Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP
9
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պատերազմ Արցախում
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին

72 օր լուր չունենալով մենք վստահ էինք,որ Տիկոս ողջ, բայց ավաղ... մինչև կյանքի վերջին վայրկյանը զենքը եղել է կողքին, չնայած նրան,որ ոտքերից վիրավոր է եղել

ԻՄ ՍՐՏԻ ԲԱՑ ՎԵՐՔ
 
Համբարձումյան Տիգրան Արսենի
Ծնվել է 20.09.2001թ. Ք.Երևան։
 
Դպրոցից հետո ընդունվել է ԵՊՏՀ Կառավարման բաժին և այնուհետև մեկնել ծառայության։
 
Իմ եղբայրը եղել է այն հերոսներից մեկը,ով կյանքի մինչև վերջին վայրկյանը պայքարել է թշնամու դեմ։ Եղբայրս մեկնել է ծառայության 21.07.20թ. Ջաբրաիլ։
 
Իր տեսակով նա եղել է լուսավոր, միշտ ժպիտը դեմքին, շատ ընկերասեր, խիզախ, ազնիվ, բարի, հոգատար, առաջինը օգնության հասնող (դուխով, ջիգյարով), շատ մեծ շրջապատի տեր անձնավորություն,ընկերական շրջապատում լիդեր էր, իրական ընկեր ու եղբայր ում կողքին դու միշտ պաշտպանված ես եղել, իր տարիքին համեմատ նա շատ մեծ էր երևում թե մտածելակերպով, թե տեսքով և թե վարքով։ Եթե դրսում ինչ-որ խնդիր էր տեսնում առաջինը նա էր օգնության հասնում։ Ընկերները նրա համար շատ թանկ էին և նա պատրաստ էր կյանքը տալ հանուն ընկերների։ Իր կողքով քայլելիս ինձ միշտ պաշտպանված էի զգում։ Միշտ ինձ ուղեկցել է իմ կյանքի ամենակարևոր պահերին, ինձ թև ու թիկունք է եղել չնայած նրան, որ ինձնից տարիքով փոքր է եղել։ Բոլորի բարձր տրամադրությունը նա ապահովվում էր իր ժպիտով, իսկ հիմա` իրենից հետո այդ ուրախությունն ու ժպիտը կորել է։ Նրա ծիծաղը ականջներումս է, ժպիտը` աչքիս առաջ ու նրա խորհուրդները` հիշողությանս մեջ։ Մենք շատ կապված էինք իրար հետ, նույնիսկ կիսվում էինք ամեն հարցում, միշտ խորհուրդներ էր ինձանից հարցնում աղջիկների հետ կապված։ Եթե իմանար, որ ինչ-որ բանով նա կարող է օգնել իր ընտանիքի անդամներին կամ ընկերներին, բայց դա անելով իրեն վնաս կպատճառեր նա դա կաներ։ Եղբորս 19-ամյակին` սեպտեմբերի 20-ին ընտանիքիս անդամները անակնկալ ձևով գնացին Ջաբրաիլ նշելու նրա ծննդյան տոնը։ Այնքան շատ էր ուրախացել տեսնելով իր ընտանիքի անդամներին և փոքր եղբորը։ Երբ խոսում էր մայրիկի հետ ասում էր` «Մամ երբ գաք Արմանչոին հետներդ կբերեք շատ եմ կարոտել»։ Հանդիպման ժամանակ այնքան ամուր էր գրկել իր ընտանիքի անդամներին` ասես գիտակցում էր, որ վերջին անգամ էր գրկում նրանց։ Աչքերում թախիծ և տխրություն կար։ Ես ինձ կյանքում չեմ ների նրա համար, որ չկարողացա եղբորս ծննդյան օրը գնալ և տեսնել նրան։ Երբ զանգել էի շնորհավորելու նրա ծնունդը նրան ասացի.
 
-Տիկ քեզ շատ եմ կարոտել անպայման գալու եմ քեզ տեսնեմ
Իսկ նա ինձ ասաց.
 
