևակերպած բանաձևերը, որոնք հասարակությանը կտան արժանապատիվ, անվտանգ, խաղաղ հեռանկար՝ միաժամանակ ընկալելի լինելով միջազգային հանրության համար, այդ թվում՝ Ռուսաստանի և հենց՝ Թուրքիայի։
Եվ այդպես՝ բոլոր հարցերում։ Ծանր հարվածներից հետո գոնե մեր քաղաքական միտքը պետք է աճ գրանցի։

30 տարվա մեջ մենք որոշ էպիզոդներով եղել ենք լուրջ պետություն։ Մենք ունեցել ենք դրվագ, երբ Հայաստանի վարած սառը ու, ամենակարևորը, ընկալելի քաղաքականության արդյունքում Թուրքիայի վարչապետը նամակով դիմել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին՝ առաջարկությունների փաթեթով։ Դա եղել է 2005թ.։ Երբ քո երկրի քաղաքականությունը դառնում է անմիտ և անընկալելի, ապա նույն Էրդողանից դու ստանում ես ոչ թե նամակ, այլ՝ Բայրաքթարներ՝ գլխիդ։

Հենց այս օրինակով է պետք հասկանալ, որ գավառական-գործակալական փաշինյանական մոտեցումները սուլոցով փոխարինելը նույնքան անհեռանկար ու ռիսկային է։
Ես խնդիրը միտումնավոր բարձրաձայնում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով՝ որպես առավել սուր և ցավոտ։ Բայց գրագետ խոսքի և ռացիոնալ քաղաքականության խնդիրը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ տնտեսությունից մինչև մշակույթ, սոցիալական ապահովությունից մինչև քաղաքաշինություն։Հայաստանն էապես կփոխվի միայն այդպես։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>