Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP
9
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պատերազմ Արցախում
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին

Պաշտպանենք մեր պաշտպաններին. բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ. Չալաբյան

«Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ Սահմանադրությամբ նախատեսված չի ԳՇ պետի հայեցողական ազատում իր պաշտոնից՝ ավելին, նա Սահմանադրության 155 հոդվածի 3 կետի և Պաշտպանության մասին օրենքի 16 հոդվածին համաձայն, պաշտոնի է նշանակվում 5 տարով, և կարող է այդ ընթացքում պաշտոնից ազատվել միայն կամ իր դիմումին համաձայն, կամ էլ պաշտոնը զբաղեցնելու անհնարինության դեպքում։

Նիկոլ Փաշինյանը նաև հրաշալի գիտի, որ ՀՀ Նախագահը այսօր զուգահեռ դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով Զինվորական ծառայության մասին օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը՝ նույն այն օրենքի, որի վրա կեղծ հղում է կատարում Փաշինյանը իր հայտարարության մեջ, փորձելով շրջանցել Սահմանադրությունը (և ոչ առաջին անգամ)։

Նա նաև հրաշալի գիտի, որ սա Օնիկ Գասպարյանի անձնական հարցը չի, քանի որ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը ստորագրել է ոչ թե զուտ Օնիկ Գասպարյանը, այլ բանակի ամբողջ հրամանատարական կազմը, և ստորագրել են, քանի որ Փաշինյանի արկածախնիր գործողությունների պատճառով բանակը և երկիրը հայտնվել են անդունդի եզրին։ Գիտի նաև, որ բանակը իրեն այլևս չի ենթարկվելու, տեսնելով, թե ինչպես է նա վարվում բանակի հրամանատարների հետ։

Գիտի այս ամենը, և գիտի, որ ելքը ճգնաժամից ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ իր հրաժարականն է։ Սակայն փորձում է ժամանակ ձգել, առևտուր անել, և իր քայքայիչ իշխանությունը երկարաձգել Հայաստանում։ Երկարաձգել՝ մեր հասարակության աղքատ և վհատված մասին խոստումներով կերակրելու միջոցով վերարտադրվելու համար։ Երկարաձգել՝ թշնամուն նոր զիջումների միջոցով ողորմություն մուրալու և դա մեզ նվաճում ներկայացնելու համար։ Երկարաձգել՝ առանց պետությանը և ժողովրդին որևէ բան առաջարկելու, փոխարենը պետության կառույցները քանդելու և քայքայելու միջոցով։

Այսօր հասել է այն պահը, երբ մենք պետք է վճռական մերժենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր գործելակերպը։ Իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի ոչ միայն բանակը (որն արդեն այն ասել է), այլև պետության մյուս կառույցները, որոնցից յուրաքանչյուրը հայտնվել է Փաշինյանի կողմից օգտագործվելու և այնուհետև կազմալուծվելու վտանգի առաջ։ Իր ընտրությունը պետք է կատարի յուրաքանչյուր հայ մարդ՝ կամ նա ցանկանում է ապրել ազատ երկրում, կամ փաշինյանինների կողմից կառավարվող թուրքական վիլայեթում, և կամ էլ ստիպված է լինելու տարագրվել դեպի օտար ափերը։

Բանակը մեր պետականության վերջին պատվարն է, որը նույնիսկ թշնամին չկարողացավ կոտրել։ Այսօր մենք չպետք է թույլ տանք նրա ներքին գործակալներին վերջնականապես կազմալուծել այն, և կանգնելով մեր բանակի կողքին, զուսպ և հավասարակշիռ քայլերով, պետք է հասնենք այս հոգեմաշ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը՝ ի շահ մեր երկրի և մեր զավակների ապագայի»։

 Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից  

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>