Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ քննարկվել է հարկային վարչարարության թվայնացման ոլորտում համագործակցության և փոխգործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և տեղակալ Աշոտ Մուրադյանը Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հրավերով փետրվարի 10-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության կառուցման շուրջ փորձի փոխանակման հնարավորությունները:

Մասնավորապես, այցի ընթացքում կողմերը փոխանակվել են ապրանքների հետագծելիության ազգային համակարգերի ստեղծման ոլորտում ՀՀ ՊԵԿ և ՌԴ հարկային ծառայության փորձով: Համակարգերը մշակվում են ԵԱՏՄ միջազգային պայմանագրի շրջանակում և կապահովեն հարկային ու մաքսային վարչարարության միասնական մեխանիզմի ստեղծումը: Համակարգերը ավտոմատացված ռեժիմով կբացահայտեն այն ապրանքները, որոնց մասով չեն վճարվել հարկային ու մաքսային վճարները, ինչպես նաև կհայտնաբերեն անբարեխիղճ հարկատուներին: Հետագծելիության մեխանիզմը հիմնված է հարկատուների միջև պարտադիր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության՝ հետագծելիության վավերապայմանները պարունակող հաշիվ-ապրանքագրերի վրա:

ՀՀ ՊԵԿ և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարները քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրում ապրանքների շրջանառության ֆիսկալ մոնիթորինգի միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը: Նման մեխանիզմի ձևավորման նպատակներն են ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրում ապրանքների շարժի թափանցիկության և անուղղակի հարկերի վճարման ամբողջականության ապահովումը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի ավտոմատ հաստատումը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի մասնակիցների թվային նույնականացման ներդրումը, հարկային վարչարարության կատարելագործումը՝ իրավական նշանակություն ունեցող ֆիսկալ տեղեկությունների փոխանակման միջոցով, հարկ վճարողների համար էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը: Ֆիսկալ մոնիթորինգի համակարգի ներդրման սկզբնական փուլում Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ներդնել և գործարկել մեխանիզմի պիլոտային ծրագիրը:

Ռուսաստանի և Հայաստանի հարկային մարմինների ղեկավարները հարկային վարչարարությունում առաջադեմ թվային տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցերը քննարկելիս փոխանակվել են երկու կառույցներում կիրառվող ՀԴՄ-ների օգտագործման ավտոմատացված կառավարման համակարգերի զարգացման փորձով:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ-ի և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի հարկային մարմինների միջև հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>