Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք
9
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պատերազմ Արցախում
Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն

Հրեշավոր մեխանիզմի մի օղակ. Էլինար Վարդանյան

Երեկ հրապարակվեց սկանդալային տեսանյութ, որ բացահայտում է Հայաստանի իրավական համակարգի այլասերումը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում հարուցված քրեական գործի նախաքննությանը, ուղղումներ կատարում որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ։ Ըստ էության Աննա Վարդապետյանը հրահանգավորում է, հանձնարարականներ է տալիս վարույթ իրականացնողներին։

Սա այն իրականությունն է, որի մասին մենք զգուշացնում էինք 2018-ից սկսած։ Երկուսուկես տարի է, ինչ մենք ահազանգում ենք, որ գործադիր իշխանության կողմից տեղի է ունենում ուղղակի և անուղղակի միջամտություն դատական և քննչական մարմինների գործունեությանը, որ մեր երկրում դատաիրավական համակարգը վերածվել է քաղաքական հարցեր լուծելու գործիքի, որ իրավապահ համակարգը այլասերվում է՝ դառնալով բացառապես Փաշինյանի կամակատար։

Երեկ պարզապես հրապարակվեց սարսափելի իրականությունը  հաստատող տեսանյութը։ Երեկ պարզապես բացահայտվեց, որ վարչապետի աշխատակազմից  ոչ միայն ուղղակի ցուցումներ են տրվում առանձին քրեական գործերով, այլև անմիջական մասնակցություն են ունենում դատավարական փաստաթղթերի կազմմանը։

Տեսանյութը պարզ ցույց տվեց, թե ինչպես են քրեական գործերով իջեցվում քաղաքական պատվերները, ինչպես են համակարգվում իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիաները։

Եթե նման դեպք լիներ որևէ զարգացած երկրում, ապա այս լուրը չէր իջնի եթերներից, կլինեին հրաժարականների պահանջներ, կլինեին հետևանքներ։ Հայաստանում այսօր այս լուրն իհարկե կլղոզվի, մանկական արդարացումներ, իհարկե, կգտնվեն։ Բայց դա չի փոխի վտանգավոր իրականությունը։

Մեկ հարցում կարելի է վստահ լինել՝ Աննա Վարդապետյանը ինքնագործունեությամբ չի զբաղվել։ Հասկանալի է, որ ինչպես նա է ցուցումներ տալիս քննիչին և ոստիկանության բաժնի պետին, այնպես էլ իրեն են տալիս հանձնարարականներ։

Մի օր, իհարկե, այդ ողջ սխեման կբացահայտվի՝ Աննա Վարդապետյանը, առանձին դատավորներ, դատախազներ, քննիչներ և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ հանձնարարականներ են ստացել, ինչ ճնշումներ և ազդեցություններ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել։

Այսօր, սակայն, շատ կարևոր է արձանագրել, որ իշխանության կողմից այսպիսի քաղաքական պատվերները եզակի չեն։ Սա ընդամենը բացահայտված մեկ դրվագ է։ Մեծ է հավանականությունը, որ վարչապետի խորհրդականը շատ այլ և կոնկրետ գործերով էլ է միջամտել, կուրացիա արել։ Սա մեկ դեպք չէ, սա համակարգված անօրինականության շղթայի ընդամենը մեկ օղակն է։ Սա մի փոքրիկ օղակ է, որ ցույց է տալիս, թե վերջին երկու տարում ինչպես են հարուցվել և քննվել բազմաթիվ աղմկահարույց գործեր։ Սա հրեշավոր մեխանիզմի ընդամենը մի մասնիկն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>