Միքայել Մելքումյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձի հարցին
Դիտել նաև
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Խոսելով հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի եւ դրա հետեւանքների մասին՝ Միքայել Մելքումյանը ամենահրատապ խնդիրը համարեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը:
Դեսպանի խոսքով՝ Իրանը միշտ պնդել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության եւ բանակցությունների միջոցով:
Կողմերը փաստեցին, որ չնայած երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ, անհրաժեշտ է մշակել ճանապարհային քարտեզ, սահմանել հստակ ժամանակացույց եւ քայլ առ քայլ շարժվել առաջ:
Մելքումյանն ընդգծեց, որ Իրանը Հայաստանի հինգերորդ առեւտրային գործընկերն է, 2020 թվականին առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 մլն դոլար, ինչը, ըստ զրուցակիցների, անհրաժեշտ է կրկնակի ավելացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ նաեւ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը։



