Իրանը կսկսի Ադրբեջանի հետ սահմանի մոտ երկաթուղային տերմինալի կառուցումը
Դիտել նաև
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիսարեւմտյան Պարսաբադ շրջանում շուտով երկաթուղային տերմինալ կկառուցվի: Այս մասին ասել է Արդեբիլի նահանգապետ Աքբար Բեհնամջուն, հաղորդում է Trend-ը:
Նրա խոսքով՝ այդ նախագծի հետ կապված տնտեսական, առեւտրային եւ մարդասիրական ոլորտներում համագործակցության հարցով ադրբեջանաիրանական հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել: Բեհնամջուն հավելել է, որ Արդեբիլ-Պարսաբադ երկաթգծի առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է: Նա նշել է, որ այդ տերմինալը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը դեպի Ադրբեջան, Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիայի երկրներ:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Zham.am

