Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Արցախում նախատեսում են դյուրացնել զենք կրելու ընթացակարգերը

Արցախի արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծ:

Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան,  որսորդական ակոսափող հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք: Նախագծով նախատեսվող լրացումը նպատակ ունի որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահել նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին, որոնք իրենց ամբողջ ծառայության ընթացքում շուրջ երկու տարի առնչվել են զենքի հետ, օգտագործել այն և գիտեն դրա հետ վարման կանոնները: Կատարվող լրացման արդյունքում որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք կվերապահվի նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին:

Նախագծի հեղինակները հիմնավորումներում նշում են նաև, որ 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և արդյունքում կնքված եռակողմ հայտարարության հետևանքով Արցախի Հանրապետության բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ բնակավայրեր: Գտնվելով դեռևս չկարգավորված հակամարտության մեջ և պատերազմի ամենօրյա վտանգի ներքո՝ խիստ անհրաժեշտ է, որպեսզի Արցախի Հանրապետությունում քաղաքացիները ունենան ինքնապաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու հնարավորություն:

Օրենքում փոփոխությունները պայմանավորված են վերոնշյալ անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու քաղաքացիների ինքնապաշտպանության միջոցների շրջանակները, առավել լայն շրջանակներին հասանելի դարձնելու զենք կրելու թույլտվությունը և դյուրացնելու դրա հետ կապված ընթացակարգերը:

«Զենքի մասին» գործող օրենքը որոշակի սահմանափակումներ է սահմանում հասարակության ստվար զանգվածի համար որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու հարցում, մասնավորապես որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար սահմանվում է ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունենալու պահանջը:

Օրենքի այս պահանջը չի համապատասխանում հետպատերազմյան իրողություններին ու հանրային կարիքներին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը օրենքով իրավասություն ունենա սահմանելու ոչ միայն հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, այլ նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը:

Նախագծով առաջարկվում է նաև վերացնել զենքում տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ) կիրառելու պահանջը՝ հաշվի առնելով, որ այն գործնականում չի կիրառվում: Առաջարկվում է նաև գործող օրենքում սահմանված երեք ակոսափող զենք ձեռք բերելու փոխարեն քաղաքացիներին թույլատրել ձեռք բերել առավելագույնը հինգ միավոր որսորդական ակոսափող զենք: Նախագծով առաջարկվում է սպորտային ակոսափող, ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիների համար զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնել ոչ միայն Արցախի  ոստիկանությունում, այլ  ոստիկանությունում կամ Արցախի կառավարության լիազորած կազմակերպություններում՝ ԱՀ ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, քանի որ զենքերը հիմնականում ձեռք են բերվում մասնավոր կազմակերպություններից, և նպատակահարմար է, որպեսզի այդ կազմակերպությունները ևս արտոնագրվեն՝ ստուգում իրականացնելու տվյալ զենքի հետ վարվելու կանոնների իմացության վերաբերյալ:

Օրենքի ընդունման պարագայում ակնկալվում է ԱՀ քաղաքացիների անվտանգության և ինքնապաշտպանության մակարդակի բարձրացում, զենքի հետ վարվելու կանոնների իմացության կատարելագործում և Կառավարության կողմից հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենք կրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվության հստակ սահմանում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>