- մեռնեմ ջանիդ ես էլ ձեզ եմ կարոտել, բայց այս անգամ ես կգամ,դուք էլ պետք չի գաք։
Մի քանի օր հետո սկսվեց այդ չարաբաստիկ պատերազմը: Սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց պատերազմը նա դեռ 2 ամսվա ծառայող էր, սակայն` առաջին իսկ օրվանից նա եղել է առաջնագծում թշնամու դեմ պայքարելիս, բայց մեզ ասում էր,որ ամեն ինչ լավ է,որ նա նորակոչիկ է և նրան առաջին գիծ չեն տանում։ Ջաբրաիլից կռվելով և պայքարելով հասել է Հադրութ։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի10-ը մեզ հետ եղել է կապի մեջ և ասում էր «հաղթելու ենք, ամեն ինչ լավ կլինի չանհանգստանաք»։ Իր վիրավոր ընկերներին միշտ օգնության է հասել թեժ մարտերի ժամանակ իմանալով, որ կարող է կորցնել իր կյանքը,բայց փրկել իր ընկերներին, ցավոք նրանցից մի քանիսը նրա ձեռքերում մահացել են և նա այդ ցավը շատ ծանր էր տանում։ Երբ զանգում էր միշտ հարցնում էր ընկերների մասին, ճշտում էր արդյոք կա նրանց անունները ցուցակում թե ոչ։
 
Հադրութում շատ ծանր մարտերի էր բռնկվել թշնամու դեմ։ Մի քանի անգամ իր կյանքը փրկվել է մահից բայց վստահ էր,որ իրեն ոչինչ չի լինի և անձնազոհաբար կռվել է թշնամու դեմ բռնկվելով ձեռնամարտի և սպանել բազմաթիվ թշնամիների չնայած նրան,որ դեռ 2 ամսվա ծառայող էր և փորձ չուներ,նա վստահ էր,որ կհաղթի և եռանդուն ուժերով պայքարում էր պատերազմում։ Հոկտեմբերի 8-ի հեռախոսազանգի ժամանակ նա ասաց,որ իր պարտքն է կատարում և մինչև վերջ մնալու է մարտի դաշտում պայքարելով հայրենիքի սահմանների համար։ Հոկտեմբերի 8-ին Հադրութում դիրքեր բարձրանալուց առաջ իր զինակից ընկերներին ասել է` «Տղեք գնումեմ, սիրտս վատ բան է գուշակում, բայց գնումեմ ,որ չասեն Տիկոն փախավ, մինչև վերջ կռվելու եմ» չնայած նրան,որ եղբայրս բարձր ջերմությունով հիվանդ է եղել։
 
4 ընկերներով առանց հրամանատարի պայքարել են 80 հոգանոց Թուրքական բանակի դեմ, եղբայրս հրամանատարի դերը վերցրել էր իր վրա։ Նրանք պաշտպանել են 4 հոգու այդ 4-ը դուրս են եկել, իսկ նրանք չեն կարողացել դուրս գալ և մնացել են շրջափակման մեջ։ Հոկտեմբերի 10-ին ժամը 16:30 զանգահարել է հայրիկին:
 
-Պապ ջան սաղ լավա, սաղ նորմալա չանհանգստանաք, ես ձեզ կզանգեմ:
Ժամը 18:00-19:00 հատվածում թեժ մարտերի է բռնկվել թուրքերի հետ և հենց այդ ժամանակ էլ իր կյանքը զոհել է Հայրենիքին։ Մինչև կյանքի վերջին վայրկյանը զենքը եղել է իր կողքին չնայած նրան, որ ոտքերից վիրավոր է եղել պայքարել է մինչև վերջ և երբ նրան գտանք իր զենքը իր կողքին է եղել: 72 օր լուր չունենալով մենք վստահ էինք,որ Տիկոս ողջ է և սպասում էինք նրա խոստացված զանգին։ Դեկտեմբերի 20-ին գտնում են նրա մարմինը հենց այն նույն տեղը որտեղ թեժ մարտերի է բռնկվել և վիրավորվել։ Սեպտեմբերի 27-ին ժամը 7:30 ես հաղորդագրություն գրեցի եղբորս «Տիկ, ո՞նց ես, կյանք խնդրումեմ պատասխանի էլի» ու այդպես էլ այդ հաղորդագրությունը անպատասխան մնաց մինչև այսօր։ Այն հեռախոսազանգի ժամանակ երբ եղբայրս ասաց -դուք էլ չեք գա, ես կգամ։
 
Նա հենց այդպես էլ արեց։ Նա եկավ, սակայն այն սպասումներով չէ ինչին սպասում էինք։ Չնայած նրան, որ չենք հավատում, որ նա էլ մեր հետ չէ ֆիզիկապես, միշտ զգում ենք նրա ներկայությունը մեր կյաքում։ Առաջ նա էր ինձ ծաղիկներ նվիրում, սակայն կյանքի չար կատակի հետևանքով այժմ ես եմ ծաղիկներ տանում նրա շիրիմին։ Մենք մինչ այսօր չենք կարողանում պատասխանել մեր փոքր եղբորը` 5-ամյա Արմանչոին թե «պատերազմը վերջացել է,բա իմ ուժեղ ախպերս Տիկոն խի չի զանգում, խի չի գալիս»։
 
Էլեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
 
 
 
 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>