Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը փորձում է իր մտերիմին դարձնել Հրազդանի ԲԿ-ի տնօրեն

Հունվարի 26-ին տեղի է ունենալու Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցի տնօրենի մրցույթը: Եվ անգամ այս մի հասարակ «պոստին» տիրանալու համար իշխանության տարբեր թևեր և ներկայացուցիչներ իրար են անցել, որ իրենց մարդուն անցկացնեն, որ այս մի օղակն էլ իրենց վերահսկողության տակ պահեն: Այս մասին գրում է «Հրապարակը»:

«Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Հրազդանի ԲԿ-ն տնօրեն չուներ, ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակված, որն էլ աշխատանքի չէր գալիս:

Մենք պարզեցինք, որ թեկնածուները յոթն են, որոնցից մեկը ԱԺ պատգամավոր և ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հովանու ներքո է, մյուսին՝ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ բնապահպանության նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանն է փորձում առաջ տանել ու դարձնել տնօրեն, երրորդին՝ մարզի առողջապահության վարչության պետը և այսպես շարունակ: Հիմնական պայքարը, սակայն, Սասուն Միքայելյանի թեկնածուի շուրջ է ընթանում, ասացին՝ Միքայելյանն է ամեն գնով փորձում իր մտերիմին դարձնել Հրազդանի ԲԿ-ի տնօրեն, որպեսզի այս «փոքրիկ դրվագով» ևս մեծացնի իր ազդեցությունը Հրազդանում և Կոտայքի մարզում, որի մարզպետը ևս իր մտերիմներից է, փեսան փոխմարզպետն է, իսկ Հրազդանի քաղաքապետն էլ, ինչպես հայտնի է, Միքայելյանի որդին է:

Մասնավորապես, թեկնածուներից մեկը Արմեն Հախվերդյանն է, ով 1 տարի առաջ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «դաբրոյով» նշանակվեց ԲԿ-ի ԺՊ: Սակայն, կարճ ժամանակ անց, Հախվերդյանի և Ռոմանոսի հարաբերությունները սրվում են, և Հախվերդյանը Ժամանակավորապես «հիվանդանում է» ու որոշում աշխատանքի չհաճախել: Մյուս թեկնածուն վիրաբույժ Արա Սիմոնյանն է: Որոշ տեղեկություներով՝ մրցույթի հավանական հաղթող թեկնածուն իշխանության կողմից պետք է լիներ հենց Սիմոնյանը, սակայն արանքում այլ թեկնածուներ են հայտնվում՝ տարբեր հովանավորներով: Սիմոնյանը պատերազմի առաջին օրերին իր ընկերների հետ մեկնել էր Վարդենիսի հոսպիտալ՝ զինվորներին օգնություն ցուցաբերելու, սակայն վերադառնալուց հետո նրա նկատմամբ անհասկանալի պատճառաբանությամբ կարգապահական տույժ է կիրառվել մարզպետարանի առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյանի կողմից, որը Սիմոնյանը վիճարկել է:

Մարզպետարանի առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյանն էլ իր թեկնածուն ունի՝ ներկայիս ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Ավետիսյանը: Մրցույթին մասնակցում է նաև Լիլիա Կարապետյանը: Կարապետյանին աշխատանքից ազատել է նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որ իր թեկնածուին առաջ քաշեր՝ Արմեն Հախվերդյանին, ում հետ հարաբերություններն, ասացին, կարգավորվել են:

Սասուն Միքայելյանի հովանավորյալ թեկնածուն էլ, ըստ տեղեկությունների, Հրազդանի ԲԿ-ի նախկին տնօրեն Ռոբերտ Սահակյանի որդին է՝ Կարեն Սահակյանը: Ռոբերտ Սահակյանին 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատանքից ազատեցին չարաշահումների գործով, սակայն հիմա նրա որդուն, ով մինչև Արմեն Մուրադյանի գալը՝ եղել է Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի տնօրենը, ուզում են նշանակել հոր տեղը: Որքանով տեղեկացանք, Սահակյանի հոր՝ Ռոբերտ Սահակյանի նկատմամբ երկու քրեական գործ կա հարուցված, մեկը՝ ԲԿ-ում չարաշահումների առթիվ:

Մյուս թեկնածուն առողջապահության նախկին նախարար Թորոսյանի մտերիմներից է՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, ում նկատմամբ 2019-ի մարտին քրեական հետապնդում էր իրականացվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման և խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: Նա նաև Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ազատվեց պաշտոնից: Յոթերորդ թեկնածուն էլ, ասացին, ծնունդով Լոռիից է, դիմածնոտային վիրաբույժ»,-նշում է լրատվամիջոցը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>