«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր
19
Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Պատերազմ Արցախում
Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան «Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան

Օգնել հային՝ դառնալ քաղաքացի. Վահե Հովհաննիսյան

Պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում հարսանիքներ. մի դեպքում՝ ընդգծված զուսպ, համեստ՝ եկեղեցի, փոքր հավաք կամ անգամ առանց դրա. այլ դեպքերում, ընդ որում՝ դեկտեմբերից սկսած, հայտնի հարսանեկան սրահները լեփլեցուն են, բարձր տոնական երաժշտությունը չի դադարում ողջ երեկո, արտերկրից բերվող կատարողներներով, շոու-ծրագրերով եւ այլն։ Այնպես, ինչպես միշտ եղել է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի դեպքում մարդիկ ներքին զսպվածությամբ երջանկություն են մաղթում նորապսակներին, մյուս դեպքում հայտնի հարսանեկան երգացանկն է եւ ինքնամոռաց դոփյունը։

Մարդիկ տարբեր են՝ իրենց կրթվածությամբ, իրենց արժեքներով,  դաստիարակությամբ, աշխարհընկալմամբ։ Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում։ Բայց եկեք ընդունենք, որ թարմ Եռաբլուրի փուլում աղմկոտ հարսանիքն առնվազն տգեղ է։ Հնարավոր չէ, որ նույն օրում Ջաբրայիլից մինչեւ Կուբաթլու գտնվեն անճանաչելի դարձած 18-20 տարեկան մեր տղերքի մարմինները, իսկ Երեւանի հարսանիքային ռեստորաններում տեղ ու դադար չլինի։ Այստեղ մեծ աննորմալություն կա։ Ի՞նչ անել։ Էլի կան ցավոտ հարցեր, որոնց շուրջ, որոնց մասին բնակչության հետ պետք է խոսել։ Եթե չենք խոսում, մենք չենք դառնում հասարակություն, մենք կմնանք վայրի բնակչություն։

Չորս ինստիտուտ պարտավոր էր հայ ժողովրդի հետ խոսել այս եւ այլ ցավոտ թեմաների մասին.

Իշխանությունը

Ընդդիմությունը

Եկեղեցին

Հանրային հեղինակությունները

Մաշտոցի պողոտայում խորոված անող, ափեղ-ցփեղ կիսահարբած լայվեր մտնող եւ մի սերունդ զոհելուց հետո հրաժարական չտվող իշխանությունից լուրջ չէ նման նուրբ եւ զգայուն թեմաներով ակնկալիք ունենալ։

Ընդդիմությունն, ինչպես շատ այլ հարցերում, այստեղ նույնպես չի գիտակցում մարդկանց հետ պարզ լեզվով խոսելու կարեւորությունը։ Ընդդիմության ձախողումների հիմնական պատճառներից մեկը հենց դա է՝ այն չի դառնում «մարդկային դեմքով» ընդդիմություն։ 21-րդ դարում հարթակը եւ ընդհանրապես հանրային քաղաքականությունը միայն «գեոպոլիտիկայի» մասին դատողություններ անելու համար չէ։  Պետք է խոսել հասարակության հետ, այդ թվում՝ ընթացիկ ցավոտ եւ նուրբ հարցերի շուրջ։ Դա ընդդիմության հիմնական առաքելություններից մեկն է։ 

Եկեղեցին վերջին ամիսներին մեր պետության եւ ժողովրդի կյանքում ունեցել է եւ ունի շատ կարեւոր դերակատարում։ Բազմաթիվ հոգեւորականների աշխատանքն աննկարագրելի է։ Եվ կարծում եմ՝ եկեղեցին, որն այսօր գտվում է իր պատմական զարթոնքի փուլում, կանի նաեւ հաջորդ քայլը եւ նման բարդ թեմաների մասին կսկսի բաց խոսել ժողովրդի հետ։ Այս պահին հիմնական սպասելիքը, թերեւս, միայն եկեղեցուց է։

Հանրային հեղինակությունների ինստիտուտը, ցավոք, մեզ մոտ խափանված է շատ վաղուց, այն այսօր չի գործում։ Դժվար է հայկական իրականության մեջ գտնել մեկին կամ մի քանիսին, ում խոսքը հանրային լայն շերտերի համար անառարկելի հեղինակություն եւ արժեք կլինի։

Հայը՝ գրված եւ չգրված օրենքների արանքում

Շատ բաներ օրենքով հնարավոր չէ արգելել կամ խրախուսել։

Կասեն՝ բիզնես է։ Շատ լավ, բայց կան չգրված օրենքներ, որոնք ժողովուրդ եւ պետություն դառնալու համար շատ կարեւոր են։

Սա շատ խորքային թեմա է։ Արագ կարող է գալ մի վիճակ, երբ զոհ, ծանր վիրավոր, անհետ կորած կամ գերի ունեցող ընտանիքները դա կհամարեն միայն իրենց կորուստը. այդպես կզգան։ Պետության եւ հասարակության ամբողջականությունը նաեւ ընդհանուր էմոցիոնալ դաշտի մեջ է։

Կենսունակ հասարակություն եւ կենսունակ պետություն դառնում են ընդհանուր արժեքների հիման վրա, որոնք անպայման պետք է սերմանել, մատուցել։ Բնակչությունը հասարակության վերափոխվում է միայն վերնախավի օգնությամբ։

Այդպես են դառնում ամբողջական հասարակություն։Հակառակ դեպքում մեզ հաղթելու համար այլեւս անգամ բայրաքթարներ պետք չեն լինի։

Այլանդակության համակարգը

Պատերազմից ընդամենը շաբաթներ հետո, աճող Եռաբլուրի, 5 հազար զոհի, 12 հազար վիրավորի, ամեն օր հայտնաբերվող անճանաչելի մարմինների, անհետ կորածների, գերիների, կորցրած Շուշիի, Դադիվանքի, Հադրութի պարագայում մեծ, ճոխ, աղմկոտ, թանկ հարսանիքն այլանդակություն է։ Չհասկանալ սա՝ նշանակում է շատ կարեւոր բաներ չհասկանալ։ Իսկ այլանդակության համակարգը կազմված է բազմաթիվ դերակատարներից.

