Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը՝ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումներին ընդառաջ

ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումներին ընդառաջ:

Հայտարարությունում ասվում է.

«2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից և բանավոր գաղտնի պայմանավորվածություններից հետո տեղի ունեցած որոշ զարգացումները իրավամբ առաջացրել են մեր ժողովրդի դժգոհությունն ու կասկածը, որոնք անտեսվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին կառչած անձի կողմից։ 2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումների նախօրեին, նույն կասկածելի անձնատու քայլերի հավանականությունը տեղի է տվել նոր մտահոգությունների, որոնք հայրենիքում և սփյուռքում արտահայտվել են թե՛ ժողովրդային մակարդակով և թե՝ ազգային և քաղաքական կառույցների, խմբավորումների կողմից։

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետը, հատկապես վերջին ամիսներին ավելի հաճախ գործում է գաղտնաբար, առանց որևէ հաշվետվության, հաշվի առնելով նաև, որ ՀՀ մի շարք նախարարների կամ այլ պաշտոնյաների կողմից տրված բացատրությունները երաշխիք չեն կարող համարվել, որ ՀՀ վարչապետը հակասահմանադրական անձնատու նոր քայլերի չի դիմի, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն կիսում է արտահայտված մտահոգությունները և, առ այդ, հայտարարում է.

Հայաստանի, ներառյալ՝ Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի շահերին դեմ, ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ կայացված համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է, որովհետև ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձը վերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, ինչպես և կորցրել է իր քաղաքական օրինականությունը։

ՀՀ վարչապետի մասնակցությամբ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած ընդունված որևէ հակասահմանադրական որոշման համար պատասխանատու են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բոլոր մակարդակների ընտրված կամ նշանակված պաշտոնյաները, որոնց պաշտոնների շրջանակում են Հայաստանի և Արցախի հանրապետությունների ամբողջականության, անվտանգության և սահմանադրական կարգի պաշտպանությունը. այդ պաշտոնյաները պարտավոր են ամեն ջանք թափել կասեցնելու հակասահմանադրական այդ քայլերի աղետալի ընթացքը՝ պաշտպանելով մեր ժողովրդին և երկու պետությունների շահերը։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյությանը, անվտանգությանը և անկախությանը սպառնացող այս ընթացքը կասեցնելու ամենաճիշտ տարբերակը ՀՀ վարչապետի հեռացմամբ նախատեսված գործընթացն է, որը հնարավորություն կտա ազգային միասնականությամբ դիմագրավելու բոլոր սպառնալիքները։ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել են նոր իրավիճակ, երբ տակավին չկարգավորված է մնում Արցախի հիմնահարցը՝ նոր անորոշություններով հանդերձ։

Առ այդ, միաջազգային համայնքի կողմից հարցի կարգավորման միջնորդությամբ լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, շարունակելով համանախագահող երկիր Ռուսաստանի կողմից արդեն իսկ իրականացված՝ պատերազմը դադարեցնելու և խաղաղապահ ուժեր տեղակայելու դրական միջնորդական նախաձեռնությունները, պարտավոր են քայլեր ձեռնարկել կասեցնելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայությանը սպառնացող ծրագրերը, տարածաշրջանում հաստատելով կայունություն և խաղաղություն՝ միջազգային օրենքի և սկզբունքների համաձայն կարգավորելու Արցախի հիմնահարցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>