Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար Ինչ պետք է անել Մոլագարի հեռանալուց հետո
25
6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Ըստ The New York Times-ի` հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Պատերազմ Արցախում
Հերթական պարգևավճարը ԱԺ-ում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 3 Էրեբունիում շենքի տանիքը հայտնվել է փլուզման վտանգի առաջ (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության Նախընտրական-աշխատավարձային շոու Արսեն Թորոսյանից (տեսանյութ) Զանգել է Պուտինին՝ հիբրիդային պատերազմների ցուցակը ուզի. Տիգրան Քոչարյան ՔՊ-ի՝ ցեխով փակ դիտահորը Շենգավիթում (տեսանյութ) 6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան ԻՀՊԿ-ն հայտարարել Է իսրայելական քաղաքների ուղղությամբ հասցվող հարվածների նոր ալիքի մասին Փաշինյանի համար դիվանագիտություն գոյություն չունի, հիմա նրա խնդիրը Ռուսաստանին մաքսիմում ցեխոտելն է. Հայկ Նահապետյան Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով. Աբրահամյան Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով Կրեմլում չգիտեն՝ ԱՄՆ-ն բանակցո՞ւմ է Իրանի հետ. Պեսկով Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու. միգուցե կան պայմանավորվածություններ. Գառնիկ Դանիելյան Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը. «Հետք» Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Երբ ՔԿՀ-ներում մեկ տարում գրանցվում է 24 մահ, ուրեմն խնդիրը համակարգային է. Դիտորդ խմբի ղեկավար Երկրաշարժ՝ Հայաստանում Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Փաշինյանը վախեցավ Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արմեն Աշոտյան. «Միայն դավաճանը կարող էր...» Մոսկվայում ձերբակալվել է օտարերկրացի, որը կոշիկի ներբաններում ավելի քան 500 ռումբ էր ներմուծել ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար

«Փաշինյանը պայթել է 10 տոկոսով». «Կոմերսանտ»-ի անդրադարձը Հայաստանում ստեղծված իրավիճակին

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, փոխանցում է Tert.am-ը: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հինգշաբթի օրը հասել է իր գագաթնակետին: Նիկոլ Փաշինյանի կողմից Գլխավոր շտաբի պետի տեղակալին քննադատության համար աշխատանքից հեռացնելուց հետո տասնյակ բարձրաստիճան զինվորականներ Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ պահանջել են նրա հրաժարականը: Այնուհետև վարչապետը պաշտոնանկ է արել (Փաշինյանն առաջարկել է պաշտոնանկ անել ԳՇ պետին, ՀՀ նախագահը 3 օրվա ընթացքում որոշում կայացնի այս հարցով-Tert.am) Գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ երկրում փորձ է արվել ռազմական հեղաշրջում իրականացնել, և որ միայն հայ ժողովուրդը կարող է որոշում կայացնել իր պաշտոնանկության մասին: Երևանի կենտրոնում երկու հանրահավաք է իրականացվել` վարչապետի ընդդիմախոսների ու կողմնակիցների կողմից. ընդդիմությունն իր հանրահավաքն անժամկետ է հայտարարել: Ռուսաստանը միջամտել է ճգնաժամի կարգավորմանը. նախագահ Վլադիմիր Պուտինը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ են ունեցել Երևանում իրենց գործընկերների հետ:

Հրթիռները հարվածել են Փաշինյանին

Հայաստանում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների շարքերը բացի ընդդիմադիր քաղաքական գործիչներից և Հայ առաքելական եկեղեցուց (որոնք պայքար են մղում դեռևս անցյալ տարվանից) համալրել են բարձրաստիճան զինվորականները: Ամեն ինչ սկսվել է 1in.am կայքին տված հարցազրույցից, որում նա անսպասելիորեն հայտարարել է, որ ռուսական «Իսկանդեր» հրթիռները չեն կարողացել փոխել Լեռնային Ղարաբաղում անցյալ տարվա պատերազմի արդյունքը, քանի որ դրանք կամ ընդհանրապես չեն պայթել, կամ «պայթել են միայն 10%-ով»: Այս խոսքերը տարակուսանք են առաջացրել անգամ հարցազրույցը վերցնող լրագրողի մոտ, բայց Փաշինյանը պնդել է. նման դեպքեր կարող են պատահել «80-ականների զենքերի» հետ:

Անցյալ տարվա հակամարտության շրջանակում «Իսկանդեր»-ի օգտագործման մասին լուրերը վաղուց էին շրջանառվում, մինչդեռ ադրբեջանական զինուժը երբեք չի հաղորդել այդ մասին: Միևնույն ժամանակ, կան ճշգրիտ ապացույցներ, որ օգտագործվել են հրթիռային այլ համակարգեր՝ «Սմերչ», «Տոչկա-Ու» և «Էլբրուս»:

«Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, որոնք հաստատվել են օբյեկտիվ հսկողության համակարգերով, այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը («Իսկանդեր») չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,-հինգշաբթի երեկոյան հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիր Իգոր Կոնաշենկովը:

Երբ «Yerevan Today»-ի լրագրողները խնդրել են երկրի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին մեկնաբանել Փաշինյանի խոսքերը, սկզբում նա երկար ծիծաղել է, իսկ հետո ասել, որ դա անհնար է, ինչի համար նա նույն օրը կորցրել է իր պաշտոնը:

Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը պայթուցիկ ռումբի ազդեցություն ունեցավ, նկատում է աղբյուրը:

Հինգշաբթի առավոտյան Հայաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականները՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ստորագրել են Նիկոլ Փաշինյանի և կառավարության պաշտոնանկության պահանջը:

Փաշինյանն անմիջապես հայտարարել է, որ աշխատանքից ազատում է նաև Գլխավոր շտաբի պետին, բայց նախագահ Արմեն Սարգսյանը չի շտապում ստորագրել այս հրամանը: Հայտարարելով ռազմական հեղաշրջման փորձի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր աջակիցներին դուրս գալ Հանրապետության հրապարակ, որտեղ գտնվում է կառավարության շենքը:

Ի պատասխան՝ «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր շարժումը՝ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, իշխանությունների հակառակորդներին կոչ են արել հավաքվել մոտակայքում՝ Ազատության հրապարակում: «Այս ճակատագրական պահին ես ձեզ կոչ եմ անում լինել ձեր պետության տերը, կանգնել մեր բանակի կողքին: Պատերազմում պարտվող և հողերը հանձնած իշխանությունները պետք է հեռանան: Սա մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտությունն է», - գրել է Քոչարյանը Facebook-ում:

Ցանկանալով փոխզիջման հասնել հակառակորդների հետ՝ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային, որը իշխանությունները որոշել էին չանցկացնել ընդամենը 2 շաբաթ առաջ: Այնուհետև «Իմ քայլը» իշխող դաշինքը հայտարարել էր, որ առաջարկը «դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև բնակչության կողմից»: Արդյո՞ք այժմ արժե սպասել դիրքորոշման փոփոխության, դժվար է ասել: Երբ Փաշինյանը հարցրել էր իր կողմնակիցներին, թե արդյոք նրանք ցանկանում են արտահերթ ընտրություններ, նրանք բացականչել են՝ ոչ: «Ձեր կոչով հեռացնում եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման»,-գոհունակությամբ պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Իշխանությունների հակառակորդները շատ լուրջ են տրամադրված:

«Փաշինյանի կառավարման արդյունքում մենք պատերազմ և պարտություն ստացանք Ղարաբաղում: Մեր եղբայրները զոհվել են ռազմի դաշտում: Կարծում եմ՝ ռազմական ղեկավարությունը ճիշտ հայտարարություն է արել: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Փաշինյանին պաշտոնանկ անենք: Նրա իշխանության շարունակությունը կհանգեցնի պետության մահվան»,-«Կոմերսանտին» ասել է ցուցարար Իգոր Սարգսյանը:

«Նրա պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքը, թուրքերը Սյունիքի մատույցներում են: Մենք ոչ միայն կորցրել ենք Արցախը, այլև էական սպառնալիք ենք ստեղծել Հայաստանի անվտանգության համար», շարունակել է թվարկել վարչապետի սխալները «Կոմերսանտ»-ի մեկ այլ զրուցակից, որը ներկայացել է Գևորգ անունով:

Բայց իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունն, ըստ ամենայնի, տեղի կունենա անգամ առանց Գլխավոր շտաբի պետի հրաժարականի: Ճիշտ է, ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը լրջորեն դիտարկվում է որպես հավանական մոդերատոր:

«Մենք պատվիրակություն ենք ուղարկում նախագահի մոտ քննարկելու երկրում առկա իրավիճակը և ելքեր գտնելու համար»,-ասել է «Դաշնակցություն» կուսակցության անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Օրվա ավարտին ընդդիմությունը փակել է կենտրոնական Բաղրամյան պողոտան և հայտարարել է անժամկետ հանրահավաք սկսելու մասին: Ցուցարարները վրաններ են տեղադրել և վառելափայտ են հավաքել: Ընդդիմությունը կարծում է, որ նման մեթոդներով հնարավոր կլինի Փաշինյանին ստիպել հրաժարական տալ:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>