Ամուսնացողների ծնողներ. նրանք, ովքեր, փող ունենալով հանդերձ (գուցե՝ շատ փող), մնացել են նույն «հոգով աղքատը»՝ բառի ո´չ աստվածաշնչյան իմաստով։

Ամուսնացող տղան, որը չի ասում՝ շաբաթներ իմ առաջ իմ հասակակիցներն են ատամներով դիրքերը պահել, իմ հասակակիցներն են տանկ ու ԱԹՍ խփել, վիրավոր ընկեր ու հրամանատար փրկել, զոհվել, վիրավորվել, ես ո՞նց կարող եմ հիմա մեծ ու ճոխ հարսանիք ինձ թույլ տալ։

Ամուսնացող աղջիկը, հարսը, որը չի ասում՝ իմ ապագա ամուսնու հասակակիցներն ու ընկերներն  են կռվել, պահել երկիրը, զոհվել, գերի ընկել, ուրեմն՝ ո՞նց կարելի է թույլ տալ նման մեծ ու ճոխ հարսանիք։

Հյուրերը, որոնց մի մասը, գուցե` ամեն ինչ հասկանալով, բայց, այնուհանդերձ գնում են։ Գուցե լուռ, համեստ նստում են, բայց, միեւնույն է, գնում են, ու իրենց չգնալով չեն հասկացնում, որ չի կարելի նման բան անել։

Այսպիսով. չկա պետության անունից իշխանության վարքագիծը, չկա ընդդիմության՝ որպես այլընտրանքի՝ այլ արժեհամակարգային վարքագիծը, չկա հանրային ընդվզումը՝ քաղաքացու վարքագիծը. բա այդ դեպքում «հոգով աղքատն» ինչպե՞ս հասկանա, որ լավ բան չի անում։ Ինչպե՞ս կրթվի՝ որպես ընդհանուր մեր երկրի քաղաքացի։ Վայրի բնակչությունը հասարակություն դառնում է ոչ միայն գրված օրենքները պահելով, այլեւ՝ չգրված արժեհամակարգային նորմեր սահմանելով ու հարգելով։

Եկեղեցին, ի դեպ, Տեառնընդառաջի հետ կապված բոլոր զվարճալի միջոցառումները չեղարկել էր։

Անհրաժեշտ հակազդեցությունը

Քաղաքացիական հասարակությունն իրական անելիք ունի։ Օրինակ՝ հետաքննել եւ հրապարակել նոյեմբերի 10-ից այսօր, թարմ Եռաբլուրի  պայմաններում, մեծ ու աղմկոտ հարսանիքների ցանկը։ Պետք է պարզել գործող պաշտոնյաների ցանկը, ովքեր ինքնամոռաց քեֆերի են եղել եւ այլն եւ այլն։

Ի դեպ, ինձ պատմեցին, որ նման հարսանիքներում սկզբում խմում են զոհվածների կենացը, որ հետո հանգիստ մոռանան նրանց ու արխային քեֆ անեն։ Հանգիստ թողեք տղերքին։ Հիշատակն ուրիշ կերպ են հարգում։ Տղերքի արյունը հանրային եւ անհատական այլանդակության ինդուլգենցիա չէ։

Կյանքը շարունակվում է

Սրան զուգահեռ՝ կա մի շերտ, որը սկսում է իր կյանքը կամ շարունակում ապրել՝ զուսպի, հարգանքի, հոգեւորի, ներքին  ազատության եւ արժանապատվության հենքով։ Այս շաբաթներին Հայաստանում նման բազմաթիվ ամուսնություններ են տեղի ունեցել։ Ու դա հույս է, որ մի բան կփոխվի։ Պայմանական ասած՝ մինչեւ քաղաքացին իր արժեքով չհաղթի, Շուշին մերը չի լինելու։

Ի դեպ, զուսպ եւ քաղաքակիրթ միջոցառումներ անողների մեջ քիչ չեն  ֆինանսապես բավականին ապահով ընտանիքները, որոնք պարզապես ունեն բարձր արժեհամակարգ եւ ներքին բարոյական պատնեշներ։88-ի երկրաշարժից հետո, ի դեպ, շուրջ մեկ տարի շարունակ երկրով մեկ նման միջոցառումներ չէին արվում։Այն ժամանակ մեն ընդհանուր ցավի եւ ընդհանուր խնդիրների շատ ավելի միավորող ու բնական զգացողություն ունեինք, ստացվում է։ Հետեւաբար՝ ավելի լուրջ էինք որպես հասարակություն։

Անկեղծ երջանկություն բոլոր նրանց նրանց, ովքեր այս օրերին ամուսնացել են զուսպ եւ հարգալից մթնոլորտում, իսկապես կյանքը պետք է շարունակվի։ Ես ինքս շաբաթներ հետո մասնակցելու եմ մի շատ լավ մարդու այդպիսի հարսանեկան միջոցառմանը, որի   եղբայրը զոհվեց զենքը ձեռքին՝ մեր երկիրը պաշտպանելիս։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>