Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում

Փաշինյանը պատրաստ է ԼՂ-ում պարտության պատճառների և մեղավորների մասին ասել իրեն հարմար ցանկացած անհեթեթություն, միայն թե հարվածի ուղղությունը շեղի իրենից. Свободная Пресса

Տպավորություն է ստեղծվում, որ Լեռնային Ղարաբաղում աշնանը կրած ջախջախիչ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, ռազմական հեղաշրջում է հրահրում: Համենայն դեպս, թվում է, որ ձգտելով քաղաքականապես ողջ մնալ և իր վրայից գցել Երևանի համար 44-օրյա պատերազմի ցավալի արդյունքների պատասխանատվությունը՝ Փաշինյանը մեկը մյուսի հետևից անհեթեթ և անգամ ծիծաղելի հայտարարություններ է անում սեփական բանակի հասցեին:

Այս մասին գրում է Свободная Пресса-ն՝ առանձնացնելով նման հայտարարություններից մեկը, որով Փաշինյանը հանդես է եկել հանգստյան օրերին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, երբ փորձել է բացատրել, թե ինչու Ղարաբաղի համար մարտերում չեն կիրառվել վերջերս Ռուսաստանից գնված Սու-30ՍՄ 4 ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչները:

«Պարզվում է, Փաշինյանի տեղեկություններով՝ նախկին իշխանությունները Սու-30ՍՄ կործանիչները ձեռք բերելու մասին պայմանագիրը կնքելիս, չգիտես ինչու, չեն ներառել Ռուսաստանից «օդ-օդ» տեսակի հրթիռների միաժամանակյա մատակարարման մասին կետը: Այդ իսկ պատճառով վարչապետի խոսքով՝ պատերազմի ողջ ընթացքում 4 ահեղ «Սու»-երը հենց այնպես կանգնած են եղել ավիաբազայում»,-նշում է հոդվածագիր Սերգեյ Իշչենկոն:

«Մեզ մեղադրում են, ասում են՝ ինչո՞ւ եք գնել ինքնաթիռները: Այո, մենք գնել ենք ինքնաթիռները, և այո չենք հասցրել մինչև պատերազմը գնել հրթիները: Սակայն եթե ինքնաթիռները գնեիք դուք, մենք կգնեինք հրթիռները»,-գյուղաբնակների հետ հանդիպմանը մշուշոտ մեկնաբանություն է տվել Փաշինյանը:

Փաշինյանին մեջբերելով՝ հեղինակը նշում է, որ նրա ելույթից հասկանալի է միայն այն, որ Հայաստանում առկա կործանիչներն իսկապես համալրված չեն եղել և հիմա էլ համալրված չեն հիմնական գործարանային սպառազինմամբ: «Իսկ ո՞վ է դրա մեղավորը: Փաշինյանի տեսակետից՝ միայն ոչ ինքը»,-նշում է հեղինակը:

«Բայց ինչպե՞ս է այդպես ստացվում: Չէ՞ որ մոտ երեք տարի առաջ Երևանում փողոցի ուժով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի դեկտեմբերի 27-ին անձամբ էր Գյումրիի օդանավակայանում դիմավորել ռուսական գործարանից հենց նոր ժամանած նորագույն կործանիչները և հետևել էր դրանց ցուցադրական թռիչքներին: Այդ տեսարանով տպավորված վարչապետը բարձրագույն գնահատականի էր արժանացրել օդում ճախրող «Սու»-երին՝ ասելով. «Այսօր կարևոր օր է մեզ համար, քանի որ մատակարարվել է այս տարվա գլխավոր ձեռքբերումը՝ «Սու-30ՍՄ» գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այդ ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության համար»: Մի՞թե երկրի գործադիր իշխանության ղեկավարը խաբվել էր: Նա չէ՞ր տեսնում, որ իրեն այդքան հիացրած կործանիչները գործնականում անզեն են և պատրաստ չեն որևէ պատերազմի»,-նկատում է հոդվածագիրը:

Նրա խոսքով՝ նման ճչացող անփութությունը, իհարկե, կարող էր շատ բան բացատրել գլխավոր առեղծվածի հարցում, որի շուրջ այսօր գլուխ է կոտրում ողջ Հայաստանը. ո՞ւմ մեղքով իրենց պետությունը մարտական գործողությունների մեկուկես ամսում հայտնվեց կործանման եզրին: Պարզապես այն պատճառով, որ անգամ վարչապետը, ինչպես պարզվում է, նվազագույն պատկերացում անգամ չուներ, թե իրականում ինչ է ձեռք բերել իր բանակը, ապա ինչի՞ մասին կարելի է մտածել:

«Եվ երկրորդ, այսօր Փաշինյանը պնդում է, որ իր կառավարությունն ուղղակի «չի հասցրել» գնել «օդ-օդ» տեսակի հրթիռները: Մոսկվա՞ն էր այդքան երկար ձգձգում որոշման հարցը: Ինչ-որ նման չէ: Չէ՞ որ Հայաստանը դարձել է հետխորհրդային տարածքի երրորդ երկիրը, որը գնել է Սու-30ՍՄ կործանիչները: Նրանից բացի, նման գնումներ են արել Ղազախստանը և Բելառուսը: Սակայն ո՛չ Մինսկից, ո՛չ Աստանայից մինչ օրս ոչ մի բողոք այդ հարցով չի հնչել: Ստացվում է, նրանք Ռուսաստանից հրթիռներ ստացել են: Բացի այդ, հաշվի առնելով Երևանի ոչ մեծ վճարունակությունը և Անդրկովկասում մեր մերձավոր դաշնակցի կարգավիճակը՝ ՌԴ ղեկավարությունը բացառության կարգով ծանր կործանիչների այդ քառյակը վաճառել է ներռուսական գներով»,-նշում է հեղինակը:

Վերջինս կարծիք է հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, «սա ոչ վաղ անցյալում փողոցի տիրակալ, չափազանց խորամանկ Նիկոլ Փաշինյանի հերթական փորձն է ասել ինչ պատահի, միայն թե մնա իր աթոռին»: Հոդվածագրի կարծիքով՝ Փաշինյանն ուղղակի կրկնում է ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ վաղուց հերքված մեղադրանքները պատերազմում Սու-30ՍՄ-ների տարօրինակ անգործության վերաբերյալ:

Հոդվածագիրը հիշեցրել է պատերազմից հետո Մովսես Հակոբյանի սենցացիոն մամուլի ասուլիսի մասին, որի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ մարտական գործողությունների մեկնակի նախօրեին թիվ № 0038 գաղտնի հրամանով Հայաստանի Զինված ուժերը զգալիորեն թուլացվել են սեփական ղեկավարության կողմից: Մովսես Հակոբյանը, մասնավորապես, տեղեկացրել էր, որ «կրճատվել է 5 գունդ»:

Ինչպես Իշչենկոն նկատում է, կրճատվել են այն զորամասերը, որոնք համալրված են եղել համալիր սպառազինմամբ և որոնք պատերազմ սկսելու դեպքում կկարողանային հեշտությամբ համալրվել և ուղարկվել ճակատ:

Սյունակագիրը հիշեցրել է նաև, որ Հակոբյանի բացահայտմամբ՝ պատերազմի երրորդ օրը Փաշինյանն անձամբ է կանգնեցրել սկսված մոբիլիզացիան և կոչ արել քաղաքացիներին մարտական գործողությունների վայր մեկնել որպես կամավորներ:

«Այս մեղադրանքներն այնքան խոսում էին, որ գործին անմիջապես միջամտեց Հայաստանի դատախազությունը: Իսկ արդեն մեկ ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, գերատեսչությունը պաշտոնապես հայտարարեց, որ Հակոբյանի բերած փաստաերը չեն հաստատվել: Սակայն հենց այդ ասւոլիսի ժամանակ էր առաջին անգամ խոսք եղել Սու-30ՍՄ կործանիչների հրթիռների մասին»,-նշում է հեղինակը:

Անդրադառնալով Հակոբյանի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը չի վաճառում «օդ-օդ» տեսակի և խոցման 130 կմ հեռահարությամբ հրթիռները, Իշչենկոն հակադարձել է՝ ասելով, թե ինչո՞ւ են այդ դեպքում այդ ինքնաթիռները ՌԴ-ից գնում նաև Ալժիրը, Չինաստանը, Հնդկաստանը, Վենեսուելան և Մալայզիան:

«Մայալզիան դեռ 2012 թվականին 35 մլն դոլարով Ռուսաստանից իր «Սու»-երի համար գնել է Р-77 «օդ-օդ» տեսակի հրթիռների խմաբաքանակը: Ռուսաստանը վաճառում է դրանք, իսկ ինչ, եթե Երևանը որոշել է խնայել և Մոսկվայից խրտվիլակ է գնել՝ հույսով, որ Ադրբեջանը ոչնչի մասին գլխի չի ընկնի և կանգ կառնի»,-գրում է հեղինակը:

«Սակայն տպավորություն է ստեղծվում, որ իրականում Հայաստանի համար իրավիճակն այժմ ավելի վատ է: Հրթիռներ Սու-30ՍՄ-ների համար Ռուսաստանը, պարզվում է, մատակարարել է ժամանակին: Այդ մասին Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո պաշտոնապես հայտարարել էր ՀՀ ՊՆ-ն: Դեռևս նոյեմբերին նախարարությունը փորձել էր պարզություն մտցնել. «Սուտ են նաև Մովսես Հակոբյանի պնդումներն այն մասին, որ Սու-30ՍՄ-ները հրթիռներ չունեն: Այդ կործանիչները սպառազինություն էին, որը պետք է իրական ռազմական ուժ դառնար: Գործընթացը սկսվել էր նախքան պատերազմն ու ավարտվել է պատերազմի օրերին»: Այդ դեպքում ինչու է վարչապետն այսօր կրկին որոշել ջրի երես հանել ռուսական հրթիռների մասին կեղծ մեղադրանքները»,- ծհետքրքրվում է հեղինակը:

Վերջինս հավելել է, որ յուրաքանչյուր անձ, ով հետևում է պատերազմից հետո Երևանում ստեղծված քաղաքական ճգնաժամին, ամեն ինչ առանց այդ էլ հասկանում է. «Փաշինյանը, որին այսօր պատրաստ է մաս-մաս անել այն նույն փողոցը, որը նրան իշխանության է բերել, պատրաստ է պարտության պատճառների և մեղավորների մասին ասել իրեն հարմար ցանկացած անհեթեթություն, միայն թե հարվածի ուղղությունը շեղի իրենից: Իսկ հրթիռներն ու ինքնաթիռները պարզապես Հայաստանի պաշտանության ընդհանուր տապալման պատկերի դետալներն են միայն»:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>