Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում իր երեք ամիս առաջ ընդունած որոշումը

Հակասահմանադրական ճանապարհով համալրված ՍԴ կազմին թույլատրված կամ հանձնարարված է գործել զրոյական կետից որպես փաշինյանական զրոյական կետի քաղաքականության բաղկացուցիչ, թույլատրված է շրջանցել սահմանադրական լուծումները և որոշումներ կայացնել այնպես, ինչպես կցանկանան, երբ կցանկանան՝ անտեսելով Սահմանադրությունը` չընդունելու համար այնպիսի որոշումներ, որոնք կարող են գրգռել Փաշինյանին /օրինակ՝ այն գործերով, որոնք առնչվում են մարտի 1-ի հայտնի գործին, կամ կարող են խոչընդոտել նրա դավադիր կործանարար նպատակների իրականացմանը/:

ՍԴ դիմող սուբյեկտները, նրանց ներկայացուցիչները, մասնագիտական շրջանակները «Փաստինֆո»-ին ահազանգում են՝ ՍԴ նորացված կազմի որոշումների մասնագիտական որակը, մեղմ ասած, շրիշակից ներքև է: Բացի այդ՝ գրեթե բոլոր որոշումներով պահպանված չեն ոչ ընթացակարգերը, ոչ ժամկետները: Կարճ ասած՝ վիճակը ողբալի է։

Որպես թարմ օրինակ ՀՀ նախկին պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Միքայել Հարությունյանի դիմումի ոդիսականն է. ՍԴ-ն որոշել է կարճել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով պարոն Հարությունյանի դիմումի հիման վրա գործի քննությունը։ Կարելի է կարծել, որ սովորական բան է, եթե չլինեին մի շարք եթեներ։ Բանն նրանում է, որ այս որոշումը կայացվել է Սահմանադրական դատարանի մասին օրենքով այս դիմումների դիմումների քննության համար նախատեսված 6 ամսյա առավելագույն ժամկետի ավարտից մեկ օր առաջ, այն պատճառաբանությամբ, որ դիմումը ՍԴ է ներկայացվել օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետից 1 օր ուշ /և դա այն դեպքում, երբ հենց իրենք են խախտել դիմումը վարույթ ընդունելու սահմանված ընթացակարգերը՝ խախտելով դիմումատուի իրավունքները/։

Մարդը հուլիսի 23-ին դիմում է ներկայացնում ՍԴ, նոյեմբերին բոլոր ժամկետների և ՍԴ օրենքի խախտմամբ դիմումն ընդունվում է վարույթ, նշանակվում է դատաքննության օր, զեկուցող, կողմերը ներկայացնում են բացատրություններ, պատրաստվում է ՍԴ որոշման նախագիծ, այն շրջանառվում է, կազմակերպվում է ներկայացված նախագծի քննարկում և նոր միայն դրանից հետո, դատաքննությունը սկսելու պահին, ՍԴ-ն հանկարծ պարզում է, որ դիմումը ներկայացվել է ՍԴ սահմանված ժամկետների խախտմամբ, վերջնաժամկետը հուլիսի 20 էր, իսկ ներկայացվել է հուլիսի 23-ին։ Հարց է առաջանում՝ նշվածը չիմացության, անգրագիտության, թափթփվածության, բարդակի արդյունք է թե՞ հանձնակատարություն:

Հարցի պատասխանը ստանում ես, երբ պարզում ես, որ դիմող սուբյեկտը մարտի 1-ի հայտնի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն է և ուշադրություն ես դարձնում գործի ընթացքին։ Այսպես, հիշյալ դիմումը ՍԴ է մուտքագրվել 2020 թվականի հուլիսի 23-ին: Դա այն ժամանակահատվածն էր, երբ ՍԴ-ը հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում կազմաքանդվել էր, դադարեցվել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները և նրան փոխարինում էր ՍԴ տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը: Իսկ վերջինը, ինչպես զանգվածային լրատվամիջոցներից է հայտնի, երկար ժամանակ իրեն շեքսպիրյան ոճով հարց էր տալիս` ստանձնե՞լ, թե՞ չստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը: Ինչպես հետագա ընթացքը ցույց տվեց, նրա դրսևորած անգործությունը ոչ թե չիմացություն էր, այլ հստակորեն միտված էր այդ ժամանակահատվածում ՍԴ մուտքագրված կոնկրետ դիմումներին ընթացք չտալուն /իր կամքով, թե հարկադրաբար` հետագա քննության խնդիր է/:

Մ. Հարությունյանի դիմումին ընթացք է տրվում ՍԴ օրենքի բոլոր ժամկետների խախտմամբ: Որոշում են դիմումն ընդունել քննության 2020 թվականի նոյեմբերի 30-ին /ՍԴԱՈ-227 աշխատակարգային որոշում/, այն դեպքում, երբ այդ հարցը պետք է որոշվեր առնվազն 2020 թվականի օգոստոսին, գործով նիստը նշանակում են 2021 թվականի հունվարի 19-ին, գործի նյութերը ուղարկում են կողմերին, ստանում բացատրություններ, լրացուցիչ նյութեր, Արման Դիլանյան և Վահե Գրիգորյան զույգը նախապատրաստում են այնպիսի որոշման նախագիծ, որը բացարձակապես չի բխում Սահմանադրությունից, նշված նախագծի դեմ բերվում են ՍԴ որոշ դատավորների անառարկելի դիտողությունները, նախագիծը ՍԴ որոշ դատավորների զարմանքն է անգամ առաջացնում՝ անհետևողականության, պրիմիտիվիզմի, հակասականության առումով։ Հետագայում՝ երկար-բարակ քննարկելուց, ժամանակ ձգելուց և ժամկետը սպառելուց հետո՝ տվյալ գործով նիստի օրը, հավանաբար հակափաստարկների բացակայությունից դրդված, «հանկարծակի հայտնաբերում են», որ այդ դիմումին ի սկզբանե պետք է ընթացք չտրվեր և հունվարի 19-ին ՍԴ աշխատակարգային որոշմամբ կարճվում է գործի վարույթը․ այն հիմքով, որ բացահայտվել է գործի քննությունը մերժելու հիմքեր։ ԱՆհասկանալի է ինչ է բացահայտվել՝ երբ առաջին իսկ օրը այդ փաստը եղել է ՍԴ-ի տրամադրության տակ և երկրորդ ՍԴ-ի աշխատակազմին պահանջվել է 6 ամիս, որպեսզի բացահայտեն, որ դիմումը ներկայացվել է 3-օր ուշացումով։

Իսկ նշված դիմումով բարձրացված էր տարիներով լուծման կարոտ լրջագույն սահմանադրական խնդիր, որը ՍԴ քաղաքական կապանքների մեջ գտնվող կազմը որոշեց չլուծել՝ ինքն իրեն դնելով մասնագիտական անարժանապատիվ դրության մեջ: Չնայած, ի՞նչ մասնագիտական արժանապատվություն պահանջես հակասահմանադրական կազմից: Ինչպես երկիրն է կործանարար քաոսի մեջ, այնպես էլ՝ օրվա իշխանության վերակազմավորած հակապետական կառույցները: ՍԴ-ն անօրինական է ճանաչում երեք ամիս առաջ իր իսկ ընդունած որոշումը։ Այսպես է լինում երբ կրպակ կառավարելու ունակություն չունեցողը նիկոլի ձեռամբ դառնում է ՍԴ նախագահ։

Եթե մի քիչ հետևողական լինենք կարող ենք փաստել, որ գործ ունենք բացահայտ վատնման փաստակազմի հետ։ Այս գործի վրա ըստ էության փաստացի միլիոնավոր անտեղի դրամներ են ծախսվել, այն պատճառով, որ 6 ամիս շարունակ ՍԴ-ում մի կենդանի էակ չի եղել, որ նկատեր օրենքի խախտմամբ վարույթ ընդունելը։

Նորից նույն հարցը, այս ամբողջը չիմացության, անգրագիտության, թափթփվածության, բարդակի արդյունք է թե՞ հանձնակատարություն է․ պատասխան՝ այդ բոլորի արդյունք է։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>